TIME
Ամսաթիվ
22 05 2018
  • $
    483.0
  • RUBLE
    7.7
  • 567.5
WEATHER
+14 oC

Վլադիմիր Գասպարյանը հանգստանում է. վստահեցնում է նրա պատգամավոր փեսան

17:38 16.05.2018 147

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ նշել է, որ նորմալ է Վալերի Օսիպյանին ոստիկանապետ նշանակելու մասին Նիկոլ Փաշինյանի որոշումը:

Նրա պնդմամբ՝ Օսիպյանի պրոֆեսիոնալիզմը գնահատելու համար ժամանակ է պետք: Լրագրողների այն դիտարկմանը, թե ներկայացնելով Վալերի Օսիպյանին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նա համակարգում կոռումպացված չի եղել, ինչից կարելի է եզրահանգել, որ մյուսները ովքեր հեռացվել են համակարգից կոռումպացված էին, Գևորգյանը արձագանքեց․

«Ես ոնց կարող եմ չկիսել, եթե ես չունեմ փաստեր, որ տվյալ մարդը կոռումպացված է եղել: Դուք ուզում եք դեզի մեջ ասեղ գտնել, մի՛ փորձեք: Ամեն ինչ շատ հանգիստ է, շատ խաղաղ է, նորմալ է: Տանք ժամանակ, ժամանակը ցույց կտա: Նոր կառավարություն է ձևավորվել, ես ուզում եմ, որ իրենց մոտ հաջողվի և լավ աշխատեն»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է անում հիմա, Գևորգյանն էլ պատասխանեց. «Հանգստանում է, վայելում է իր հանգիստը»:

Իսկ հարցին, թե ծանր չի՞ տարել պաշտոնանկությունը՝ պատասխանեց. «Ես չեմ տեսել պարոն Գասպարյանին, որ իմանամ, չեմ կարծում, որ ծանր տանի»: Ի դեպ Գևորգյանը չգիտի նաև, թե աները այլ գործունեությամբ պատրաստվում է զբաղվել, թե ոչ:

Արթուր Գևորգյանը նաև վստահ է ու համոզված, որ խորհրդարանական մեծամասնություն կազմող հանրապետականները թե՛ այսօր, թե՛ մոտակա ապագայում արհեստական խոչընդոտներ չեն ստեղծի նոր կառավարության համար ու ամեն ինչ կանեն, որպեսզի նրանց հաջողվի իրականացնել այն բարեփոխումները, ինչի ակնկալիքն այսօր ունի ժողովուրդը:

«Ես կարծում եմ, որ իշխանությունը դեմ չէ ցանկացած դրական և լավ առաջարկի: Ես համոզված եմ, որ իշխանությունները, կոպիտ ասած, փայտեր չեն դնելու նրանց ընթացքի, ոտքի տակ և չեն փորձելու խանգարել: Ավելին կասեմ, որ մենք օգնելու ենք, որպեսզի ստացվի նոր իշխանության մոտ»,- նշեց Արթուր Գևորգյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ եթե ինքն անձամբ գոհ չէր իրենց թիմի կողմից արված շատ աշխատանքներից, դա չի նշանակում, որ կողմ էր իշխանափոխությանը և կամ այն մարդկանց, ովքեր այսօր ձևավորել են նոր իշխանությունը, բայց միաժամանակ նաև դեմ չէ, որ նրանց մոտ լավ ստացվի: 


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչն է Հայաստանում գրավում Չինաստանին. բացառիկ հարցազրույց Շանթ հեռուստաընկերությանը

18:00 09.09.2017

Ի՞նչն է Հայաստանում գրավում Չինաստանին. բացառիկ հարցազրույց Շանթ հեռուստաընկերությանը

Թեեւ Հայաստանն ու Չինաստանը առնվազն հավասարազոր չեն տարածքի, տնտեսական հնարավորությունների, առավել ևս բնակչության թվաքանակի առումով, դեսպան Մանասարյանի խոսքով, բանակցությունների ժամանակ չինական կողմը այդ տարբերություններին ուշադրություն չի դարձնում՝ շեշտելով սերտ գործընկերության ցանկություն բոլոր բնագավառներում: Հայաստանը հետաքրքիր է Չինաստանին, ընդամենը պետք է գտնել այդ հետաքրքրությունները կյանքի կոչելու ճիշտ ձևեր:

Ալեքսանդր Լապշինին ներում է շնորհվել

12:23 11.09.2017

Ալեքսանդր Լապշինին ներում է շնորհվել

Իսրայելցի լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինը շուտով կլինի ազատության մեջ: Այս մասին հայտնել է ադրբեջանական Trend գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի նախագահի ապարատից ստացած տեղեկությունները: Ըստ հրամանագրի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրությամբ որոշումը ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից:

Թուրք նախկին նախարարին սպառնում է 95 տարվա բանտարկություն

14:10 11.09.2017

Թուրք նախկին նախարարին սպառնում է 95 տարվա բանտարկություն

Զաֆեր Չաղլայանը մեղադրվում է Իրանի տնտեսության զարգացմանն աջակցելու փորձի, նաև «կեղտոտ փողերի լվացման» համար անօրինական հիմնադրամների ստեղծման համար: Թուրքական «Cumhuriyet» պարբերականը հաղորդում է, որ Նյու Յորքի դատախազությունը Չաղլայանին կալանավորելու որոշում է կայացրել:

Ֆրանսիայի դեսպանը հեռացել է Հայաստանից

14:31 11.09.2017

Ֆրանսիայի դեսպանը հեռացել է Հայաստանից

Հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման գործում ունեցած նշանակալի նպաստի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Շարպանտիեին պարգևատրել է արտգործնախարարության պատվո մեդալով:

Վրաստանի արտաքին գործերի նախարարը գալիս է Հայաստան

15:50 11.09.2017

Վրաստանի արտաքին գործերի նախարարը գալիս է Հայաստան

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 11-ին Հայաստան կայցելի Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Վրաստանի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։

Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել

15:33 11.09.2017

Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել

Լվովի մարզի «Շեգինի» անցակետում սահմանապահներն ու իրավապահները փակել են ճանապարհը, սակայն Սաակաշվիլին իր հարյուրավոր աջակիցների հետ ճեղքել է շրջափակումը և մտել Ուկրաինայի տարածք: Քաղաքական գործչին ուղեկցել են Գերագույն ռադայի պատգամավորներ, այդ թվում՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն:

Ազգային Ժողովում բուռն քննարկվեց Մեղրի-Նորդուս դարպասի հարցը

21:00 11.09.2017

Ազգային Ժողովում բուռն քննարկվեց Մեղրի-Նորդուս դարպասի հարցը

«Հիմա մենք խոսում ենք Իրանի հետ համատեղ դարպաս ունենալու մասին, նախկինում եղած վիճակագրությունը հիմք է տալիս ենթադրելու, որ մի 2 ամսից դարպասը կդառնա դուռ, հետո դուռը՝ լուսամուտ, լուսամուտը՝ ֆոռտչկա եւ էդպես կփակվի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Սաակաշվիլին` Պորոշենկոյի հետ տարաձայնության մասին

17:20 11.09.2017

Սաակաշվիլին` Պորոշենկոյի հետ տարաձայնության մասին

«Ենթադրում եմ, որ Պորոշենկոն ինձ հետ այդպես վարվեց, քանի որ նա վախենում էր ինձանից: Նրան անհանգստություն էր պատճառում, որ ես գիտեմ ինչպես հեղափոխություն անել, ավելին՝ ես արել եմ հեղափոխություն: Նրան անհագստացրեց նաև այն հանգամանքը, որ ինձ երբեք և ոչ մի պայմանով նա չի կարող առնել և դարձնել իր օլիգարխիկ համակարգի մի մասը»,-ասել է Սաակաշվիլին:

BACK_TO_TOP