Մոսկվայում չեն բացառել ՌԴ և Վրաստանի նախագահների հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+16.09 oC

Մոսկվայում չեն բացառել ՌԴ և Վրաստանի նախագահների հանդիպումը

14:30 18.05.2018

Մոսկվայում չեն բացառում 2018թ. Ռուսաստանի և Վրաստանի նախագահների հանդիպման հնարավորությունը: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն`հղում անելով ՌԴ ԱԳՆ տեղակալ Գրիգորի Կարասինի հայտարարությանը: 

«Տեսականորեն հնարավոր է ցանկացած մակարդակի հանդիպում, այդ թվում՝ բարձրագույն, սակայն դրա համար անհրաժեշտ է լավ պատրաստվել»,- հայտարարել է Գրիգորի Կարասինը՝ պատասխանելով  Ռուսաստանի և Վրաստանի նախագահների հանդիպման հնարավորությանը վերաբերող հարցին:

Երկու օր առաջ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, որի լիազորություններն ավարտվում են 2018թ աշնանը, հայտարարել էր, թե երազում է հանդիպել և զրուցել ՌԴ նախագահի հետ:

Այսօր ՌԴ ԱԳՆ-ի՝ Մարգվելաշվիլիի հայտարարությանն արած արձագանքից հետո Վրաստանի իշխող և ընդդիմադիր կուսակցությունները դարձյալ քննադատել են նախագահ Մարգվելաշվիլիի անհեռատես քաղաքականությունը: Վրաստանում բացառել են ՌԴ բարձրաստիճան անձանց հետ ցանկացած տեսակի հանդիպում, քանի դեռ Վրաստանի համար կարևորագույն հարցերի` տարածքային ամբողջականության վերականգնման, փախստականների վերադարձի շուրջ բանակցելու նախապայմաններ չեն ստեղծվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցների մասին օրինագիծ

21:55 23.04.2024

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցների մասին օրինագիծ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի խումբ անդամներ պատրաստվում եմ եկող շաբաթ քննարկման ներկայացնել օրինագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի որոշ պաշտոնյաների նկատմամբ:  Ինչի՞ համար են պատժամիջոցները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Օրենքի նախաձեռնողներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Պատճառը, ինչպես օրենքի նախագծում է ասվում, իրենց կողմից մարդու […] ...

Վրաստանը հայտ կներկայացնի 2028-ի ՉԼ-ի եզրափակիչն ընդունելու համար

20:39 23.04.2024

Վրաստանը հայտ կներկայացնի 2028-ի ՉԼ-ի եզրափակիչն ընդունելու համար

Վրաստանը ծրագրում է հայտ ներկայացնել Չեմպիոնների լիգայի 2028 թվականի եզրափակիչը Թբիլիսիում անցկացնելու համար։ Այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Վրաստանի իշխանությունները ծրագրում են եվրոպական ստանդարտներին համապատասխան 70-հազարանոց ստադիոն կառուցել, ինչը հնարավորություն կտա ամենաբարձր մակարդակի հանդիպումներ անցկացնել մայրաքաղաքում: ...

Ալիևն իրատեսական է համարում մինչև նոյեմբեր Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հաստատումը

17:38 23.04.2024

Ալիևն իրատեսական է համարում մինչև նոյեմբեր Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հաստատումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 23-ին Բաքվում կայացած միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանն ավելի քան երբևէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցները ցիտել են Ալիևի խոսքերն այն մասին, որ կողմերը երբեք այսքան չեն մոտեցել խաղաղության պայմանագրի կնքմանը: «Մենք մի ժամանակ նույնիսկ չէինք կարողանում համաձայնության գալ բազային սկզբունքների շուրջ»,-նշել է Ադրբեջանի […] ...

Ռաիսին ասել է, որ հարձակման դեպքում Իսրայելից «հազիվ թե բան մնա»

17:12 23.04.2024

Ռաիսին ասել է, որ հարձակման դեպքում Իսրայելից «հազիվ թե բան մնա»

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Պակիստան կատարած այցի ժամանակ ելույթ ունենալով Լահորի համալսարանի ուսանողների համար՝ ասել է, որ «հազիվ թե Իսրայելից որևէ բան մնա», եթե նա հարձակվի իսլամական հանրապետության վրա։ «Եթե Իսրայելը նորից սխալվի և հարձակվի Իրանի տարածքի վրա, ապա նա բոլորովին այլ հետևանքների կբախվի, և պարզ չէ, թե արդյոք Իսրայելից որևէ բան կմնա»,- Ռաիսիի խոսքերն […] ...

Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը

16:52 23.04.2024

Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը

Ապրիլի 24-ի հիշատակի հարթակը, որը նախորդ տարիներին Հայոց ցեղասպանության տարելիցին ոգեկոչման միջոցառումներ է կազմակերպել Թաքսիմի, Թյունելի և Շիշհանեյի շրջաններում, չորեքշաբթի ժամը 19.00-ին Քադըքոյ Սյուրեյյա օպերայի դիմաց ոգեկոչման միջոցառում իրականացնելու թույլտվության համար դիմել է Ստամբուլի նահանգապետարան և մերժում ստացել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակօս»-ը։ «1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի մեր միջոցառումը, […] ...

Առաջին սահմանային սյան տեղադրումից հետո Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են

16:21 23.04.2024

Առաջին սահմանային սյան տեղադրումից հետո Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են

2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի […] ...

BACK_TO_TOP