Անահիտ Բախշյանի նամակը Կապանի թիվ 1 դպրոցի տնօրենին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+14.09 oC

Անահիտ Բախշյանի նամակը Կապանի թիվ 1 դպրոցի տնօրենին

13:47 19.05.2018

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել է Կապանի թիվ 1 դպրոցի տնօրենին և տեղեկացրել, որ այդ դպրոցի ծնողներից նամակ է ստացել: Բախշյանը մասնավորապես գրել է.

«Կապանի թ․ 1 դպրոցի տնօրեն տիկին Լուսինե, այսպիսի նամակ եմ ստացել Ձեր դպրոցի ծնողներից, խնդրում եմ ականջալուր եղեք․

Հարգելի տիկին Բախշյան. Սյունիքի մարզի ք.Կապանի թիվ1 դպրոցի տնօրենը պարտադրում է աշակերտների ծնողներին երեխաների համար միատեսակ հագուստ պատվիրել իր իսկ մատնանշած կարի արտադրամասում և պահանջում դրա դիմաց 25000 դրամ անկախ տարիքից սեպտեմբերի 1-ի համար:

Մայիսի տասից հավաքագրում է գումարի 30 տոկոսը: Ես ունեմ 3 երեխա և հնարավորություն չունեմ վճարելու և այդպիսին են ծնողների մեծ մասը որոնք վախենում են արձագանքել: Ես համոզված եմ որ կարող ենք երեխաներին սեպտեմբերի 1-ին ուղարկել դպրոց սև-սպիտակ հագուստով, որը կարժենա 7000-10000 դրամ, որին համաձայն չէ տնորենը և պարտադրում է իր ցանկությունը:

Ես դա համարում եմ դրամաշորթություն: Մենք մի խումբ ծնողներով անիմաստ ենք համարում դիմել տեղական պատկառու մարմիններին, ուստի խնդրում ենք Ձեզ, Ձեր միջամտությունը տնօրենին հետ պահելու իր նախասիրություններից»,- գրել է Բախշյանը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

17:06 28.03.2024

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական գործունեությունը և կարևորելով նրանց տարիների փորձառությունը, մարտի 28-29-ին նախաձեռնել է արտահերթ կամավոր ատեստավորման գործընթաց: Ատեստավորման ընթացքին այսօր հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ այցելելով Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 և Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցներ: Նախարարի տեղակալը […] ...

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն

15:22 28.03.2024

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը մարտի 28-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, հանձնաժողովի անդամներ Նարեկ Բաբայանը եւ Կնյազ Հասանովը: Հանդիպման սկզբում Սիսակ Գաբրելյանը շնորհավորել […] ...

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

12:34 28.03.2024

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել են ակադեմիական քաղաքի հիմնական տեղամաս՝ Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածք՝ ծանոթանալու տեղանքին և մշակվող նախագծի մանրամասներին: Ակադեմիական քաղաքի տարածք են այցելել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, […] ...

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետ

11:21 28.03.2024

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գվինեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հաբա Նիանկոյեին (նստավայրը՝ Մոսկվա): ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք` ի շահ բարեկամական կապերի զարգացման: ՀՀ-ում Գվինեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հաբա Նիանկոյեն շնորհակալություն է հայտնել […] ...

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը

10:21 28.03.2024

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը: Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննության թեստավորման փուլի նոր հարցաշարում ներառված է 500 հարց` ՀՀ սահմանադրության, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Լեզվի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նորմատիվ իրավական […] ...

Վերապատրաստման ծրագիր՝ Շվեդիայի Սոդերտոն համալսարանի Պետական կառավարման ակադեմիայում

14:41 27.03.2024

Վերապատրաստման ծրագիր՝ Շվեդիայի Սոդերտոն համալսարանի Պետական կառավարման ակադեմիայում

Շվեդիայի Սոդերտոն համալսարանի Պետական կառավարման ակադեմիան հայտարարել է վերապատրաստման ծրագիր, որին կարող են մասնակցել նաև ՀՀ քաղաքացիները: Վերապատրաստման ծրագրի նպատակն է Բալթիկ ծովի տարածաշրջանի և Արևելյան գործընկերության երկրների տարբեր ոլորտների երիտասարդ մասնագետների շրջանում խթանել նոր կապերը, գիտելիքը և պրակտիկան՝ պետական կառավարման ոլորտում թափանցիկության, արդյունավետության և ճկունության բարձրացման նպատակով: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2024 թվականի ապրիլի 5-ն […] ...

BACK_TO_TOP