Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրում է Երուսաղեմում տեղի ունեցած բախումների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+19.09 oC

Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրում է Երուսաղեմում տեղի ունեցած բախումների համար

15:16 19.05.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե  ԱՄՆ-ն է կրում պատասխանատվությունը Երուսաղեմում այս օրերին տեղի ունեցող «սադրիչ գործողությունների համար, որոնք խաթարում են խաղաղ գործընթացը»:

Ըստ Anadolu գործակալության՝ Էրդողանն ասել է, որ երբեք չի ընդունի ԱՄՆ դեսպանության տեղափոխությունը երուսաղեմ։ Նա նաև ՄԱԿ-ին ու մյուս միջազգային կազմակերպություններին կոչ է արել հետաքննել պաղեստինյան ժողովրդի դեմ հանցագործությունները։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն մայիսի 14-ին իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխեց Երուսաղեմ, ինչը զանգվածային բողոքների պատճառ դարձավ, իսկ բախումների ժամանակ զոհվեց 59 պաղեստինցի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանը գնահատել է Թուրքիայի և Իսրայելի միջև առևտրային հարաբերությունների վիճակը

20:39 24.04.2024

Էրդողանը գնահատել է Թուրքիայի և Իսրայելի միջև առևտրային հարաբերությունների վիճակը

Անկարան այլևս ակտիվ առևտրային հարաբերություններ չի պահպանում Իսրայելի իշխանությունների հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ում ելույթը հեռարձակել է տեղական TRT Haber հեռուստաալիքը։ Ապրիլի 24-ին հանրապետության ղեկավարը մամուլի ասուլիս է հրավիրել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ բանակցություններից հետո։ Միջոցառման ժամանակ նա անհնար է անվանել Իսրայելի հետ առևտրային հարաբերությունների պահպանումը, որը պատասխանատու […] ...

Անգլիացի ամուսինները վերանորոգել են խոհանոցը և գտել 17-րդ դարի գանձ

20:16 24.04.2024

Անգլիացի ամուսինները վերանորոգել են խոհանոցը և գտել 17-րդ դարի գանձ

Անգլիացի ամուսինները վերանորոգել են իրենց խոհանոցը և գանձ գտել, գրում է Daily Star-ը։ Սրա շնորհիվ նրանք հարստացել են 75 հազար դոլարով։ Ինչպես հայտնել են Ռոբերտ Ֆուկսը և նրա կինը՝ Բեթին, նրանք որոշել են ապամոնտաժել խոհանոցի բետոնե հատակը։ «Այս տունը, որտեղ մենք ապրում ենք, մոտ 400 տարեկան է։ Շատ գործ կար անելու»,- մեկնաբանել է տղամարդը։ Զույգը […] ...

Բայդենը ստորագրել է Ուկրաինային օգնության մասին օրինագիծը

20:05 24.04.2024

Բայդենը ստորագրել է Ուկրաինային օգնության մասին օրինագիծը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օտարերկրյա դաշնակիցներին, այդ թվում՝ Ուկրաինային օգնության մասին օրենքը։ Այս մասին նա հայտարարել է հեռուստաուղերձում։ «Ես հենց նոր ստորագրեցի ազգային անվտանգության օրինագիծը, որն ընդունվեց Ներկայացուցիչների պալատում հանգստյան օրերին և երեկ հաստատվեց Սենատի կողմից, որը կդարձնի Ամերիկան ​​և աշխարհն ավելի անվտանգ և կշարունակի Ամերիկայի առաջնորդությունն աշխարհում», – ասել է Սպիտակ տան […] ...

Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել

19:55 24.04.2024

Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել

Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկո է անցկացվել: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ, հիշատակի միջոցառման սկզբում դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել խնկարկման արարողություն և մոմավառություն։ Այնուհետև ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը, դեսպանության աշխատակիցները, Չինաստանի հայ համայնքի ներկայացուցիչներն ու այդ երկրում կրթություն ստացող հայ ուսանողները մեկ րոպե լռությամբ հարգել […] ...

Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե

19:45 24.04.2024

Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե

Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ: «Զգացմունքներն ու զայրույթը, որ համակել են ինձ այսօր առավոտյան Հայոց ցեղասպանության հիշատակի կապակցությամբ: Էմոցիաներ այս ցեղասպանության մասին մտածելիս, որին զոհ գնաց ավելի քան մեկ միլիոն մարդ։ Զայրույթ Արցախում տեղի ունեցած նոր էթնիկ զտումների, այդ թվում՝ քաղբանտարկյալների առկայության համար»,- X-ի […] ...

Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Հունաստանի ազգային պաշտպանության նախարար

19:16 24.04.2024

Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Հունաստանի ազգային պաշտպանության նախարար

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին, նշել է, որ պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար։ «Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա: Our thoughts today are with the Armenians in Greece […] ...

BACK_TO_TOP