TIME
Ամսաթիվ
22 05 2018
  • $
    483.0
  • RUBLE
    7.7
  • 567.5
WEATHER
+14 oC

Տարոն Մարգարյանը հանդիպել է իր կողմնակիցների հետ. նա մտադիր չէ հրաժարական տալ

18:43 16.05.2018 160

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եկել է հանդիպման իր կողմնակիցների հետ:

Նա քաղաքապետարանի մոտ հավաքված մարդկանց շնորհակալություն է հայտնել իրեն աջակցելու համար և կոչ է արել գնալ տուն ու միանալ իրենց ընտանիքի անդամներին, որից հետո պատասխանել է նաև լրագրողների հարցերին:

Հարցին, թե ինչո՞ւ ավելի շուտ չեկավ և չհանդիպեց ցուցարարների հետ, ովքեր իր հրաժարականն էին պահանջում, նա պատասխանեց, որ օրվա ընթացքում աշխատանքային այցով եղել է այլ վարչական շրջանում:

«Ես հարգում եմ երևանցիների խոսքը, միշտ լսել ենք և հաշվի ենք առել այն խնդիրները, որ եղել են, և մենք ներկայացրել ենք մեր հինգ տարվա ծրագրային անելիքները ու արդեն մեկ տարի է՝ կատարում ենք այդ ծրագիրը»,- ասել է Տարոն Մարգարյանը: 

 Նա նաև դատապարտել է ցուցարարների կողմից քաղաքապետարանի շենք ներխուժելը և հիշեցրել, որ կոչ են արել իրավապահ մարմիններին զբաղվել այդ հարցով: 

«Տեղական ինքնակառավարման մարմինը անկախ է, և մենք նման անօրինականություները չենք հանդուրժի: Ինչ մնում է բարձրացրած հարցին՝ կապված այգում իրականացվող աշխատանքների հետ, ապա ուզում եմ տեղեկացնել, որ դեռ 10 տարի առաջ այս այգին տրված էր վարձակալության և հիմա շնորհակալ ենք, որ հետ վերադրաձրին և Վարդանյանների հիմնադրամը փորձեց իրականացնել այն բարեկարգման աշխատանքները, որ հիմա իրականացվում է: Արդեն 3 ամիս է՝ ընթանում են աշխատանքները, և մենք խնդրել ենք Վարդանյանների ընտանիքին, որ այսօր լրատվամիջոցներով ներկայացնեն ամբողջ ծրագիրը և տեսենք, թե այդ ընտանիքը ինչ բարեգործություն ու նվեր է անում մեր մայրաքաղաքի 2800-ամյակի առիթով»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով ծառահատումներին՝ նա վստահեցրել է, որ հատված ծառերի փոխարեն շատ ավելին կտնկվի: Նա նաև վստահեցրել է, որ այգու տարածքում որևէ առևտրային տարածք կամ սրճարան չի լինելու:

Ինչ վերաբերում է հրաժարականին, ապա քաղաքապետը չի պատրաստվում հրաժարական տալ:

Այլ հարցերի Տարոն Մարգարյանը չի ցանկացել պատասխանել և մտել է քաղաքապետարան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաները տեղափոխվել են Դիլիջան

15:23 05.09.2017

Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաները տեղափոխվել են Դիլիջան

Ուսումնական նոր տարին՝ նոր համալիրում: Այդպես է սկսվել Հայաստանի պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների սեպտեմբերի մեկը: Երեւանի արդեն նախկին կեցավայրից 210 աշակերտ տեղափոխվել է Դիլիջան եւ տեղավորվել այնտեղի նորաբաց ուսումնական կենտրոնում: Հենց սեպտեմբերի մեկին մոնթեականների համար արիության դաս է անցկացրել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Բյուրականում հրդհը մոտեցավ հրդեհաշիջման շտաբին

11:08 06.09.2017

Բյուրականում հրդհը մոտեցավ հրդեհաշիջման շտաբին

Փրկարարները ծառերից ճյուղեր են պոկում, դեպի շտաբ եկող կրակը կանգնեցնելու համար:

Ճապոնացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան կավելանա.  ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

17:23 07.09.2017

Ճապոնացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան կավելանա. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեպան Էյջի Տագուչին ասել է, որ Հայաստանի կողմից Ճապոնիայի քաղաքացիների համար առջանց վիզայի մուտքի սահմանումը կնպաստի Ճապոնիայից դեպի Հայաստան զբոսաշրջիկների ավելացմանը:

Հորիզոն 22.00

20:00 08.09.2017

Երթևեկության փոփոխություն (ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՔԱՐՏԵԶ)

Երթևեկության փոփոխություն՝ Երևանի Արշակունյաց պողոտա-Բագրատունյաց փողոց լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում

Փաստաբանների պալատում նախագահ են ընտրում  (Թարմացվող)

12:49 09.09.2017

Փաստաբանների պալատում նախագահ են ընտրում (Թարմացվող)

Այսօր առավոտվանից մեկնարկել են փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Հիշեցնենք , որ առաջադրվել է ընդամենը մեկ թեկնածու՝ ներկայիս պալատի նախագահ Արա Զոհրաբյանը : Ընտրություններն անցնում են հանդարտ մթնոլորտում , չնայած այն հանգամանքին , որ պալատի անդամ փաստաբաններից մի քանիսը գործադուլ են հայտարարել եվ նախընտրական շրջանում հորդորում էին գործընկերներին չմասնակցել ընտրություններին:

ՀՀ վարչապետ. «Ով չի հասկանում խաղի կանոնները, ցավեցրեք»

16:24 09.09.2017

ՀՀ վարչապետ. «Ով չի հասկանում խաղի կանոնները, ցավեցրեք»

Կառավարության ղեկավարը Արագածոտնի մազրում խոսել է այն մասին, թե մարզի պատասխանատուների աշխատանքի որ մասին է գոհ, որից՝ դժգոհ:

BACK_TO_TOP