Թեքսասի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել, կան զոհեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+26.09 oC

Թեքսասի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել, կան զոհեր

19:32 18.05.2018

Թեքսասի «Սանտա Ֆե» ավագ դպրոցում կրակոցների հետևանքով սպանվել է 8-10 մարդ: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով տեղի շերիֆին:

Ըստ շերիֆի՝ զոհերը հիմնականում աշակերտներ են: Դեռ հայտնի չէ, թե ով է հրաձգության հեղինակը:

Դպրոցում հաստատել են, որ աշակերտները վիրավորվել են կրակոցների հետևանքով:

Հարիս շրջանի շերիֆը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է, որ ձերբակալվել է երկու մարդ, բացի այդ, ոստիկան է վիրավորվել:

Նշվում է, որ կրակոցներն ուղեկցվել են հակահրդեհային ահազանգի ազդանշանով: Վկաներից մեկը հայտնել է, որ դասարան է մտել հրացանով զինված մի մարդ և կրակել աղջիկներից մեկի ոտքին:

Վկան կրակողի դեմքը չի հասցրել տեսնել, քանի որ նա անմիջապես դուրս է վազել:

Տուժածներին հիվանդանոցներ են տեղափոխել ուղղաթիռներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

17:25 18.04.2024

Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

Ապրիլի 18-ին՝ ժամը 12:59-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Ա. Գ.-ին (ծնված 2001 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային ...

ՃՏՊ Արգել գյուղում․ կա զոհ

13:23 18.04.2024

ՃՏՊ Արգել գյուղում․ կա զոհ

Ապրիլի 18-ին, ժամը 08։48-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արգել-Կարենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արգել գյուղի ամառանոցների վերջնամասում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և […] ...

Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է

11:49 18.04.2024

Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է

Ապրիլի 15-ին հաղորդվել էր անհայտ վարորդի կողմից Երևանի Մալխասյանց փողոցում 51-ամյա Կարինե Մ.-ին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մասին: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը «Դոջ» մակնիշի մեքենայով կատարել և դեպքի վայրից փախուստի էր դիմել Երևանի բնակիչ 29-ամյա երիտասարդը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

Երկու երկրաշարժ Թուրքիայի արևելքում. դպրոցներում դադարեցվել է դասապրոցեսը

11:28 18.04.2024

Երկու երկրաշարժ Թուրքիայի արևելքում. դպրոցներում դադարեցվել է դասապրոցեսը

Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնում է, որ ապրիլի 18-ի գիշերը 2 երկրաշարժ է տեղի ունեցել, փոխանցում է «Էրմենիհաբերը»: Ըստ այդմ՝ 4.7 մագնիտուդ ուժգնությամբ առաջին ստորգետնյա ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Թոքաթ նահանգի Սուլուսարայ շրջանում: Այնուհետև գրանցվել է 2-րդը՝ կրկին նույն շրջանում՝ 4.1 մագնիտուդ ուժգնությամբ: Նշվում է, որ երկրաշարժը զգացվել […] ...

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր

10:23 18.04.2024

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում «Volkswagen Dora» մակնիշի ավտոմեքենան Քարաշամբ- Լուսակերտ ավտոճանապարհի Քարաշամբ գյուղի վարչական տարածքոում բախվել է երկաթե արգելապատնեշներին, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հատվածին, հողաթմբերին ու գլխիվայր շրջվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել գյուղացիները, […] ...

Հրդեհ ավտոմեքենայում

08:23 18.04.2024

Հրդեհ ավտոմեքենայում

Ապրիլի 17-ին, ժամը 20։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայից դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։51-ին, մարվել՝ 20։54-ին։ Այրվել են «GAZelle» մակնիշի բեռնատարի (վարորդ` Գ. Թ.) թափքը և […] ...

BACK_TO_TOP