Արցախի առաջնագծում ԵԱՀԿ-ն դիտարկումներ կիրականացնի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+14.09 oC

Արցախի առաջնագծում ԵԱՀԿ-ն դիտարկումներ կիրականացնի

10:21 15.05.2018

Մայիսի 16-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս ընկած հատվածում։  Այս  մասին Արցախի Հանրապետության իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հայտնի է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա)։

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանն ու ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի մթերք և դեղեր կտրամադրվի. գործադիրի որոշումները

18:37 28.03.2024

Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի մթերք և դեղեր կտրամադրվի. գործադիրի որոշումները

Կերկարաձգվի Արցախից տեղահանված մեր հայրենակիցների՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը, կընդլայնվի նաև շահառուների շրջանակը: Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի կտրամադրի մթերք և դեղեր: Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը: Որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ Փաշինյան

14:33 28.03.2024

Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար: «Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին: Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար պարզ լինի՝ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն և այդ կառավարությունը […] ...

Կառավարությունը երկարաձգել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը և ընդլայնել շահառուների շրջանակը

14:21 28.03.2024

Կառավարությունը երկարաձգել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը և ընդլայնել շահառուների շրջանակը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ «40 հազար+10 հազար դրամի» ծրագրի հիման վրա ևս 9 ամսով շարունակել սոցիալական աջակցության միջոցառումը, այսինքն՝ կեցության և այլ ծախսերը հոգալու համար տրամադրվող աջակցությունը շարունակել 2024 թ. ապրիլից մինչև դեկտեմբեր ներառյալ: Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, վճարումը կիրականացվի նույն տրամաբանությամբ՝ աջակցել […] ...

ՄԹ խորհրդարանում «ԼՂ-ի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով քննարկմանը բարձրացվել է Ադրբեջանի դեմ սանկցիաների հարցը

20:44 26.03.2024

ՄԹ խորհրդարանում «ԼՂ-ի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով քննարկմանը բարձրացվել է Ադրբեջանի դեմ սանկցիաների հարցը

Մի նախկին պաշտպան Արման Թաթոյանի Լոնդոնում ՄԹ խորհրդարանի անդամների հետ հանդիպման հաջորդ օրը «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով Խորհրդարանի քննարկմանն օգտագործվել են Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի փաստահավաք աշխատանքների արդյունքները: Ինչպես հայտնում են հիմնադրամից, բարձրացվել է նաև Ադրբեջանի դեմ սանկցիաների հարցը:   Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լևոն Քոչարյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում

17:49 26.03.2024

Լևոն Քոչարյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում

Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում: «Հարգելի՛ գործընկերներ, Վեց ամիս է անցել այն օրից, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Լեռնային Ղարաբաղի վրա եւ գրավել այն: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, շուրջ 10 ամիս տեւած շրջափակումից հետո, որը հանգեցրեց զանգվածային սովի, զրկանքների, հիվանդությունների եւ […] ...

ԵՄ-ն պետք է վերագնահատի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ․ ԼՂ-ին ու Հայաստանին նվիրված քննարկում՝ Բելգիայի Սենատում

18:48 25.03.2024

ԵՄ-ն պետք է վերագնահատի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ․ ԼՂ-ին ու Հայաստանին նվիրված քննարկում՝ Բելգիայի Սենատում

Բելգիայի Սենատում մարտի 25-ին տեղի ունեցավ «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում. կիզակետում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը» խորագրով կլոր սեղան- քննարկում, որի նպատակն էր վերլուծել 2020 թվականի սեպտեմբերից ի վեր Հարավային Կովկասում տեղի ունեցած զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերները: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ իրականացված կլոր սեղանի […] ...

BACK_TO_TOP