TIME
Ամսաթիվ
22 05 2018
  • $
    483.0
  • RUBLE
    7.7
  • 567.5
WEATHER
+14 oC

Կասեցվել է «Ծիրան Մարկետ»-ի հացի, հրուշակեղենի և կիսապատրաստվածքների արտադրությունը. ՍԱՊԾ

18:05 16.05.2018 1216

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչների կողմից «Ծիրան Մարկետ» ՍՊԸ-ին պատկանող հացի, հրուշակեղենի և կիսապատրաստվածքների արտադրությունում իրականացված վերահսկողության արդյունքում  պարզվել է, որ սննդամթերքն այստեղ արտադրվել է հիգիենային ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներով, տեխնոլոգիական գործընթացը չի իրականացվել սահմանված նորմերին համապատասխան, չեն պահպանվել թունավոր տարրերի, հակաբիոտիկների և պեստիցիդների օգտագործման նորմատիվ պահանջները:

Ինչպես հայտնում են ՍԱՊԾ-ից, ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Վերահսկողություն է իրականացվել նաև «Ծիրան Մարկետ» ՍՊԸ-ին պատկանող 11 խանութներից 4-ում. հայտնաբերվել է թեʹ տեղական արտադրության, թեʹ ներմուծված ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք: 22․2 կգ և 31 տուփ (հատ) ժամկետանց սննդամթերքի (երշիկի տեսականի, խոզապուխտ, սուջուխ, խոզաճարպ, կրեմային տորթ) առկա ողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է:

Թերի մակնշմամբ ընդհանուր քաշով 90․5 կգ, 879 տուփ (հատ) և 603 շիշ ապրանքի համար (մանանեխ, սերուցք, պանրի տեսականի, կոզինախ, վաֆլիի լիստեր, մեղր, քաղցր սուջուխ, չիր, հաց, ադի բուդի, վաֆլու ձողիկներ, ջերկի, դրոժ, շիլա, կոմպոտ, կարագ, ձեթ, պյուրե, նրբերշիկ, սոուս, չորահաց, տղեմալի, թունա ձուկ, քացախ, չաման, սուրճ, դեսերտ ֆրուտո,  կիսապատրաստվածքներ, թեյ, սալ, կրեկեր, պելմենի, կոտլետներ, օղի, գազավորված ջուր, հյութ, գարեջուր) տրվել է իրացումը կասեցնելու և մակնշումը համապատասխանեցնելու կարգադրագիր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաները տեղափոխվել են Դիլիջան

15:23 05.09.2017

Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաները տեղափոխվել են Դիլիջան

Ուսումնական նոր տարին՝ նոր համալիրում: Այդպես է սկսվել Հայաստանի պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների սեպտեմբերի մեկը: Երեւանի արդեն նախկին կեցավայրից 210 աշակերտ տեղափոխվել է Դիլիջան եւ տեղավորվել այնտեղի նորաբաց ուսումնական կենտրոնում: Հենց սեպտեմբերի մեկին մոնթեականների համար արիության դաս է անցկացրել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Բյուրականում հրդհը մոտեցավ հրդեհաշիջման շտաբին

11:08 06.09.2017

Բյուրականում հրդհը մոտեցավ հրդեհաշիջման շտաբին

Փրկարարները ծառերից ճյուղեր են պոկում, դեպի շտաբ եկող կրակը կանգնեցնելու համար:

Ճապոնացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան կավելանա.  ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

17:23 07.09.2017

Ճապոնացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան կավելանա. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեպան Էյջի Տագուչին ասել է, որ Հայաստանի կողմից Ճապոնիայի քաղաքացիների համար առջանց վիզայի մուտքի սահմանումը կնպաստի Ճապոնիայից դեպի Հայաստան զբոսաշրջիկների ավելացմանը:

Հորիզոն 22.00

20:00 08.09.2017

Երթևեկության փոփոխություն (ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՔԱՐՏԵԶ)

Երթևեկության փոփոխություն՝ Երևանի Արշակունյաց պողոտա-Բագրատունյաց փողոց լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում

Փաստաբանների պալատում նախագահ են ընտրում  (Թարմացվող)

12:49 09.09.2017

Փաստաբանների պալատում նախագահ են ընտրում (Թարմացվող)

Այսօր առավոտվանից մեկնարկել են փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Հիշեցնենք , որ առաջադրվել է ընդամենը մեկ թեկնածու՝ ներկայիս պալատի նախագահ Արա Զոհրաբյանը : Ընտրություններն անցնում են հանդարտ մթնոլորտում , չնայած այն հանգամանքին , որ պալատի անդամ փաստաբաններից մի քանիսը գործադուլ են հայտարարել եվ նախընտրական շրջանում հորդորում էին գործընկերներին չմասնակցել ընտրություններին:

ՀՀ վարչապետ. «Ով չի հասկանում խաղի կանոնները, ցավեցրեք»

16:24 09.09.2017

ՀՀ վարչապետ. «Ով չի հասկանում խաղի կանոնները, ցավեցրեք»

Կառավարության ղեկավարը Արագածոտնի մազրում խոսել է այն մասին, թե մարզի պատասխանատուների աշխատանքի որ մասին է գոհ, որից՝ դժգոհ:

BACK_TO_TOP