«Սան Պաուլո»-ն արձագանքել է Մխիթարյանի հրապարակմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+26.09 oC

«Սան Պաուլո»-ն արձագանքել է Մխիթարյանի հրապարակմանը

18:13 19.05.2018

Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բրազիլական «Սան Պաուլո» ակումբում անցկացրած տարիներից լուսանկար է հրապարակել:

 

The early days @saopaulofc #brazil ????????

Публикация от Henrikh Mkhitaryan (@micki_taryan)18 Май 2018 в 3:45 PDT

Բրազիլական ակումբն արձագանքել է հայ ֆուտբոլիստի հրապարակմանը և նրան հրավիրել իրենց մոտ:

«Ինչպիսի գեղեցիկ հիշողություն, Հենրիխ Մխիթարյան: Երբ լինես Բրազիլիայում, այցելիր մեզ: Մեր դռները միշտ բաց են քո առաջ»,- գրված է «Սան Պաուլոյի» թվիթերյան էջում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էլինա Ավանեսյանը պարտվել է մեկնարկային խաղում. Մադրիդի մրցաշար

16:16 25.04.2024

Էլինա Ավանեսյանը պարտվել է մեկնարկային խաղում. Մադրիդի մրցաշար

Ռուսաստանը ներկայացնող 21-ամյա հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն անհաջող է մեկնարկել Մադրիդում ընթացող WTA 1000 շարքի մրցաշարում։ Առաջին շրջանում աշխարհի 65-րդ ռակետը 2-6, 2-6 հաշվով պարտվել է 19-ամյա ամերիկուհի Ռոբին Մոնթգոմերիին։ Մրցախաղը տևել է 1 ժամ 9 րոպե։ Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։ ...

Էդգար Սևիկյանը  հաղթական գոլ է խփել գավաթային խաղում

15:57 25.04.2024

Էդգար Սևիկյանը հաղթական գոլ է խփել գավաթային խաղում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի գոլը «Ֆերենցվարոշին» օգնել է դուրս գալ Հունգարիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ «Նիրեդհազայի» դեմ կիսաեզրափակչի խաղում 22-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 74-րդ րոպեին, իսկ 15 րոպե անց խփել է հյուրերի հաղթական գոլը։ Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը հաղթել է 2-1 հաշվով։ Մինչև 85-րդ րոպեն Հունգարիայի նորընծա չեմպիոնը պարտվելիս է եղել 0-1 հաշվով։ […] ...

ԱՊԼ-ի հետնապահի հակառեկորդը

15:24 25.04.2024

ԱՊԼ-ի հետնապահի հակառեկորդը

«Շեֆիլդ Յունայթեդը» հակառեկորդ է սահմանել Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդին» 2-4 հաշվով պարտվելուց հետո։ Ընթացիկ առաջնության 34 խաղում ԱՊԼ-ի հետնապահն արդեն բաց է թողել 92 գոլ։ Դա մեկ մրցաշրջանում բաց թողած գոլերի հակառեկորդ է, հաղորդում է Opta-ն։ Նախորդ հակառեկորդը սահմանել էր «Դերբի Քաունթին», որը 2007/2008 մրցաշրջանում բաց էր թողել 89 գոլ։ […] ...

Չավին չի հեռանա «Բարսելոնայից»

14:24 25.04.2024

Չավին չի հեռանա «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն հայտարարել է, որ Չավի Էրնանդեսը փոխել է իր որոշումը և ընթացիկ մրցաշրջանի վերջում չի հեռանա կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։ «Չավին վստահում է մեր նախագծին։ Միասին կարող ենք հասնել մեծ նվաճումների։ Պետք է նվաճենք տիտղոսներ։ Այդ հարցում մենք վստահում ենք Չավիին։ Նա կլինի նոր «Բարսելոնայի» մի մասնիկը նոր «Կամպ Նոուում»»,- Ռաֆա […] ...

«Ֆերարին» պաշտոնապես փոխեց անվանումը

13:40 25.04.2024

«Ֆերարին» պաշտոնապես փոխեց անվանումը

Ֆորմուլա 1-ի «Ֆերարի» թիմը փոխել է պաշտոնական անվանումը և կոչվելու է Scuderia Ferrari HP: Իտալական կոնցերնը նման քայլի է գնացել նոր հովանավորի հետ համագործակցության շրջանակներում, որը դարձել է ծրագրային ապահովման մատակարար Hewlett Packard-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկացիների հետ գործարքը շատ շահավետ է «Ֆերարիի» համար, ինչը թույլ կտա մեծ աշխատավարձ վճարել բրիտանացի ավտոարշավորդ […] ...

Մենք շախմատում հնդկական երկրաշարժ տեսանք. Գարի Կասպարով

13:20 25.04.2024

Մենք շախմատում հնդկական երկրաշարժ տեսանք. Գարի Կասպարով

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը կարծիք է հայտնել հավակնորդների մրցաշարի հաղթող, 17-ամյա Գուկեշ Դոմարաջուի և հնդիկ շախմատիստների նոր սերնդի մասին: «Մենք շախմատում հնդկական երկրաշարժ տեսանք: Վիշվանաթան Անանդի «որդիներն» արդեն պատրաստ են բարձրունքի հասնել»,- սոցիալական էջերում գրել է Կասպարովը: Շախմատային թագի համար Գուկեշը նոյեմբերին մրցելու է աշխարհի գործող չեմպիոն Դին Լիժենի հետ: Հավակնորդների մրցաշարում Հնդկաստանը […] ...

BACK_TO_TOP