«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը կանվանափոխվի «Երևան» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+23.09 oC

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը կանվանափոխվի «Երևան»

13:10 11.05.2018

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն այս մրցաշրջանի վերջում կանվանափոխվի «Երևան», հայտնում է ակումբի կայքը:

«Փյունիկը» հայտարարում է ակումբի նոր անվանը համապատասխան տարբերանշանի (լոգոյի) մրցույթ: Հաղթողը կստանա 500․000 դրամ, ինչպես նաև հուլիսի 8-ին Երևանում կայանալիք «Լեգենդների հանդիպման» երկու տոմս:

Հայտերն ընդունվում են մայիսի 15-ից հունիսի 5-ը ներառյալ ([email protected]): Հաղթողի անունը կհայտարարվի մինչև 2018թ. հունիսի 15-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՍԺ-ն պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել Լամին Յամալի համար

18:16 24.04.2024

ՊՍԺ-ն պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել Լամին Յամալի համար

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալին: Փարիզյան թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է հենց 16-ամյա ֆուտբոլիստի միջոցով փոխարինել ակումբից հեռացող Կիլիան Մբապեին։ Այս մասին գրում է Le Parisien-ը: ՊՍԺ-ն Յամալին կդարձնի իր տրանսֆերային գլխավոր նպատակը և պատրաստ կլինի նրա համար 200 միլիոն եվրո վճարել, եթե պատանի […] ...

Չավին շատ շուտ հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու մասին․ Վենգեր

17:47 24.04.2024

Չավին շատ շուտ հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու մասին․ Վենգեր

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Չավիի` «Բարսելոնայից» հեռանալու որոշման մասին։ «Կարծում եմ` Չավին հիանալի աշխատանք է կատարում «Բարսելոնայում»։ Ըստ իս` նա շատ շուտ հայտարարեց ակումբից հեռանալու մասին։ Նրա բախտը չբերեց ո՛չ ՊՍԺ-ի, ո՛չ էլ «Ռեալի» դեմ խաղերում, բայց «Բարսելոնան» ցույց է տալիս, որ որպես թիմ առաջընթաց է գրանցել»,- մեջբերում է Sport.es-ը։ […] ...

Բայրամյանը ցանկանում է կարիերան ավարտել «Ռոստովի» կազմում

17:22 24.04.2024

Բայրամյանը ցանկանում է կարիերան ավարտել «Ռոստովի» կազմում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հայտնել է, որ պատրաստ է կարիերան ավարտել «Ռոստովի» կազմում: «Այժմ ամեն ինչ ընթանում է այնպես, որ ես կարիերաս կավարտեմ «Ռոստովի» կազմում, բայց թե ինչ կլինի հետագայում, չեմ կարող ասել։ Այժմ ես խաղում եմ «Ռոստովում» և պաշտպանում եմ իմ սիրելի ակումբի գույներն ու դրոշը։ Դեռ 1,5 տարվա պայմանագիր ունեմ ակումբի հետ։ […] ...

Հայտնի են Եվրո-2024-ը սպասարկող մրցավարները

17:00 24.04.2024

Հայտնի են Եվրո-2024-ը սպասարկող մրցավարները

ՈւԵՖԱ-ի մրցավարական կոմիտեն հրապարակել է այն 18 մրցավարների անունները, որոնք սպասարկելու են Եվրո-2024-ի հանդիպումները: Ցուցակում տեղ են գտել Արտուր Սոարեշ Դիաշը (Պորտուգալիա), Խեսուս Խիլ Մանսանոն (Իսպանիա), Մարկո Գուիդան (Իտալիա), Դանիելե Օրսատոն (Իտալիա), Իշտվան Կովաչը (Ռումինիա), Իվան Կռուժլյակը (Սլովակիա), Ֆրանսուա Լետեքսյեն (Ֆրանսիա), Կլեման Տյուրպենը (Ֆրանսիա), Դանի Մակկելին (Նիդերլանդներ), Շիմոն Մարչինյակը (Լեհաստան), Հալիլ Մելերը (Թուրքիա), Գլեն Նյուբերգը […] ...

Մխիթարյանից հետո Սպերցյանը հայ լավագույն ֆուտբոլիստն է․ Դավիդ Յուրչենկո

16:36 24.04.2024

Մխիթարյանից հետո Սպերցյանը հայ լավագույն ֆուտբոլիստն է․ Դավիդ Յուրչենկո

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Դավիդ Յուրչենկոն կարծիք է հայտնել Էդուարդ Սպերցյանի մասին: «Էդուարդը խելացի և աշխատասեր ֆուտբոլիստ է, ինչպես նաև լավ մարդ: Հայաստանի հավաքականի ներկայիս սերնդից նա Մխիթարյանից հետո լավագույն խաղացողն է: Սպերցյանը մեր լուսավոր կետն է, նա շատ նվաճումների կարող է հասնել»,- matchtv.ru-ի հետ զրույցում ասել է Դավիդ Յուրչենկոն: Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած 25 […] ...

Հայաստան Մ16 հավաքականն առաջին հաղթանակն է տարել ՈւԵՖԱ-ի  մրցաշարում

16:08 24.04.2024

Հայաստան Մ16 հավաքականն առաջին հաղթանակն է տարել ՈւԵՖԱ-ի մրցաշարում

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Մոլդովայում անցկացվող ՈւԵՖԱ Մ16 Զարգացման մրցաշարում առաջին հաղթանակն է տարել: Սարգիս Մովսիսյանի գլխավորած թիմը 2-0 հաշվով առավելության է հասել Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ: Գոլի հեղինակ են դարձել Ալբերտ Գարեգինյանը և Սարգիս Գասպարյանը։ Վաղը՝ ապրիլի 25-ին Հայասանի Մ16 հավաքականը կմրցի Բուլղարիայի, իսկ 3 օր անց՝ Մոլդովայի ընտրանիների հետ։ ...

BACK_TO_TOP