Իսրայելցի պաշտոնյաները քարոզարշավ են սկսել Թուրքիայի դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+5.09 oC

Իսրայելցի պաշտոնյաները քարոզարշավ են սկսել Թուրքիայի դեմ

18:49 17.05.2018

Թուրք-իսրայելական լարված հարաբերությունների ֆոնին իսրայելցի պաշտոնյաները գործնական քայլեր են ձեռնարկում պաշտոնական Անկարայի դեմ, հաղորդում է ermenihaber.am-ը:
Իսրայելի զբոսաշրջության նախարար Յարիվ Լևինը քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Թուրքիա։

 «Հեռու մնացեք Անթալիայից»,- ասել է Իսրայելի զբոսաշրջության նախարարը:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ նախօրեին էլ Թուրքիայի դեմ քայլեր ձեռնարկելու կոչ էր արել Իսրայելի հետախուզական ծառության ղեկավար Իսրայել Կացը։

«Չեմ տեսնում որևէ խոչընդոտ, որպեսզի Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասել էր Կացը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանը փորձում է ֆրանսիական նահանգներում անջատողական շարժումներ հրահրել

22:44 28.03.2024

Ադրբեջանը փորձում է ֆրանսիական նահանգներում անջատողական շարժումներ հրահրել

Ի պատասխան Հայաստանի անվտանգությանը նպաստելու Ֆրանսիայի ջանքերի՝ Ադրբեջանը հերթական հակաֆրանսիական արշավն է սկսել: Բաքվի քարոզիչները փորձում են անջատողական շարժում հրահրել Ֆրանսիային պատկանող Նոր Կալեդոնիա կղզում: Այնտեղ ադրբեջանցիների աջակցությամբ հանրահավաք է կազմակերպվել Ֆրանսիայի կազմից նահանգի դուրս գալու պահանջով: Ինչու են այդքան հեռու հասել:  Ի՞նչ մեթոդներով են անջատողականություն հրահրում ադրբեջանցիները և որքանո՞վ է դա ցավոտ Փարիզի համար: […] ...

Ես վստահ եմ, որ ԱՄՆ-ը խաղի մեջ է մտնում իր ուժային բաղադրիչով. Ազատ Արշակյանը՝ ապրիլի 5-ի հանդիպման մասին

21:27 28.03.2024

Ես վստահ եմ, որ ԱՄՆ-ը խաղի մեջ է մտնում իր ուժային բաղադրիչով. Ազատ Արշակյանը՝ ապրիլի 5-ի հանդիպման մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ԳԽ պատգամավոր, հանրային գործիչ Ազատ Արշակյանին: Անդրադարձ է եղել Երևանում անցկացված Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի՝ հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրման համաժողովին, որին մասնակցել է նաև Արշակյանը: Համաժողովին հայտարարվել է, որ քաղաքացիական հասարակությունը և քաղաքական կուսակցությունները պատրաստ են աջակցել իշխանությունների ցանկացած գործողությանը, որն ուղղված կլինի ժողովրդավարության և Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը: Հիշեցնենք, որ համաժողովը […] ...

Լարսը բաց է

17:17 28.03.2024

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ...

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

16:06 28.03.2024

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Խոսելով երկկողմ կապերից` ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են: Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ վերջին տարիներին վերելք է ապրում միջխորհրդարանական համագործակցությունը, որին նպաստում է բարեկամական խմբերի […] ...

Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն

14:57 28.03.2024

Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը հայտարարել է, որ Ֆրանսիան իր հետախուզական ծառայության ներկայացուցիչների միջոցով լրտեսական ցանց է ստեղծում՝ ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգության։ «Ֆրանսիան տարածաշրջանում խաղաղություն պահպանելու փոխարեն Հայաստանին զենք և զինամթերք է մատակարարում։ Ֆրանսիան դրանով չի սահմանափակվում, իր նպատակին հասնելու համար իր հետախուզական ծառայության ներկայացուցիչների միջոցով գաղտնի համագործակցության է ներգրավում տարբեր անձանց, […] ...

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ սպասվող հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում․ Զախարովա

12:27 28.03.2024

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ սպասվող հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում․ Զախարովա

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում, քանի որ Բրյուսելն ու Վաշինգտոնն ուղղակիորեն խոսում են նման իրադարձությունների հակառուսական բնույթի մասին, իր Telegram ալիքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Երևանում հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը […] ...

BACK_TO_TOP