Անջեյ Կասպրշչիկը Զոհրաբ Մնացականյանին է ներկայացրել Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+19.09 oC

Անջեյ Կասպրշչիկը Զոհրաբ Մնացականյանին է ներկայացրել Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքները

17:12 17.05.2018

Մայիսի 17-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկին։

Դեսպան Կասպրշչիկը շնորհավորեց նախարար Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց իր առաքելության մեջ։

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Հայաստանի ԱԳ նախարարին ներկայացրեց Փարիզում Ադրբեջանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպման արդյունքները։

Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ այս առումով կարևորելով նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրագործումը։

Զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա աշխատանքային ծրագրերին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելեցի դստերս՝ Սոֆիի հետ, ում ծննդյան տարեդարձն է. Տիգրան Ավինյան

11:37 24.04.2024

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելեցի դստերս՝ Սոֆիի հետ, ում ծննդյան տարեդարձն է. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն 109-րդ տարին է, որ ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելեցի դստերս՝ Սոֆիի հետ, ում ծննդյան տարեդարձն է: Նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել, ցավից չկոտրվել և համախմբվել մեկ նպատակի շուրջ։ […] ...

Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան

11:30 24.04.2024

Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել համաշխարհային կոչով՝ կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը: Նուբար Աֆեյանի՝ քայլեր ձեռնարկելու համաշխարհային կոչը հրապարակվել է The New York Times, The Washington Post եւ The London Times պարբերականներում, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում: Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել […] ...

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

11:14 24.04.2024

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Երիտթուրքերի կողմից նախապես կազմակերպված, համակարգված ու կյանքի կոչված Հայոց ցեղասպանությունը, ըստ Եվրոպական խորհրդարանի Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Կոստաս Մավրիդեսի, մարդկության ամենասարսափելի վայրագություններից է, որի ընթացքում 1․5 միլիոն մարդ բնաջնջվեց ամենադաժան ձեւով՝ այդ թվում երիտասարդներ, ծերեր, կանայք ու երեխաներ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մավրիդեսն ընդգծել է Եվրոպական խորհրդարանի հստակ դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ և վերահաստատել է […] ...

Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին

10:58 24.04.2024

Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին

Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի մեկնաբան Քրիստան Ամանպուրի հարցերին, որոնք վերաբերել են Ռուբեն Վարդանյանի վիճակին, որը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ստորև թարգմանաբար ներկայացվում է Դավիթ Վարդանյանի հարցազրույցը. Քրիստիան […] ...

Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչման օր չէ, այլ մեր պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ. Արամ Ա կաթողիկոս

10:46 24.04.2024

Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչման օր չէ, այլ մեր պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ. Արամ Ա կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին հովանավորությամբ և նախագահությամբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքում ապրիլի 23-ի երեկոյան հայ քաղաքական երեք կուսակցությունների` Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցության եւ Ռամկավար Ազատական Կուսակցության կազմակերպմամբ, տեղի է ունեցել ժողովրդային հավաք՝ Հայոց Ցեղասպանութեան 109-ամյակի ոգեկոչման առիթով։ Այս մասին հայտնում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը: Հաւաքին իրենց մասնակցութիւնը բերած էին […] ...

ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով

23:52 23.04.2024

ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ապրիլի 22-ի երեկոյան ահազանգ է ստացվել առ այն, որ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք: Բարձրացված հարցը հեռախոսակապի միջոցով քննարկվել է Լեո Նիկոլյանի հետ: Բացի այդ, Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով: […] ...

BACK_TO_TOP