Խարդախություն տավարաբուծության ծրագրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+16.09 oC

Խարդախություն տավարաբուծության ծրագրում

18:39 17.05.2018

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՀՀ վերահսկիչ պալատից ստացված՝  հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ստուգումների արդյունքները, որոնցում պետական շահերի խախտման մի շարք փաստեր են արձանագրվել, հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից։

Արդյունքում, մասնավորապես ՀՀ ՔԿ Արարատի մարզային վարչության Վեդու քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արարատ քաղաքի բնակիչ Գ.Հ.-ն, չունենալով անհրաժեշտ վավերապայմանները, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքը հափշտակելու ի սկզբանե ծագած հանցավոր մտադրությամբ 2013 թվականի օգոստոսին դիմում է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ ՀՀ-ում տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակում երինջներ ստանալու համար: Նրա կողմից տրամադրվել են ոչ ճշմարիտ տեղեկություններ այն մասին, որ Արարատ գյուղի տարածքում առկա է 50 գլուխ կովերի համար կառուցված մեքենայացված անասնագոմ, որին կից գործում է կաթի վերամշակման արտադրամաս, ինչպես նաև 10 հա հողատարածք, որը կարելի է օգտագործել որպես կերարտադրության բազա: Դրանից բացի՝ վստահություն ստեղծելու համար ներկայացրել է տեղեկանք, որ անասնապահությամբ զբաղվելու նպատակով վարձակալել է մեկ այլ բնակչին պատկանող անասնագոմը:

Այդ և ներկայացված այլ փաստաթղթերի հիման վրա ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Գ.Հ.-ին 2016թ. ապրիլին հանձնել է 46.531.720 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 41 գլուխ Շվից ցեղի տոհմային երինջներ, ինչի վերաբերյալ նրանց միջև կնքվել է տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիր:

Սակայն ստանալով երինջները՝ Գ.Հ.-ն պահել է դրանք այլ վայրում և մինչև 2016թ. դեկտեմբեր ամիսը վաճառել է՝ տնօրինելով գումարը և չկատարելով պայմանագրով ստանձնած պարտավորությունը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են առանձնապես խոշոր չափերով հափշտակության հատկանիշներ մատնանշող բավարար հիմքեր՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային վարչության Վեդու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, ընդունվել վարույթ, և դրանով կատարվում է նախաքննություն:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր

14:48 29.03.2024

Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր

Մարտի 29-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ: Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր: Նախարարը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ: ...

Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման

13:37 29.03.2024

Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 29-ի արտահերթ նիստում որոշել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման: ...

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

12:51 29.03.2024

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Մարտի 29-ին՝ ժամը 12։30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին

11:34 29.03.2024

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին

Հայաստանն ապրիլին առաջին անգամ կմասնակցի Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների՝ Իսպանիայում կայանալիք հավաքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է ԵՄ երկրների ԱԺ նախագահների հավաքին, որը տեղի է ունենալու Իսպանիայում գալիք ամսվա կեսերին: Հայաստանն առաջին անգամ է հրավիրված»,–ասել է Սիմոնյանը: ԱԺ նախագահի տեղեկությամբ՝ […] ...

Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

11:13 29.03.2024

Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Աբու-Դաբի-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ ուղի» մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված […] ...

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

10:51 29.03.2024

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ Ժնևում կայացած հանդիպումից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը նշել է, որ դա առաջին հանդիպումն էր Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջև։ «Աննախադեպ բան տեղի ունեցավ։ Առաջարկը Միջխորհրդանական միության կողմից էր, որի շրջանակներում էլ այդ հանդիպումը տեղի […] ...

BACK_TO_TOP