TIME
Ամսաթիվ
22 05 2018
  • $
    483.0
  • RUBLE
    7.7
  • 567.5
WEATHER
+14 oC

Կկառուցվի Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղի

19:19 16.05.2018 297

Ավարտման փուլում են Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղու նախագծային աշխատանքները, որի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկայում՝ բարեգործական միջոցներով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն Ազգային ժողովում ասել է ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ կարևորելով, որ այն ծառայելու է ոչ միայն որպես Ստեփանակերտ-Շուշի տրանսպորտային միջոց, այլ նաև զբոսաշրջության խթանման համար լուրջ գործոն է հանդիսանալու:

«Շուշիում նախատեսում ենք նաև ունենալ ժամանակակից հանգստի գոտի, որտեղ լինելու է երեխաների համար ատրակցիոնների հարուստ ձևավորում: Զբոսաշրջության ոլորտում մեծ աշխատանք է տարվում ենթակառուցվածքների սպասարկման ոլորտը տեղանքին հարմարեցնելու ուղղությամբ, ինչը բերելու է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ ավելանալու է Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը և նրանց մնալու օրերի քանակը»,- նշել է Ա. Հարությունյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սփյուռքահայ բարերարը Թալիշում ներդրել է կես մլրդ դրամ

14:38 05.10.2017

Սփյուռքահայ բարերարը Թալիշում ներդրել է կես մլրդ դրամ

Ապրիլյան պատերազմիից ամենաշատ տուժած գյուղը` Թալիշը, նոր շունչ է ստանում: Հայաստան Համահայկական Հիմնադրամը, բարերար Անդրանիկ Պաղտասարեանի աջակցությամբ, Թալիշի զարգացման համար ներդնում է մոտ 541.331.200 դրամ:

Սահմանին հարաբերական անդորր է. ՊԲ-ն ամփոփել է շաբաթը

13:20 07.10.2017

Սահմանին հարաբերական անդորր է. ՊԲ-ն ամփոփել է շաբաթը

Հոկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի իր նոր գործընկերոջը

14:01 07.10.2017

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի իր նոր գործընկերոջը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ:

«Արցախ կատարած այցիս մեջ որևէ դատապարտելի արարք չեմ տեսնում». Սաիթ Չեթինօղլու

15:40 07.10.2017

«Արցախ կատարած այցիս մեջ որևէ դատապարտելի արարք չեմ տեսնում». Սաիթ Չեթինօղլու

Թուրք ակտիվիստ, հրապարակախոս Սաիթ Չեթինօղլուն, ով սեպտեմբերին այցելել էր Արցախ, բացարձակապես անհիմն է համարում պաշտոնական Բաքվի կողմից բարձրացված աղմուկը, ինչպես նաև իրեն ու գործընկերներին կալանավորելու, միջազգային հետախուզում հայտարարելու մասին Ադրբեջանի գլխավոր դատախազության որոշումը:

Ստեփանակերտի «Արմաթ» կենտրոնում զարգացնում են ռոբոտաշինությունը

22:15 09.10.2017

Ստեփանակերտի «Արմաթ» կենտրոնում զարգացնում են ռոբոտաշինությունը

Կրթությունն անվճար հիմունքներով է և բաց ինժեներական հարցերով հետաքրքրվող դպրոցականների համար:

Փոլադ Բյուլբյուլօղլուն 2 ձայն ստացավ

13:38 10.10.2017

Փոլադ Բյուլբյուլօղլուն 2 ձայն ստացավ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար կդառնա այն թեկնածուն, որի օգտին քվեարկելու են 58 երկրներից առնվազն 30-ը:

BACK_TO_TOP