«Շիրակի պետական համալսարանը ուզում է դարձնել Շիրակմոլ». համալսարանի ռեկտորի հասցեին հնչած մեղադրանքն ու ռեկտերի պատասխանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+18.09 oC

«Շիրակի պետական համալսարանը ուզում է դարձնել Շիրակմոլ». համալսարանի ռեկտորի հասցեին հնչած մեղադրանքն ու ռեկտերի պատասխանը

17:13 11.05.2018

 Շիրակի պետական համալսարանի  ռեկտորի շուրջ  կրքերը չեն հանդարտվում: Այսօր ԲՈՒՀ-ից ազատված երեք դասախոսներ և կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը մամուլի ասուլիս  են տվել Երևանում:  Նրանք դարձյալ մեղադրել են համալսարանի ռեկտորին չարաշահումների և անօրինականությունների համար: SHANTNEWS.AM-ը փորձել է նաև ռեկտորի պարզաբանումները լսել իրեն ուղղված մեղադրանքների մասով:  Սահակ Մինասյանը տեղեկացրել է,  որ վատառողջ է, բայց համաձայնել է պատասխանել մեր հարցերին հեռախոսակապով:  Ի դեպ, ՇՊՀ հոգաբարձուների  խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը այսօր դիմել է  իրավասու մարմիններին և անձանց`  սեղմ ժամկետներում  խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությամբ:  Նիստեր կարող են տեղի ունենալ ռեկտորի պահանջով կամ հոգաբարձուների խորհուրդի անդամների 1/3-ի առաջարկությամբ:  

Բողոքող նախկին դասախոսները նշել են սակայն, որ այդ խորհրդի կազմը ծիծաղելի է, այնտեղ մարդիկ են, ովքեր ենթարկվում են  ռեկտորին և նրա մտերիմներն են, դրա համար էլ ստանում են բարձր աշխատավարձեր:  Դասախոսներից մեկն էլ այսպես է բնորոշել ռեկտորի գործունեությունը. «Ռեկտորը ուզում է համալսրանը դարձնել ՇիրակՄոլ, կամ ԳյումրիՄոլ»: Մեղադրել են ռեկտորին նաև նրանում, որ գիտական խորհրդի նիստեր չի անցկացնում, ուսանողների վարձերը չի զեղչում, նրանց կարիքները չի հոգում, չարաշահումներ է կատարում պետական գնումներում: Ռեկտորը պատասխանել է, որ այս ամենը բացահայտ սուտ է և բերել է իր հակափաստարկները: 

Մեղադրանքներն ու  ռեկտորի պատասխանները ներկայացնում ենք տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել են բուհերի 2024/2025 ուստարվա ընդունելության տեղերը

15:54 25.04.2024

Հաստատվել են բուհերի 2024/2025 ուստարվա ընդունելության տեղերը

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/2025 ուստարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Որոշման նպատակն է կանոնակարգել տնտեսության զարգացման կարիքներին համահունչ մագիստրոսի կրթական ծրագրով մասնագետների պատրաստման գործընթացը: Մասնավորապես՝ տեղեր են հատկացվել տվյալագիտության, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, գեոմատիկայի, ծրագրային ճարտարագիտության, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, տեղեկատվական […] ...

Կիրականացվեն պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման պատշաճ և համակարգված աշխատանքներ

15:51 25.04.2024

Կիրականացվեն պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման պատշաճ և համակարգված աշխատանքներ

Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու, կրթության մեջ ուղղորդելու արդյունքում վիճակագրություն ունենալու, ինչպես նաև աշխատանքի շարունակականությունն ու գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Կարգի գործարկման ընթացքում պարզվել է, որ եթե ինքնաշխատ եղանակով ստեղծված հայտը հասանելի է լինում միայն երեխայի հաշվառման խնամակալության և հոգաբարձության մարմնին, լինում են դեպքեր, երբ երեխան չի բնակվում հաշվառման վայրում, […] ...

Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում Տավուշի մարզի շրջանավարտներն այս տարի կարող են բուհ ընդունվել նաև նոր ընթացակարգով

15:17 25.04.2024

Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում Տավուշի մարզի շրջանավարտներն այս տարի կարող են բուհ ընդունվել նաև նոր ընթացակարգով

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել բուհերի ընդունելության կարգում` պայմանավորված հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ: Բուհերի ընդունելության նոր կարգով սահմանված հնարավորությունն այս տարի կամավոր ընտրության հիմունքով կփորձարկվի Տավուշի մարզի շրջանավարտների համար, որոնք նոր չափորոշչով առաջինն են ավարտելու դպրոցը: Հետագայում տվյալների ամփոփումից և վերլուծությունից հետո նոր համակարգը կներդրվի բոլոր դպրոցների համար: Գործադիրի այսօրվա նիստում հաստատվել է «Հայաստանի […] ...

Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ներառականությանն առնչվող հարցեր

20:54 23.04.2024

Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ներառականությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ապրիլի 23-ին ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կրթության գծով խորհրդական Նորա Շաբանիին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ներառական կրթության համակարգի շարունակական բարեփոխումների գործընթացում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության վերաբերյալ հարցեր: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է հյուրին՝ […] ...

Սթրեսային վիճակում գտնվող երեխաների հետ աշխատանքն այլ առանձնահատկություն ունի. Արաքսիա Սվաջյան

14:55 23.04.2024

Սթրեսային վիճակում գտնվող երեխաների հետ աշխատանքն այլ առանձնահատկություն ունի. Արաքսիա Սվաջյան

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում մեկնարկել է Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների վերապատրաստման եռօրյա դասընթաց՝ ուղղված արտթերապիայի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների, փախստականների հոգեբանական աջակցությանը: Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: Արաքսիա Սվաջյանը ողջունել […] ...

Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը. Ժաննա Անդրեասյան

14:45 23.04.2024

Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և դրա շրջանակում կազմակերպված «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բացօթյա ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսին ներկայացված էին ԳԱԱ գիտական կազմակերպությունները, ՀՀ պետական խոշոր բուհերը և գործընկեր կազմակերպությունները: Ցուցահանդեսի տաղավարներում ցուցադրվել են գիտական փորձեր, անցկացվել վիկտորինաներ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, […] ...

BACK_TO_TOP