Լևոն Ջուլֆալակյանը ըմբշամարտի հավաքականի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը գնահատել է գերազանց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    392.60
  • RUBLE
    4.21
  • 418.04
WEATHER
+16.09 oC

Լևոն Ջուլֆալակյանը ըմբշամարտի հավաքականի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը գնահատել է գերազանց

17:58 11.05.2018

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ելույթը Եվրոպայի առաջնությունում գերազանց է: Այսպիսին է հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի գնահատականը: Մարզիչը նշել է, որ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանումյանը կրկին ապացուցեցին իրենց բարձր կարգը և ոսկե մեդալ նվաճեցին, Կարեն Ասլանյանի համար էլ սա առաջին հաջողությունն էր: Հիշեցնենք, որ երիտասարդ մարզիկը բրոնզե մեդալ է նվաճել և Լևոն Ջուլֆալակյանի համոզմամբ լավ հեռանկարներ ունի: Թիմի մարզիչը գոհ է նաև Արթուր Շահինյանից, որը մեդալ սակայն չնվաճեց: Լևոն Ջուլֆալակյանը համոզված է, որ դա ընդամենը կողմնակալ մրցավարության հետևանք էր: Թեթև քաշայիններ Արմեն Մելիքյանն ու Սլավիկ Գալստյանը մարզիչի համոզմամբ դեռևս անփորձ են և շատ անելիքներ ունեն: Դժգոհ է մարզիչը միայն փորձառու Կարապետ Չալյանից, որը, այսպես ասած՝ սայթափեց: Խոսելով առաջիկա անելիքների մասին, Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ տղաները մեկ ամիս կհանգստանան, ապա կսկսեն նախապատրաստվել Հունգարիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: 

Հավաքականի գլխավոր մարզիչը նշել է նաև, որ իր որդին՝ Արսեն Ջուլֆալակյանը ևս սկսել է սիստեմատիկ մարզումները և պատրաստվում է առաջիկա միջազգային մրցաշարերին: 

 

 
 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում լարվածությունը մեծանում է

23:28 19.04.2024

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում լարվածությունը մեծանում է

Տորոնտո քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում ավարտվեց 12-րդ տուրը: Ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչինոչ-ոքի խաղաց հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ: ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան սպիտակներով առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող Ալիրեզա Ֆիրուջայի նկատմամբ, Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան) սևերով հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Աբասաովին, Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) պարտության մատնեց Վիդիթ Սանտոշ Գուջրաթին (Հնդկաստան): 12 տուրից հետո Յան Նեպոմնյաշչին, Հիկարու […] ...

«Բայերը» պատմական ռեկորդ է գրանցել Եվրոպայի թոփ-5 լիգաներում

22:54 19.04.2024

«Բայերը» պատմական ռեկորդ է գրանցել Եվրոպայի թոփ-5 լիգաներում

Լևերկուզենի «Բայերը» սահմանել է Եվրոպայի թոփ-5 լիգաների անպարտելի հանդիպումների շարքի ռեկորդ, հաղորդում է Opta-ն։ Գերմանիայի նոր չեմպիոնը Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում հյուրընկալվելիս ոչ-ոքի էր գրանցել Լոնդոնի «Վեսթ Հեմի» հետ։ Դա Խաբի Ալնոսոյի թիմի 44-րդ անընդմեջ հանդիպումն էր առանց պարտության։ Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրը Թուրինի «Յուվենտուսն» էր, որը 2011-2012 թվականներին չէր պարտվել 43 անընդմեջ […] ...

Հայտնի են շախմատի կանանց Հայաստանի Մ18 առաջնության հաղթողն ու մրցանակակիրները

22:26 19.04.2024

Հայտնի են շախմատի կանանց Հայաստանի Մ18 առաջնության հաղթողն ու մրցանակակիրները

Ավարտվել է շախմատի կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների առաջնությունը: Չեմպիոնի կոչումը նվաճել է Ալվարդ Ստեփանյանը, Անահիտ Մուրադյանը գրավել է երկրորդ տեղը, լավագույն եռյակը եզրափակել է Մելինե Հարությունյանը: Այս տարիքային խմբի առաջնությունն անցկացվել է 7 մրցափուլով, մասնակիցների քիչ լինելու պատճառով: Մյուս տարիքային խմբերի առաջնությունները կավարտվեն ապրիլի 21-ին: ...

Ակումբային ԱԱ-2025. Հայտնի են Եվրոպայի բոլոր մասնակից ակումբները

21:57 19.04.2024

Ակումբային ԱԱ-2025. Հայտնի են Եվրոպայի բոլոր մասնակից ակումբները

Հայտնի են դարձել ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության 2025 թվականի խաղարկության բոլոր մասնակիցները Եվրոպայից: Եվրոպական գոտուց 12-րդ ուղեգիրը բաժին է հասել ավստրիական «Զալցբուրգին»: Վերջին ուղեգրի ճակատագիրը վճռվել է այն բանից հետո, երբ Լոնդոնի «Արսենալը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում պարտվել է Մյունխենի «Բավարիային»: Այսօրվա դրությամբ ԱԱ-2025-ի ուղեգիր նվաճած թիմերն են. Եվրոպա. «Չելսի», «Ռեալ», «Մանչեսթեր Սիթի», «Բավարիա», ՊՍԺ, […] ...

Մխիթարյանը կրկին առանցքային դեր կունենա միլանյան դերբիում. La Gazzetta dello Sport-ի անդրադարձը

21:37 19.04.2024

Մխիթարյանը կրկին առանցքային դեր կունենա միլանյան դերբիում. La Gazzetta dello Sport-ի անդրադարձը

«Հենրիխ Մխիթարյանը կրկին առանցքային դեր կունենա միլանյան դերբիում հաղթելու գործում». այսպիսի վերնագրով հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականն անդրադարձել է ապրիլի 22-ին կայանալիք խաղին: Պարբերականը հիշեցրել է, որ Մխիթարյանի դուբլն ու երկու գոլային փոխանցումներն Իտալիայի առաջնության առաջին շրջանի խաղում «Ինտերին» օգնել էին 5-1 հաշվով հաղթել «Միլանին»: Ի դեպ, 35-ամյա կիսապաշտպանն Իտալիայի ընթացիկ առաջնությունում գրավել է […] ...

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր

20:46 19.04.2024

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց: Դավթյանը հաղթող ճանաչվեց Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի օղակների վարժությունում եզրափակչում հավաքելով 14,833 միավոր: Այս հաղթանակի շնորհիվ Դավթյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք վաստակեց: Սա Հայաստանի 11-րդ օլիմպիական ուղեգիրն էր: Մարմնամարզիկներից ավելի վաղ Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում իր […] ...

BACK_TO_TOP