TIME
Ամսաթիվ
22 05 2018
  • $
    483.0
  • RUBLE
    7.7
  • 567.5
WEATHER
+14 oC

ԵՄ-ն կդադարի իրանական նավթի համար վճարել դոլարով

20:05 16.05.2018 79

Եվրամիությունը մտադիր է իրանական նավթի համար դոլարի փոխարեն վճարել եվրոյով, հաղորդում է РИА Новости-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Իրանը համաձայնվել են զարգացնել տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված ծրագիրը՝ ի պատասխան ԱՄՆ-ի՝ միջուկային գործարքից  դուրս գալու մտադրության: Այս մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Նախևառաջ, խոսքը  նավթի, գազի և նավթամթերքի առևտրի շարունակության, ինչպես նաև Իրանի հետ արդյունավետ բանկային գործարքների, ավիացիայի, ծովային և ցամաքային տրանսպորտի ոլորտում շփումների շարունակականության, վարկերի տրամադրման մասին է :

Առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում է մշակել հարցի գործնական լուծումներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչու՞ է Հասանովն այցելել Հայաստանի հետ համագործակցող ընկերություն

10:08 07.09.2017

Ինչու՞ է Հասանովն այցելել Հայաստանի հետ համագործակցող ընկերություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Լեհսատանում այցելել է ռազմարդյունաբերական ցուցահանդես:

Ալեքսանդր Լապշինին ներում է շնորհվել

12:23 11.09.2017

Ալեքսանդր Լապշինին ներում է շնորհվել

Իսրայելցի լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինը շուտով կլինի ազատության մեջ: Այս մասին հայտնել է ադրբեջանական Trend գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի նախագահի ապարատից ստացած տեղեկությունները: Ըստ հրամանագրի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրությամբ որոշումը ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից:

Թուրք նախկին նախարարին սպառնում է 95 տարվա բանտարկություն

14:10 11.09.2017

Թուրք նախկին նախարարին սպառնում է 95 տարվա բանտարկություն

Զաֆեր Չաղլայանը մեղադրվում է Իրանի տնտեսության զարգացմանն աջակցելու փորձի, նաև «կեղտոտ փողերի լվացման» համար անօրինական հիմնադրամների ստեղծման համար: Թուրքական «Cumhuriyet» պարբերականը հաղորդում է, որ Նյու Յորքի դատախազությունը Չաղլայանին կալանավորելու որոշում է կայացրել:

Սիրիայի Դեր Զոր քաղաքը ազատագրվել է

16:25 11.09.2017

Սիրիայի Դեր Զոր քաղաքը ազատագրվել է

Սիրիական բանակի հրամանատարներ Իսամ Զահրեդդինի և Հասան Սուհելի ղեկավարությամբ իրականացված հարձակման ժամանակ ԻԼԻՊ-ի զինյալները զոհեր են տվել քաղաքի մատույցներում, իսկ ռուսական "Կալիբր" տեսակի թևավոր հրթիռների կիրառումից հետո ստիպված են եղել ամբողջությամբ հեռանալ:

Ազգային Ժողովում բուռն քննարկվեց Մեղրի-Նորդուս դարպասի հարցը

21:00 11.09.2017

Ազգային Ժողովում բուռն քննարկվեց Մեղրի-Նորդուս դարպասի հարցը

«Հիմա մենք խոսում ենք Իրանի հետ համատեղ դարպաս ունենալու մասին, նախկինում եղած վիճակագրությունը հիմք է տալիս ենթադրելու, որ մի 2 ամսից դարպասը կդառնա դուռ, հետո դուռը՝ լուսամուտ, լուսամուտը՝ ֆոռտչկա եւ էդպես կփակվի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վրաստանի ԱԳ նախարարը Հայաստանում է

18:01 11.09.2017

Վրաստանի ԱԳ նախարարը Հայաստանում է

Վևաստանի արտաքին գործերի նախարարին ընդունել են Հայաստանի նախագահը և արտաքին գործերի նախարարը:

Անջեյ Կասպրշիկը դիտարկում կանցկացնի Ադրբեջանից

19:21 11.09.2017

Անջեյ Կասպրշիկը դիտարկում կանցկացնի Ադրբեջանից

Օգոստոսի վերջին Տավուշի մարզում սահմանային դիտարկումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գլխավորած խմբի ուղղությամբ, ինչի պատճառով դիտարկումն ընդհատվել էր: ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչները, սակայն, հրաժարվել էին հասցեական հայտարարություն անել:

BACK_TO_TOP