Գիտնականները սնունդ տպող պրինտեր են մշակել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    392.60
  • RUBLE
    4.21
  • 418.04
WEATHER
+15.09 oC

Գիտնականները սնունդ տպող պրինտեր են մշակել

19:53 10.05.2018

Ի՞նչ է հարկավոր կերակուր պատրաստելու համար. բնականաբար՝ մթերք: Այս հասարակ հարցին նույնքան հասարակ թվացող պատասխանը ոչ հեռու ապագայում կարող է բոլորովին այլ լինել: Վերջերս Experimental Biology 2018  գիտական կոնֆերանսի շրջանակներում Հարավային Կորեայից մի խումբ գիտնականներ ներկայացրել են 3D-տպիչ սարք կերակուրի համար: Այն կարող է կերակրատեսակներ տպել հաշվի առնելով յուրաքանչյուրի ճաշակը, խոհանոցային նախասիրությունները ու անգամ՝ աղեստամոքսային համակարգի առանձնահատկությունները:   

Գյուտարարները ստեղծած տպիչը, օգտագործելով տարբեր սննդային բաղադրիչներ, կարող է վերարտադրել կերակուրի ֆիզիկական և համային հատկությունները: Տպիչի համար հումքը ստեղծվում է հետևյալ կերպ. սպիտակուցներով և ածխաջրերով հագեցած նյութերը մինուս 100 աստիճան ջերմաստիճանում փոշիացվում են, իսկ ուտելիքի տպելու գործընթացը նման է սովորական 3D տպիչների աշխատանքին: 

«Տպիչ-խոհարարը» մշակումներից ստացված սննդարար զանգվածները դասավորում է շերտերով, վերջում տպվում է արտաքին ձևավորման շերտը: Այնպես, որ տպիչի միջոցով ստացված ուտելիքը կարելի է օգտագործել սննդի մեջ: Գիտնականները համոզված են, որ ընդամենը մի քանի տարի անց այդ սարքերը մեծ պահանջարկ կունենան: Վիճակագիրների կանխատեսումներով 2050 թվականին մոլորակի բնակչության թիվը կհասնի 10 միլիարդի: Եվ նմանատիպ տեխնոլոգիաները կկարողանան լուծել սննդի պակասի խնդիրը:  

  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զսպվածության կոչ է արել Իրանի արտգործնախարարի հետ հանդիպմանը

23:17 19.04.2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զսպվածության կոչ է արել Իրանի արտգործնախարարի հետ հանդիպմանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Մերձավոր Արևելքում բոլոր կողմերի առավելագույն զսպվածության անհրաժեշտությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը հանդիպման ժամանակ հաստատել է իր դիրքորոշումը, որը նա հնչեցրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Իսրայելի վրա Իրանի հարձակման վերաբերյալ, […] ...

Մենք կտրականապես մերժում ենք ՌԴ իշխանությունների անհիմն փորձերը՝ մեղադրել Ուկրաինային Crocus-ում ահաբեկչության համար․ G7-ի երկրներ

22:45 19.04.2024

Մենք կտրականապես մերժում ենք ՌԴ իշխանությունների անհիմն փորձերը՝ մեղադրել Ուկրաինային Crocus-ում ահաբեկչության համար․ G7-ի երկրներ

«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հրաժարվում են ընդունել Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրոկուս» համերգրասրահում տեղի ունեցած ահաբեկչությանը Ուկրաինայի մասնակցությունը։ Ավելի վաղ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը հայտարարել էր, որ «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության հարցում «ակնհայտ է ուկրաինական հետքը», իրավապահները ջանքեր են գործադրում հանցագործության կազմակերպիչներին հայտնաբերելու համար։ «Մենք կտրականապես մերժում ենք Ռուսաստանի իշխանությունների անհիմն փորձերը՝ մեղադրել Ուկրաինային մարտի […] ...

Ուկրաինային սպառնում է մոտալուտ պարտություն զինամթերքի բացակայության պատճառով․ Bloomberg

22:37 19.04.2024

Ուկրաինային սպառնում է մոտալուտ պարտություն զինամթերքի բացակայության պատճառով․ Bloomberg

Արևմտյան երկրները մտահոգված են, որ Ուկրաինան շուտով կարող է պարտություն կրել զինամթերքի պակասի պատճառով։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ուկրաինայի մի քանի խոշոր դաշնակիցներ մտահոգված են, որ Կիևը կարող է պարտություն կրել «զինամթերքի պաշարների սպառման պատճառով»։ Նշվում է, որ այդ պատճառով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ամիս է՝ խնդրում է իր արևմտյան […] ...

Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթի ռինոպլաստիկա անել

21:53 19.04.2024

Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթի ռինոպլաստիկա անել

Որոշ դեպքերում ռինոպլաստիկայի միջոցով քթին նոր տեսք տալու ցանկությունը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: ԼՕՌ բժիշկ, պլաստիկ վիրաբույժ Իլյանա Գոնչարովան Gazeta.Ru-ին տված հարցազրույցում նշել է վեց հիմնական իրավիճակ, որոնց դեպքում ռինոպլաստիկան հաստատ չարժե անել։ Առաջին իրավիճակը, ըստ բժշկի, իրականությանը չհամապատասխանող ակնկալիքներն են: «Ռինոպլաստիկան ֆոտոշոփ չէ, այն չի կարող  պատճենել և ձեր դեմքին տեղադրել այնպիսի քիչ, «ինչպիսին […] ...

Դաղստանում տղամարդը կրակ է բացել սրճարանի մոտ

21:43 19.04.2024

Դաղստանում տղամարդը կրակ է բացել սրճարանի մոտ

Դաղստանի Դերբենդում սրճարաններից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, մեկ մարդ վիրավորվել է, ուրբաթ օրը հայտնել է հանրապետության ՆԳՆ-ն։ «Նախնական տեղեկություններով՝ այսօր՝ մոտավորապես ժամը 19.00-ին, Դերբենտ քաղաքի Պուշկինի փողոցում, ոչ բարեկամական հարաբերությունների ֆոնին տեղի ունեցած կոնֆլիկտի ժամանակ Դերբենտ քաղաքի 28-ամյա բնակիչը տրավմատիկ ատրճանակից մի քանի կրակոց է արձակել տեղի 39-ամյա բնակչի ուղղությամբ և վթարի վայրից […] ...

Սովորել են որոշել սթրեսի մակարդակը խելացի օղակի միջոցով

21:08 19.04.2024

Սովորել են որոշել սթրեսի մակարդակը խելացի օղակի միջոցով

Վերմոնտի (ԱՄՆ) համալսարանի մասնագետները սովորել են ճշգրիտ որոշել և կանխատեսել սթրեսի մակարդակը։ Հետազոտությունը հրապարակվել է PLOS Digital Health ամսագրում: Գիտնականները ենթադրել են, որ քնի ժամանակ մարդու օրգանիզմը կարող է մեծ թվով ազդանշաններ տալ, որոնց միջոցով կարելի է որոշել սթրեսի մակարդակը։ Փորձագետները հաստատել են իրենց վարկածը՝ օգտագործելով խելացի օղակները, որոնք բաժանվել են հետազոտության մասնակիցներին: Փորձը որոշում […] ...

BACK_TO_TOP