Հարգանքի ու ոգեկոչման տուրք ցեղասպանության զոհ դարձած Պոնտոսի հույների հիշատակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+7.09 oC

Հարգանքի ու ոգեկոչման տուրք ցեղասպանության զոհ դարձած Պոնտոսի հույների հիշատակին

17:04 19.05.2018

Այսօր՝ մայիսի 19-ին, Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստանում Հունաստանի դեսպանատան, Հայաստանի հունական համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչներ այցելել են Ծիծեռնակաբերդ:

Նրանք ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և խոնարհումով ու լռությամբ հարգել Փոքր Ասիայի տարածքում 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, որից հետո Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը կատարել է հոգեհանգստի կարգ անմեղ զոհերի հոգու հանգստության համար:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, դատապարտելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած ոճրագործությունը, նշել է, որ Պոնտոսի հույների ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության տրամաբանական շարունակությունն էր: 

«Հայաստանի խորհրդարանը 2015 թվականին միաձայն ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը,և  ինձ համար մեծ պատիվ է, որ ես ունեցել եմ մեծ հնարավորություն և հպարտություն ներկայացնելու, լինելու այդ հարցի զեկուցողը:

Միևնույն ժամանակ, մենք մեր հույն և կիպրացի գործընկերների հետ աշխատանք ենք իրականացրել և ժխտողականության դեմ հաջող պայքարել ենք: Ե՛վ Հունաստանը, և՛ Կիպրոսը, իսկ Կիպրոսը նաև միաձայն դատապարտել են թուրքական ժխտողականությունը, բայց սա բավարար չէ: Մենք պետք է կարողանանք համադրել հայկական, հունական, ասորական և հայկական սփյուռքի միասնությունը, մեր պետությունների միասնությունն ընդդեմ ժխտողականության»,- նշել է Շարմազանովը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կորեայի  ԱԳ նախարարությունների միջև

21:36 28.03.2024

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարությունների միջև

Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չոն Բյուն Վոնի գլխավորությամբ: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը և տնտեսական կապերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ […] ...

Ես վստահ եմ, որ ԱՄՆ-ը խաղի մեջ է մտնում իր ուժային բաղադրիչով. Ազատ Արշակյանը՝ ապրիլի 5-ի հանդիպման մասին

21:27 28.03.2024

Ես վստահ եմ, որ ԱՄՆ-ը խաղի մեջ է մտնում իր ուժային բաղադրիչով. Ազատ Արշակյանը՝ ապրիլի 5-ի հանդիպման մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ԳԽ պատգամավոր, հանրային գործիչ Ազատ Արշակյանին: Անդրադարձ է եղել Երևանում անցկացված Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի՝ հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրման համաժողովին, որին մասնակցել է նաև Արշակյանը: Համաժողովին հայտարարվել է, որ քաղաքացիական հասարակությունը և քաղաքական կուսակցությունները պատրաստ են աջակցել իշխանությունների ցանկացած գործողությանը, որն ուղղված կլինի ժողովրդավարության և Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը: Հիշեցնենք, որ համաժողովը […] ...

Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

20:42 28.03.2024

Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը կգործուղվի Սկոպյե՝ (ԵԽԽՎ) դիտորդական առաքելության պատվիրակության կազմում Հյուսիսային Մակեդոնիայում կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկմանը մասնակցելու համար: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունից: Պատգամավորը Հյուսիսային Մակեդոնիա կգործուղվի 2024 թվականի ապրիլի 21-26-ը: ...

Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի մթերք և դեղեր կտրամադրվի. գործադիրի որոշումները

18:37 28.03.2024

Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի մթերք և դեղեր կտրամադրվի. գործադիրի որոշումները

Կերկարաձգվի Արցախից տեղահանված մեր հայրենակիցների՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը, կընդլայնվի նաև շահառուների շրջանակը: Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի կտրամադրի մթերք և դեղեր: Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը: Որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Գործադիրն ընդունել է «Պետական գույք հետ վերցնելու և օտարելու մասին» որոշում

14:55 28.03.2024

Գործադիրն ընդունել է «Պետական գույք հետ վերցնելու և օտարելու մասին» որոշում

Գործադիրն ընդունել է «Պետական գույք հետ վերցնելու և օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Շենգավիթ, Արարատյան փողոց 4 հասցեում գտնվող գույքը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվին՝ հանրակրթական գործունեության […] ...

Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ Փաշինյան

14:33 28.03.2024

Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար: «Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին: Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար պարզ լինի՝ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն և այդ կառավարությունը […] ...

BACK_TO_TOP