TIME
Ամսաթիվ
22 05 2018
  • $
    483.0
  • RUBLE
    7.7
  • 567.5
WEATHER
+14 oC

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալներն ու պաշտպանները լքեցին դահլիճը

17:57 16.05.2018 141

 ՊՊԾ գնդի գործով այսօրվա դատական նիստին, երբ ամբաստանյալների պաշտպանները միջնորդեցին դատարանին «Սասնա ծռեր»-ի խափանման միջոց կալանքը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ, ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը միացավ միջնորդությանը և ասաց.

«Խեղկատակության աստիճանի կեղծ մարդասիրության, կեղծ համերաշխության լոզունգներով ներկայացվող բոլոր այն տեսակետները, թե, այնուամենայնիվ, կան զոհեր, մարդիկ են մահացել, պետք է ոմանց մասով նկատի ունենանք այդ հանգամանքը, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ`այդ բոլոր կարծիքները հակասում են ինքնապաշտպանության իրավունքին, սրանք միջոցներ են, ձևեր`ժողովրդի ընդվզման, հեղափոխության շարունակությունը կանխելու համար, համապատասխան ուղղությամբ տանելու ու քաղաքական շահաբաժիններ վաստակելու համար: Ռեժիմին ծառայող ոստիկաններն այդ ռեժիմի զինված պահակներն են, և եթե անհրաժեշտ է ջարդել ռեժիմի դիմադրությունը, ապա, ցավոք սրտի, պետք է չեզոքացնել զինված պահակի դիմադրությունը: Այդ ժամանակ կարող էին լինել նաև զոհեր, ինչպես «Սասնա ծռեր»-ի, այնպես էլ ոստիկանների շրջանում»:

Դատարանը ժամը 16:00-ին մերժեց պաշտպանների միջնորդությունները ամբաստանյալների խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին:

Դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ երբևէ չի ուղղորդվել որևէ կառույցի կողմից և հիմա էլ չի ուղղորդվում.

«Դատավարության այս փուլում առկա են վտանգներ, որ ամբաստանյալները կխոչընդոտեն դատաքննությանը, դեռևս հարցաքննված չեն վկաները և տուժողները, առկա են նաև վտանգներ, որ ամբաստանյալները քրեական վարույթից կարող են թաքնվել, կարող են որոշակի ազդեցություն ունենալ դեռևս չհարցաքննված տուժողների ու վկաների վրա, չներկայանալ դատարան առանց հարգելի պատճառի»:

Դատավորը նշեց, որ այդ մտավախությունների համար կան հիմքեր, քանի որ ամբաստանյալները նախկինում էլ ակնհայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել դատարանի նկատմամբ: Կալանքի միջնորդության մերժման ժամանակ ամբաստանյալներն ու պաշտպանները լքեցին դահլիճը: Դատավոր Մեսրոպ Մակյանը ամբաստանյալների նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ 10 ժամով զրկելով նիստերին մասնակցելու իրավունքից, իսկ պաշտպանների դեպքում որոշեց դիմել Փաստաբանական պալատ՝ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ:

Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով, քանի որ ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները դահլիճում չէին:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաները տեղափոխվել են Դիլիջան

15:23 05.09.2017

Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաները տեղափոխվել են Դիլիջան

Ուսումնական նոր տարին՝ նոր համալիրում: Այդպես է սկսվել Հայաստանի պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների սեպտեմբերի մեկը: Երեւանի արդեն նախկին կեցավայրից 210 աշակերտ տեղափոխվել է Դիլիջան եւ տեղավորվել այնտեղի նորաբաց ուսումնական կենտրոնում: Հենց սեպտեմբերի մեկին մոնթեականների համար արիության դաս է անցկացրել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Բյուրականում հրդհը մոտեցավ հրդեհաշիջման շտաբին

11:08 06.09.2017

Բյուրականում հրդհը մոտեցավ հրդեհաշիջման շտաբին

Փրկարարները ծառերից ճյուղեր են պոկում, դեպի շտաբ եկող կրակը կանգնեցնելու համար:

Ճապոնացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան կավելանա.  ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

17:23 07.09.2017

Ճապոնացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան կավելանա. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեպան Էյջի Տագուչին ասել է, որ Հայաստանի կողմից Ճապոնիայի քաղաքացիների համար առջանց վիզայի մուտքի սահմանումը կնպաստի Ճապոնիայից դեպի Հայաստան զբոսաշրջիկների ավելացմանը:

Հորիզոն 22.00

20:00 08.09.2017

Երթևեկության փոփոխություն (ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՔԱՐՏԵԶ)

Երթևեկության փոփոխություն՝ Երևանի Արշակունյաց պողոտա-Բագրատունյաց փողոց լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում

Փաստաբանների պալատում նախագահ են ընտրում  (Թարմացվող)

12:49 09.09.2017

Փաստաբանների պալատում նախագահ են ընտրում (Թարմացվող)

Այսօր առավոտվանից մեկնարկել են փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Հիշեցնենք , որ առաջադրվել է ընդամենը մեկ թեկնածու՝ ներկայիս պալատի նախագահ Արա Զոհրաբյանը : Ընտրություններն անցնում են հանդարտ մթնոլորտում , չնայած այն հանգամանքին , որ պալատի անդամ փաստաբաններից մի քանիսը գործադուլ են հայտարարել եվ նախընտրական շրջանում հորդորում էին գործընկերներին չմասնակցել ընտրություններին:

ՀՀ վարչապետ. «Ով չի հասկանում խաղի կանոնները, ցավեցրեք»

16:24 09.09.2017

ՀՀ վարչապետ. «Ով չի հասկանում խաղի կանոնները, ցավեցրեք»

Կառավարության ղեկավարը Արագածոտնի մազրում խոսել է այն մասին, թե մարզի պատասխանատուների աշխատանքի որ մասին է գոհ, որից՝ դժգոհ:

BACK_TO_TOP