Գայլերի հարձակումից տուժել է 30 ոչխար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+18.09 oC

Գայլերի հարձակումից տուժել է 30 ոչխար

11:21 18.05.2018

Այսօր լուսադեմին, գայլերը հարձակվել են Գեղարքունիքի Կարճաղբյուր համայնքի բնակիչ Նաիրի Երանոսյանի ոչխարի հոտի վրա: Անասնատերը ոչխարներին վաղ գարնանը տեղափոխել էր համայնքից 5-6 կմ հեռավորության վրա գտնվող հանդամաս: Տուժող Նաիրի Երանոսյանը SHANTNEWS.am-ի  թղթակցին փոխանցել է, որ դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ 5-ն անց 30-ի սահմաններում: Անասնապահին տեսնելով՝  2 գայլ փախել են: Հարձակման հետևանքով սատկել են 12, վիրավորվել՝ 18 գառ ու ոչխար:

Նախորդ օրը մոտակայքում գայլեր երևացել են: Շներ ունենք, սակայն հարձակման պահին գիշատիչներից վախեցել ու չեն հաչել: Արդյունքում, 30 կենդանիների միսը դարձել է անպիտան, քանի որ գայլի ժանիքը նույն վայրկյանին թունավորում է միսը, -նշել է տուժող Նաիրի Երանոսյանը:

Նաիրին շուրջ 400 գլուխ ոչխարներին պահում էր բացօթյա փարախում, քանի որ գոմը նախորդ տարի փլուզվել էր:
Վարդենիսի փրկարները հանձնաժողովի հետ դեպքի վայրում գնահատում են վնասի չափերը: Դրանք կներկայացվեն Գեղարքունիքի մարզպետարան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա տուժած

23:44 23.04.2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ դեպի Նոր Հաճն ընթանալիս կամրջի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, կոտրել այն և մոտ 20 մետր գլորվելով բախվել քարերին և կողաշրջվել վիճակում հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, […] ...

Հրդեհ Սիլիկյան թաղամասում

22:48 23.04.2024

Հրդեհ Սիլիկյան թաղամասում

Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցում այրվում են անվադողեր։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։42-ին, մարվել՝ 16։46-ին։ Այրվել է 300 հնամաշ անվադող: ...

Նորվեգիա մեկնող մարդատար ինքնաթիռը շտապ փոխել է ուղղությունը սրահում ծխի պատճառով

20:33 23.04.2024

Նորվեգիա մեկնող մարդատար ինքնաթիռը շտապ փոխել է ուղղությունը սրահում ծխի պատճառով

Նորվեգական Wideroe տարածաշրջանային ավիաընկերության մարդատար ինքնաթիռը սրահում ծխի պատճառով շտապ փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայրում։ Այս մասին հայտնում է Aviation Herald պորտալը։ Ինքնաթիռը ապրիլի 21-ին Բերգենից Նորվեգիայի Քրիստիանսանդ էր մեկնում: Ինքնաթիռը բարեհաջող օդ է բարձրացել, սակայն թռիչքի ժամանակ սրահում ծուխ է հայտնվել։ Օդաչուները որոշել են վերադառնալ օդանավակայան, ապա օդ բարձրանալ, իսկ հետադարձ […] ...

Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր

16:05 23.04.2024

Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարագածոտնի մարզում: Ժամը 12:25-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 77 կմ հատվածում՝ Ապարանի վարչական տարածքում, բախվել են Վանաձոր-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը, «Volkswagen»-ն ու «Lada» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության […] ...

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

12:59 23.04.2024

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում 3․1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է երկրի Սեյսմոլոգիական ծառայությունը։ Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Գորանբոյ շրջանում։ Երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 04:27-ին, օջախը գտնվել է 13 կմ խորության վրա։ Նշվում է, որ ցնցումները չեն զգացվել։ ...

Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ

12:36 23.04.2024

Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Ապրիլի 23-ին, ժամը 10:08-ից մինչև 10:57-ը ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում՝ թունելի մոտակայքում, հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ (մոտ 2 խմ): ...

BACK_TO_TOP