TIME
Ամսաթիվ
22 05 2018
  • $
    483.0
  • RUBLE
    7.7
  • 567.5
WEATHER
+14 oC

ԵՄ-ն վերահաստատել է ժողովրդավարական հաստատությունների բարեփոխումների համար Հայաստանին օժանդակության տրամադրումը

21:25 16.05.2018 207

2018 թվականի մայիսի 16-ին տեղի ունեցավ Եվրոպական միության և Հայաստանի միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական 9-րդ նիստը, որը Հայաստանի Հանրապետության նոր վարչապետի ընտրություններից հետո կայացած առաջին ԵՄ-Հայաստան ձևաչափի հանդիպումն էր, հայտնում ենՀայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից:

ԵՄ-ն և Հայաստանը վերահաստատեցին իրենց հանձնառությունը ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի՝ երկու կողմերի համար ընդգհանուր հանդիսացող արժեքներին:

Այս արժեքները կազմում են 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված և 2018թ. ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից միաձայն վավերացված «ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» հիմքը: Եվրոպական միությունը հաստատեց Հայաստանի նոր կառավարության հետ աշխատելու և այս կարևորագույն ոլորտներին  աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը:

Ի թիվս այլ հարցերի, Եվրամիությունը և Հայաստանը քննարկեցին ընտրական բարեփոխումներին, հավաքների և կամարտահայտման ազատությանը, գենդերային հավասարությանը, ինչպես նաև աշխատանքային իրավունքներին առնչվող հարցեր: Ընտրական բարեփոխումների վերաբերյալ Եվրամիությունն առաջարկեց մինչև արտահերթ ընտրությունները փոփոխություններ մտցնել  օրենսդրության մեջ՝ այն համահունչ դարձնելով միջազգային կազմակերպությունների առաջարկներին և Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառություններին:

Կողմերն ընդգծեցին, որ հավաքների ազատությունը համընդհանուր և հիմնարար ազատություն է:  Եվրոպական միությունը ողջունեց վերջերս տեղի ունեցած բողոքի գործողությունների խաղաղ բնույթը, ինչպես նաև բոլոր կողմերի ցուցաբերած ընդհանուր զսպվածությունը:  Նաեւ, հարցում արեց բերման ենթարկված անձանց կարգավիճակի վերաբերյալ: Երկխոսության ընթացքում որպես ժողովրդավարական ընտրությունների անցկացման նախապայման ընդգծվեց ազատ և բազմակարծիք լրատվական միջավայրի և քաղաքական բազմակարծության կարևորությունը:

Հայաստանը վերահաստատեց իր հաձնառությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան հակախտրականության համապարփակ օրենսդրության  ընդունման, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին առընթեր հավասարության ազգային մարմնի ստեղծման վերաբերյալ: Հայաստանի կառավարությունը քաղհասարակության կազմակերպությունների հետ միասին կգումարի ինտերակտիվ հանրային լսումներ՝ միտված Մարդու իրավունքների ազգային գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման ապահովմանը: Աշխատանքի իրավունքի ոլորտում, հայկական կողմը նշեց, որ ծրագրում է  բարեփոխել աշխատանքի տեսչության համակարգը համապատասխանեցնելով այն միջազգային չափանիշներին, այդ թվում՝ աշխատանքային ժամերի, աշխատավարձի և աշխատողների իրավունքների տեսանկյունից:  

Երկխոսությունը հնարավորություն ընձեռեց կազմակերպելու Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ մտքերի բաց և կառուցողական փոխանակում: Իր կողմից որդեգրած քաղաքականությանը հավատարիմ՝ Եվրոպական միությունը երկխոսությանն ընդառաջ հանդիպել և խորհրդակցել էր   հայաստանյան և միջազգային  քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման արդյունքում ընդունվել էին գործառնական եզրակացություններ, ուր նախանշված են կոնկրետ գործողություններ, որոնց կատարման ընթացքը  կդիտարկվի եւ հետևողական ուշադրության կարժանանա հաջորդ տարվա ընթացքում:  

ԵՄ-ը վերահաստատեց պատրաստակամությունը Հայաստանին ֆինանսական և տեխնիկական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ, որն անհրաժեշտ է ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների հետագա ամրապնդմանն ուղղված բարեփոխումների շարունակականության ապահովման համար:

 Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ ԵՄ-ը՝ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ԱլԳ երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Դիրկ Շուբելը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչն է Հայաստանում գրավում Չինաստանին. բացառիկ հարցազրույց Շանթ հեռուստաընկերությանը

18:00 09.09.2017

Ի՞նչն է Հայաստանում գրավում Չինաստանին. բացառիկ հարցազրույց Շանթ հեռուստաընկերությանը

Թեեւ Հայաստանն ու Չինաստանը առնվազն հավասարազոր չեն տարածքի, տնտեսական հնարավորությունների, առավել ևս բնակչության թվաքանակի առումով, դեսպան Մանասարյանի խոսքով, բանակցությունների ժամանակ չինական կողմը այդ տարբերություններին ուշադրություն չի դարձնում՝ շեշտելով սերտ գործընկերության ցանկություն բոլոր բնագավառներում: Հայաստանը հետաքրքիր է Չինաստանին, ընդամենը պետք է գտնել այդ հետաքրքրությունները կյանքի կոչելու ճիշտ ձևեր:

Ալեքսանդր Լապշինին ներում է շնորհվել

12:23 11.09.2017

Ալեքսանդր Լապշինին ներում է շնորհվել

Իսրայելցի լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինը շուտով կլինի ազատության մեջ: Այս մասին հայտնել է ադրբեջանական Trend գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի նախագահի ապարատից ստացած տեղեկությունները: Ըստ հրամանագրի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրությամբ որոշումը ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից:

Թուրք նախկին նախարարին սպառնում է 95 տարվա բանտարկություն

14:10 11.09.2017

Թուրք նախկին նախարարին սպառնում է 95 տարվա բանտարկություն

Զաֆեր Չաղլայանը մեղադրվում է Իրանի տնտեսության զարգացմանն աջակցելու փորձի, նաև «կեղտոտ փողերի լվացման» համար անօրինական հիմնադրամների ստեղծման համար: Թուրքական «Cumhuriyet» պարբերականը հաղորդում է, որ Նյու Յորքի դատախազությունը Չաղլայանին կալանավորելու որոշում է կայացրել:

Ֆրանսիայի դեսպանը հեռացել է Հայաստանից

14:31 11.09.2017

Ֆրանսիայի դեսպանը հեռացել է Հայաստանից

Հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման գործում ունեցած նշանակալի նպաստի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Շարպանտիեին պարգևատրել է արտգործնախարարության պատվո մեդալով:

Վրաստանի արտաքին գործերի նախարարը գալիս է Հայաստան

15:50 11.09.2017

Վրաստանի արտաքին գործերի նախարարը գալիս է Հայաստան

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 11-ին Հայաստան կայցելի Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Վրաստանի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։

Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել

15:33 11.09.2017

Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել

Լվովի մարզի «Շեգինի» անցակետում սահմանապահներն ու իրավապահները փակել են ճանապարհը, սակայն Սաակաշվիլին իր հարյուրավոր աջակիցների հետ ճեղքել է շրջափակումը և մտել Ուկրաինայի տարածք: Քաղաքական գործչին ուղեկցել են Գերագույն ռադայի պատգամավորներ, այդ թվում՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն:

Ազգային Ժողովում բուռն քննարկվեց Մեղրի-Նորդուս դարպասի հարցը

21:00 11.09.2017

Ազգային Ժողովում բուռն քննարկվեց Մեղրի-Նորդուս դարպասի հարցը

«Հիմա մենք խոսում ենք Իրանի հետ համատեղ դարպաս ունենալու մասին, նախկինում եղած վիճակագրությունը հիմք է տալիս ենթադրելու, որ մի 2 ամսից դարպասը կդառնա դուռ, հետո դուռը՝ լուսամուտ, լուսամուտը՝ ֆոռտչկա եւ էդպես կփակվի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Սաակաշվիլին` Պորոշենկոյի հետ տարաձայնության մասին

17:20 11.09.2017

Սաակաշվիլին` Պորոշենկոյի հետ տարաձայնության մասին

«Ենթադրում եմ, որ Պորոշենկոն ինձ հետ այդպես վարվեց, քանի որ նա վախենում էր ինձանից: Նրան անհանգստություն էր պատճառում, որ ես գիտեմ ինչպես հեղափոխություն անել, ավելին՝ ես արել եմ հեղափոխություն: Նրան անհագստացրեց նաև այն հանգամանքը, որ ինձ երբեք և ոչ մի պայմանով նա չի կարող առնել և դարձնել իր օլիգարխիկ համակարգի մի մասը»,-ասել է Սաակաշվիլին:

BACK_TO_TOP