TIME
Ամսաթիվ
22 05 2018
  • $
    483.0
  • RUBLE
    7.7
  • 567.5
WEATHER
+14 oC

Ադրբեջանամետ պատգամավորներն արդեն զգույշ կլինեն ԵԽԽՎ-ում Հայաստանի դեմ գործելիս. Արփինե Հովհաննիսյան

18:04 16.05.2018 770

ԵԽԽՎ կողմից կաշառակեր պատգամավորների գործունեության բացահայտումն ու այդ պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներն առաջին հերթին կարևոր ազդակ են փոխանցելու ամբողջ խորհրդարանական վեհաժողովին, որ տարիներ շարունակ բարձրացված մտահոգությունները այն մասին, որ կա ադրբեջանական կոռուպցիոն ցանց, համապատասխանում է իրականությանը, և որ մարդիկ, որոնց անունները պարբերաբար շրջանառվել և հնչեցվել են այդ մտահոգությունների շրջանակում, իրականում ներքաշված են այդ ամենի մեջ։ ShantNews.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ կարգապահական հանձնաժողովի այսօրվա որոշումն այսպես մեկնաբանեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։

ԵԽԽՎ հանձնաժողովի որոշման համաձայն՝ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովի, ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի (Իսպանիա), Ուկրաինայի հարցով նախկին զեկուցող Ժորդի Շուկլայի (Իսպանիա) և պատգամավոր Սեզար Պրեդայի (Ռումինիա) նկատմամբ կիրառվել են սանկցիաներ։ Նշված պատգամավորները կորցրել են ԵԽԽՎ անդամի գրեթե բոլոր իրավունքները՝ բացառությամբ քվեարկելուց և բանաձևեր ներկայացնելուց: Ագրամունտի դեմ պատժամիջոցները սահմանվում են 10 տարով, իսկ մյուս երեք պատգամավորների դեմ՝ 2-ական տարով:

«Դա նշանակում է, որ այսուհետ ադրբեջանական ցանցի բոլոր պատգամավորները, եթե չասեմ՝ դրսևորելու են պատշաճ վարքագիծ, ապա շատ, չափազանց զգույշ են լինելու իրենց գործողություններում՝ Հայաստանի դեմ կամ որևէ այլ երկրի դեմ որևէ գործողություն կատարելիս, երբ Ադրբեջանը կցանկանա դա անել»,- նշեց Հովհաննիսյանը։

Հայկական պատվիրակության ղեկավարի խոսքերով՝ ԵԽԽՎ այս որոշումը որոշակի ազդեցություն ունի նաև զուտ քվեարկության տեսանկյունից՝ հանձնաժողովներում քվեարկության մեխանիզմի հետ կապված, և սա կարևոր նշանակություն ունի։ Մյուս կողմից սա կարևոր է նաև այս պատգամավորների խոսքի արժեքի տեսանկյունից՝ նրանց ձայնը կկորցնի իր ուժը նաև բարոյական մակարդակում։ Այս պատգամավորների օգնությամբ կազմված զեկույցները չեն զրոյացվի, բայց դրանց կարող են արդեն մատների արանքով նայել։

«Այսինքն՝ որևէ մեկը չի կարող ասել՝ հարգելի՛ Հայաստան, ինչո՞ւ չեք կատարում, օրինակ, Սարսանգին վերաբերող բանաձևի համապատասխան կետը, որովհետև բոլորն այլևս գիտեն, որ այդ մարդիկ ներգրավված են եղել, և այդ զեկույցը կազմված է եղել այդպիսի սխեմայի հիման վրա։ Այդպիսի մեխանիզմ նախատեսված չէ, որ վեհաժողովը զրոյացնի ամբողջովին նախօրոք, ավելի վաղ շրջանում ընդունված բանաձևերը, բայց այդ բանաձևերի կատարման վերահսկողության հետ կապված, անկասկած, ազդեցություն կունենա»,- նշեց պատգամավորը։

Արփինե Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ Ադրբեջանին հարող կաշառակեր ցանցը բացահայտվել է ոչ ամբողջությամբ, դրանում ոչ թե այս 4 պատգամավորներն էին, այլ  ավելի շատ մասնակիցներ։ Բայց այս չորսն ավելի հեղինակավոր ու ազդեցիկ էին, և ԵԽԽՎ որոշումը կհարուցի այդ ազդեցության շեշտակի նվազեցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչն է Հայաստանում գրավում Չինաստանին. բացառիկ հարցազրույց Շանթ հեռուստաընկերությանը

18:00 09.09.2017

Ի՞նչն է Հայաստանում գրավում Չինաստանին. բացառիկ հարցազրույց Շանթ հեռուստաընկերությանը

Թեեւ Հայաստանն ու Չինաստանը առնվազն հավասարազոր չեն տարածքի, տնտեսական հնարավորությունների, առավել ևս բնակչության թվաքանակի առումով, դեսպան Մանասարյանի խոսքով, բանակցությունների ժամանակ չինական կողմը այդ տարբերություններին ուշադրություն չի դարձնում՝ շեշտելով սերտ գործընկերության ցանկություն բոլոր բնագավառներում: Հայաստանը հետաքրքիր է Չինաստանին, ընդամենը պետք է գտնել այդ հետաքրքրությունները կյանքի կոչելու ճիշտ ձևեր:

Ալեքսանդր Լապշինին ներում է շնորհվել

12:23 11.09.2017

Ալեքսանդր Լապշինին ներում է շնորհվել

Իսրայելցի լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինը շուտով կլինի ազատության մեջ: Այս մասին հայտնել է ադրբեջանական Trend գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի նախագահի ապարատից ստացած տեղեկությունները: Ըստ հրամանագրի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրությամբ որոշումը ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից:

Թուրք նախկին նախարարին սպառնում է 95 տարվա բանտարկություն

14:10 11.09.2017

Թուրք նախկին նախարարին սպառնում է 95 տարվա բանտարկություն

Զաֆեր Չաղլայանը մեղադրվում է Իրանի տնտեսության զարգացմանն աջակցելու փորձի, նաև «կեղտոտ փողերի լվացման» համար անօրինական հիմնադրամների ստեղծման համար: Թուրքական «Cumhuriyet» պարբերականը հաղորդում է, որ Նյու Յորքի դատախազությունը Չաղլայանին կալանավորելու որոշում է կայացրել:

Ֆրանսիայի դեսպանը հեռացել է Հայաստանից

14:31 11.09.2017

Ֆրանսիայի դեսպանը հեռացել է Հայաստանից

Հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման գործում ունեցած նշանակալի նպաստի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Շարպանտիեին պարգևատրել է արտգործնախարարության պատվո մեդալով:

Վրաստանի արտաքին գործերի նախարարը գալիս է Հայաստան

15:50 11.09.2017

Վրաստանի արտաքին գործերի նախարարը գալիս է Հայաստան

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 11-ին Հայաստան կայցելի Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Վրաստանի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։

Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել

15:33 11.09.2017

Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել

Լվովի մարզի «Շեգինի» անցակետում սահմանապահներն ու իրավապահները փակել են ճանապարհը, սակայն Սաակաշվիլին իր հարյուրավոր աջակիցների հետ ճեղքել է շրջափակումը և մտել Ուկրաինայի տարածք: Քաղաքական գործչին ուղեկցել են Գերագույն ռադայի պատգամավորներ, այդ թվում՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն:

Ազգային Ժողովում բուռն քննարկվեց Մեղրի-Նորդուս դարպասի հարցը

21:00 11.09.2017

Ազգային Ժողովում բուռն քննարկվեց Մեղրի-Նորդուս դարպասի հարցը

«Հիմա մենք խոսում ենք Իրանի հետ համատեղ դարպաս ունենալու մասին, նախկինում եղած վիճակագրությունը հիմք է տալիս ենթադրելու, որ մի 2 ամսից դարպասը կդառնա դուռ, հետո դուռը՝ լուսամուտ, լուսամուտը՝ ֆոռտչկա եւ էդպես կփակվի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Սաակաշվիլին` Պորոշենկոյի հետ տարաձայնության մասին

17:20 11.09.2017

Սաակաշվիլին` Պորոշենկոյի հետ տարաձայնության մասին

«Ենթադրում եմ, որ Պորոշենկոն ինձ հետ այդպես վարվեց, քանի որ նա վախենում էր ինձանից: Նրան անհանգստություն էր պատճառում, որ ես գիտեմ ինչպես հեղափոխություն անել, ավելին՝ ես արել եմ հեղափոխություն: Նրան անհագստացրեց նաև այն հանգամանքը, որ ինձ երբեք և ոչ մի պայմանով նա չի կարող առնել և դարձնել իր օլիգարխիկ համակարգի մի մասը»,-ասել է Սաակաշվիլին:

BACK_TO_TOP