Իսրայելը և Եգիպտոսը թուրքական ինքնաթիռին վայրէջքի թույլտվություն չեն տվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+19.09 oC

Իսրայելը և Եգիպտոսը թուրքական ինքնաթիռին վայրէջքի թույլտվություն չեն տվել

17:31 16.05.2018

Թուրքիայի փոխվարչապետ Ռեջեփ Աքդաղը հայտարարել է, որ իրենք ցանկացել են Պաղեստինում տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորված արաբներին տեղափոխել Թուրքիա, սակայն չեն կարողացել, հաղորդում է mignews.com-ը:
Թուրքիայի փոխվարչապետը պարզաբանել է, որ վիրավորներին տեղափոխելու գործողությունը պետք է կատարվի Իսրայելի կամ Եգիպտոսի տարածքով, սակայն այդ 2 երկրներից ոչ մեկը մինչև այս պահը Թուրքիային իր տարածքում ինքնաթիռ իջեցնելու թույլտվություն չի տրամադրել:
Թուրք պաշտոնյան հայտնել է, որ պաղեստինցի վիրավորներին օգնություն ցուցաբերելու նպատակով բանակցում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարության հետ:
Աքդաղը հայտարարել է, որ Գազայի հատվածում նույնիսկ սովորական իրավիճակներում մարդիկ զրկված են հիվանդանոցային տարրական մի շարք պայմաններից՝ մեղադրելով Իսրայելին գազանաբարո դիրքորոշում ունենալու մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցների մասին օրինագիծ

21:55 23.04.2024

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցների մասին օրինագիծ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի խումբ անդամներ պատրաստվում եմ եկող շաբաթ քննարկման ներկայացնել օրինագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի որոշ պաշտոնյաների նկատմամբ:  Ինչի՞ համար են պատժամիջոցները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Օրենքի նախաձեռնողներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Պատճառը, ինչպես օրենքի նախագծում է ասվում, իրենց կողմից մարդու […] ...

Վրաստանը հայտ կներկայացնի 2028-ի ՉԼ-ի եզրափակիչն ընդունելու համար

20:39 23.04.2024

Վրաստանը հայտ կներկայացնի 2028-ի ՉԼ-ի եզրափակիչն ընդունելու համար

Վրաստանը ծրագրում է հայտ ներկայացնել Չեմպիոնների լիգայի 2028 թվականի եզրափակիչը Թբիլիսիում անցկացնելու համար։ Այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Վրաստանի իշխանությունները ծրագրում են եվրոպական ստանդարտներին համապատասխան 70-հազարանոց ստադիոն կառուցել, ինչը հնարավորություն կտա ամենաբարձր մակարդակի հանդիպումներ անցկացնել մայրաքաղաքում: ...

Ալիևն իրատեսական է համարում մինչև նոյեմբեր Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հաստատումը

17:38 23.04.2024

Ալիևն իրատեսական է համարում մինչև նոյեմբեր Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հաստատումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 23-ին Բաքվում կայացած միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանն ավելի քան երբևէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցները ցիտել են Ալիևի խոսքերն այն մասին, որ կողմերը երբեք այսքան չեն մոտեցել խաղաղության պայմանագրի կնքմանը: «Մենք մի ժամանակ նույնիսկ չէինք կարողանում համաձայնության գալ բազային սկզբունքների շուրջ»,-նշել է Ադրբեջանի […] ...

Ռաիսին ասել է, որ հարձակման դեպքում Իսրայելից «հազիվ թե բան մնա»

17:12 23.04.2024

Ռաիսին ասել է, որ հարձակման դեպքում Իսրայելից «հազիվ թե բան մնա»

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Պակիստան կատարած այցի ժամանակ ելույթ ունենալով Լահորի համալսարանի ուսանողների համար՝ ասել է, որ «հազիվ թե Իսրայելից որևէ բան մնա», եթե նա հարձակվի իսլամական հանրապետության վրա։ «Եթե Իսրայելը նորից սխալվի և հարձակվի Իրանի տարածքի վրա, ապա նա բոլորովին այլ հետևանքների կբախվի, և պարզ չէ, թե արդյոք Իսրայելից որևէ բան կմնա»,- Ռաիսիի խոսքերն […] ...

Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը

16:52 23.04.2024

Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը

Ապրիլի 24-ի հիշատակի հարթակը, որը նախորդ տարիներին Հայոց ցեղասպանության տարելիցին ոգեկոչման միջոցառումներ է կազմակերպել Թաքսիմի, Թյունելի և Շիշհանեյի շրջաններում, չորեքշաբթի ժամը 19.00-ին Քադըքոյ Սյուրեյյա օպերայի դիմաց ոգեկոչման միջոցառում իրականացնելու թույլտվության համար դիմել է Ստամբուլի նահանգապետարան և մերժում ստացել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակօս»-ը։ «1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի մեր միջոցառումը, […] ...

Առաջին սահմանային սյան տեղադրումից հետո Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են

16:21 23.04.2024

Առաջին սահմանային սյան տեղադրումից հետո Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են

2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի […] ...

BACK_TO_TOP