Կրկեսի դերասանն ընկել է 10 մետր բարձրությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+14.09 oC

Կրկեսի դերասանն ընկել է 10 մետր բարձրությունից

19:04 17.05.2018

Մեծ Բրիտանիայում ակրոբատը կրկեսային ներկայացման ժամանակ ընկել է 10 մետր բարձրությունից: Միջադեպի տեսանյութը հրապարակել է The Daily Mail-ը: Պտտվող անիվի մեջ հնարք կատարելու ժամանակ Հոուի կեղծանվան տակ հանդես եկող ակրոբատը սխալվել է: Նա դուրս է ցատկել անիվի միջից ու ցած ընկնել: Հանդիսատեսը ակրոբատի ընկնելուն արձագանքել է ճիչերով, իսկ կրկեսի անձնակազմը շտապել է օգնության: Հոուին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նա ունի մի քանի վնասվածքներ ու կապտուկներ: Կատարվածից հետո երեխաներին շեղելու համար կրկեսի հարթակ է բարձրացել աճպարար, իսկ այլ ակրոբատներ մի քանի րոպե անց շարունակել են իրենց ելույթը:

Միջադեպը նկարահանած Վիկի Բենելիքը պարզաբանել է, որ Մեծ Բրիտանիայում ակրոբատի համարը եզակի է իր տեսակի մեջ, քանի որ հնարքները կատարում է առանց ապահովագրության:   

Ինքը՝ Հոուին, խոստովանել է, որ անկման ժամանակ հասցրել է «մտովի հրաժեշտ տալ կյանքին»,  բայց ընկնելուց հետո հասկացել է,  որ «իրեն լավ է զգում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայում այսօր երկրորդ անգամ երկրաշարժ է գրանցվել

23:25 18.04.2024

Թուրքիայում այսօր երկրորդ անգամ երկրաշարժ է գրանցվել

4,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Թոքաթ նահանգում։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում, երկրաշարժի օջախը գտնվել է Սուլուսարայ քաղաքի մոտ՝ 6 կիլոմետր խորության վրա։ ...

Հրդեհ Տիգրան Մեծի պողոտայում

23:00 18.04.2024

Հրդեհ Տիգրան Մեծի պողոտայում

Ապրիլի 18-ին, ժամը 15։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում այրվում է ավտոտնակի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտա 1-ին փակուղում գտնվող խորդանոցում և ավտոտնակի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է 15։31-ին, […] ...

Այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ

22:27 18.04.2024

Այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ

Ապրիլի 18-ին, ժամը 17:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:45-ին, մարվել՝ 18:37-ին: Անտառտնտեսության տարածքում այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ, ջերմահարվել՝ 10 ծառ: Հրդեհաշիջման […] ...

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 20-ամյա վարորդը և ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

22:07 18.04.2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 20-ամյա վարորդը և ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:30-ի Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Մուշեղ Գրիգորյան վարած «Կամազ» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա Նիկիտա Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի […] ...

Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

19:46 18.04.2024

Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Աղետների կառավարման վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում, երկրաշարժի օջախը գտնվել է Սուլուսարայ քաղաքի մոտ՝  6 կիլոմետր խորության վրա։ Ավերածությունների մասին դեռևս չի հաղորդվում։ ...

Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

17:25 18.04.2024

Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

Ապրիլի 18-ին՝ ժամը 12:59-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Ա. Գ.-ին (ծնված 2001 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային ...

BACK_TO_TOP