Պտուղ-բանջարեղենի արտահանման որևէ սահմանափակում չկա. ՍԱՊԾ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+25.09 oC

Պտուղ-բանջարեղենի արտահանման որևէ սահմանափակում չկա. ՍԱՊԾ

14:42 15.05.2018

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը բոլոր արտահանողներին հորդորում է լինել հնարավորինս ուշադիր, հետևել պտուղ-բանջարեղենի մակնշման, փաստաթղթավորման և բոլոր գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանը:

ՍԱՊԾ-ից հայտնում են, որ պտուղ-բանջարեղենի արտահանման որևէ սահմանափակում չկա, ավելին, բոլոր պահանջների պահպանման դեպքում, արտահանման հավաստագրումը կատարվում է արագացված ընթացակարգով՝ 20 րոպեում: Անդրադառնալով ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահոսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») կողմից Հայաստանից ներկրվող լոլիկի և վարունգի խմբաքանակի ներկրման արգելքին և արտահանողին վերադարձնելուց հետո այն ներքին շուկայում իրացնելու մասին շրջանառվող լուրերին՝ ՍԱՊԾ-ից հայտնում են, որ  նշված խմբաքանակը Հայաստանի Հանրապետության տարածք չի վերադարձվել: Անցնելով համապատասխան դասակարգում և վերամշակում՝ այն սահմանված կարգով արտահանվել է:

Անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար գործում է ՍԱՊԾ թեժ գիծ՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ (012)90-60-90 և (010)-20-60-40:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները

14:43 25.04.2024

Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 25-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին, ՀԲ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դուբեին և քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը և նրա տեղակալ Սուսաննա Հակոբյանը։ Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» […] ...

2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ

14:18 25.04.2024

2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար- մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել […] ...

ՀՀ-ում ՏԱՑ-ը հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.3 տոկոսով

13:47 25.04.2024

ՀՀ-ում ՏԱՑ-ը հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.3 տոկոսով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.3 տոկոսով։ ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է, թե որ ոլորտներն են ապահովել հիմնական աճը։ ...

Մարտին  եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը 5.0 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը

10:53 25.04.2024

Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը 5.0 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը

Հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 35 316-ով կամ 5.0 %-ով: ...

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին

10:27 25.04.2024

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,16 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.2 դրամ: ...

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին

10:41 24.04.2024

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 418 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,13 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.22 դրամ: ...

BACK_TO_TOP