Զինծառայողը վնասվածք է ստացել որովայնի շրջանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    392.60
  • RUBLE
    4.21
  • 418.04
WEATHER
+15.09 oC

Զինծառայողը վնասվածք է ստացել որովայնի շրջանում

13:33 14.05.2018

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Շամխալ Սեյրանի Պետրոսյանի վիրավորվելու հանգամանքները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 13-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով ծանր վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, սերժանտ Շամխալ Սեյրանի Պետրոսյանը:

Զինծառայողը հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք է ստացել որովայնի շրջանում: Նա տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ վիրահատվել է:  Շամխալ Սեյրանի Պետրոսյանի վիճակը գնահատվում է ծանր:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Կատարվում է նախաքննություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանցիները հիմնովին քանդել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին

22:09 19.04.2024

Ադրբեջանցիները հիմնովին քանդել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին

Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին այլևս չկա: Հիմնվելով իր հետազոտությունների վրա՝ ահազանգ է հնչեցրել Կոռնելի համալսարանի Caucasus Heritage Watch նախաձեռնությունը: Այդ մասին ահազանգը հրապարակված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում՝ կից արբանյակային լուսանկարներով: 4 տարի է՝ եկեղեցին իրենց ձեռքում էր: Ինչո՞ւ հենց հիմա դա արեցին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ, որ երեկ՝ ապրիլի 18-ին, ամբողջ […] ...

Պետական աջակցությամբ հրատարակվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրքը

16:23 19.04.2024

Պետական աջակցությամբ հրատարակվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրքը

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով հրատարակված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմի շնորհանդեսը։ Հրատարակությունը ներառում է Լեռնային Ղարաբաղի որոշ շրջանների, մասնավորապես՝ Քաշաթաղի և Սյունիքի մի շարք գավառների պատմամշակութային հուշարձանները։ Գիրքը հեղինակել են լրագրող Զոհրաբ Ըռքոյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը։ Հիշեցնենք, […] ...

Նախիջևանում, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը 1915 թվականի ցեղասպանության շարունակությունն են․ ՀՑԹԻ տնօրեն

15:43 19.04.2024

Նախիջևանում, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը 1915 թվականի ցեղասպանության շարունակությունն են․ ՀՑԹԻ տնօրեն

Երեկ՝ ապրիլի 18-ին, Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության ոգեկոչում. ճանապարհ դեպի մերօրյա տեղահանումներ» [Commemorating Armenian Genocide. The road to modern day displacement] խորագրով միջոցառումը, որին առցանց մասնակցեց նաև ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը: Իր ելույթում Էդիտա Գզոյանը հանգամանորեն ներկայացրեց ցեղասպանության պատմական հիմքը, դատական գործընթացները, որոնք հենց այդ տարիներին են եղել։ Գզոյանի խոսքով՝ Նախիջևանում, Լեռնային […] ...

Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

22:38 18.04.2024

Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

Արցախում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը լուծարվելու է: Տեղեկությունն այդ մասին հաստատվել է պաշտոնապես: Ինչո՞ւ է այն ժամանակից շուտ լուծարվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մի քանի օր առաջ հաստատվեց լուրն այն մասին, որ ռուս խաղաղապահները ժամանակից շուտ լքելու են Արցախը, մարտին, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, կայացավ ադրբեջանառուսական բանակցությությունների վճռորոշ փուլը՝ ռուս խաղաղապահների […] ...

Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես

16:06 18.04.2024

Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես

ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումներին, ափսոսանք է հայտնել, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունն այդ ողբերգությանն արձագանքելու առումով ավելի ուժեղ և վճռական չի եղել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մենենդեսը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառմանը։ Նա նշել է, որ այն, ինչ […] ...

Աղդամում կդադարեցնի գործունեությունը ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը

15:25 18.04.2024

Աղդամում կդադարեցնի գործունեությունը ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը

Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը գտնվում է իր աշխատանքներն ամբողջացնելու փուլում, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Զեքի Աքթուրքը։ «Շարունակվում են Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 30-ից Աղդամում հրադադարի ռեժիմի փոխհամակարգված մոնիթորինգի և խախտումների կանխարգելման նպատակով գործող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի առաքելությունն ավարտելու ջանքերը»,- ասել է նա։ Աղդամում ռուս-թուրքական […] ...

BACK_TO_TOP