Շիրակի պետական համալսարանը ուսանողներին կոչ է անում տուրք չտալ դասադուլ անելու հայտարարություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+11.09 oC

Շիրակի պետական համալսարանը ուսանողներին կոչ է անում տուրք չտալ դասադուլ անելու հայտարարություններին

19:19 13.05.2018

Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ուսանողներին տուրք չտալ գործադուլ և դասադուլ անելու հայտարարություններին և սպասել ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից նախատեսվող օբյեկտիվ և իրավական լուծումներին:

Շիրակի պետական համալսարանի ռեկտորատի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ ուսանողներ, Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը հորդորում է Ձեզ ամփոփիչ ատեստավորման քննությունների նախաշեմին ապահովել ուսումնական բնականոն գործընթաց՝ չհետևելով անհարկի հայտարարությունների և չենթարկվելով սադրանքների, որովհետև ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը, հանդես գալով հայտարարությամբ, առաջնահերթ լուծելի խնդիրներից է համարել նաև ՇՊՀ-ում ստեղծված իրավիճակը:

Ուստի կոչ ենք անում այս պատասխանատու ժամանակաշրջանում տուրք չտալ գործադուլ և դասադուլ անելու հայտարարություններին և սպասել նախարարության կողմից նախատեսվող օբյեկտիվ և իրավական լուծումների»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է կրթության իրավունքի բարելավման աշխատանքները

18:50 28.03.2024

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է կրթության իրավունքի բարելավման աշխատանքները

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում քննարկել և ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացված գործողությունները ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ընդգծելով, որ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման […] ...

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

17:06 28.03.2024

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական գործունեությունը և կարևորելով նրանց տարիների փորձառությունը, մարտի 28-29-ին նախաձեռնել է արտահերթ կամավոր ատեստավորման գործընթաց: Ատեստավորման ընթացքին այսօր հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ այցելելով Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 և Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցներ: Նախարարի տեղակալը […] ...

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն

15:22 28.03.2024

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը մարտի 28-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, հանձնաժողովի անդամներ Նարեկ Բաբայանը եւ Կնյազ Հասանովը: Հանդիպման սկզբում Սիսակ Գաբրելյանը շնորհավորել […] ...

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

12:34 28.03.2024

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել են ակադեմիական քաղաքի հիմնական տեղամաս՝ Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածք՝ ծանոթանալու տեղանքին և մշակվող նախագծի մանրամասներին: Ակադեմիական քաղաքի տարածք են այցելել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, […] ...

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետ

11:21 28.03.2024

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գվինեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հաբա Նիանկոյեին (նստավայրը՝ Մոսկվա): ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք` ի շահ բարեկամական կապերի զարգացման: ՀՀ-ում Գվինեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հաբա Նիանկոյեն շնորհակալություն է հայտնել […] ...

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը

10:21 28.03.2024

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը: Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննության թեստավորման փուլի նոր հարցաշարում ներառված է 500 հարց` ՀՀ սահմանադրության, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Լեզվի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նորմատիվ իրավական […] ...

BACK_TO_TOP