Պորոշենկոն Ուկրաինայի ներկայացուցիչներին hետ է կանչել ԱՊՀ բոլոր կանոնադրական մարմիններից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+11.09 oC

Պորոշենկոն Ուկրաինայի ներկայացուցիչներին hետ է կանչել ԱՊՀ բոլոր կանոնադրական մարմիններից

19:00 19.05.2018

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի ներկայացուցիչներին ԱՊՀ բոլոր օրինական մարմիններից hետ կանչելու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Այսօր ես հրամանագիր եմ ստորագրել Ուկրաինայի ներկայացուցիչներին ԱՊՀ բոլոր կանոնադրական մարմիններից hետ կանչելու մասին»,- ասել է նա: 

Ավելի ուշ ԱՊՀ գործադիր կոմիտեի մամլո ծառայության ղեկավար Վլադիմիր Նիկանորովը մեկնաբանել է Ուկրաինայի ներկայացուցիչների հեռացումը կազմակերպության բոլոր մարմիններից:

Նիկանովովի խոսքով՝ առաջին անգամ չէ, երբ Ուկրաինան ներկայացնողներն առանց հետևանքները հաշվի առնելու ինչ-որ բան են անում: 

«Ուկրաինական կողմին հարց տվեք. ո՞ւմ նկատի ունեն այս անգամ: Փաստն այն է, որ գործադիր կոմիտեի (ԱՊՀ) ապարատում ներկայումս Ուկրաինայից աշխատակիցներ չկան»,- ասել է Նիկանորովը:

Նա ավելացրել է, որ մինչև 2014թ. Ուկրաինայի ներկայացուցիչները զբաղեցրել են «բավականին բարձր պաշտոններ», սակայն հետո Ուկրաինայի իշխանությունները հեռացրել են իրենց ներկայացուցիչներին, իսկ նորերը չեն նշանակվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ղրղզստանը պետության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեւորությունների համար ինքնաթիռ է գնել

20:18 28.03.2024

Ղրղզստանը պետության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեւորությունների համար ինքնաթիռ է գնել

Ղրղզստանի իշխանությունները ձեռք են բերել A-320 ինքնաթիռ՝ պետության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեւորությունների համար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով կառավարության մամուլի ծառայությանը։ «Airbus A320 օդանավը ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հայտնի է, որ գնված A-320 ինքնաթիռը արտադրվել է 2002 թվականին։ Կառավարության ղեկավարը նշել է, որ բյուջեի հաշվին ձեռք են բերվել հատուկ և […] ...

ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս

19:14 28.03.2024

ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս

Հայաստանի Հանրապետության կողմից Գազայի բնակչությանն ուղղված ավելի քան 30 տոննա կշռող մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը մարտի 28-ին վայրէջք է կատարել Եգիպտոսի ալ-Արիշ քաղաքի ռազմական օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունից: Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը օդանավակայանում դիմավորել է ուղեբեռը և օդանավի անձնակազմի հետ միասին այն հանձնել Եգիպտոսի Կարմիր մահիկ ընկերությանը, որի համակարգմամբ մեկ-երկու […] ...

Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

19:09 28.03.2024

Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը BBC-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Գազայի հատվածում ստեղծված հումանիտար ճգնաժամը, որը վերածվում է մարդու կողմից առաջացած սովի, հիմնականում Իսրայելի մեղքով է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տյուրկը BBC-ին հայտնել է, որ կա հավանականություն, որ Իսրայելը Գազայի հատվածում սովն օգտագործում է որպես պատերազմի զենք։ «Եթե այդ մտադրությունը հաստատվի, ապա դա կարող […] ...

Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի մթերք և դեղեր կտրամադրվի. գործադիրի որոշումները

18:37 28.03.2024

Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի մթերք և դեղեր կտրամադրվի. գործադիրի որոշումները

Կերկարաձգվի Արցախից տեղահանված մեր հայրենակիցների՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը, կընդլայնվի նաև շահառուների շրջանակը: Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի կտրամադրի մթերք և դեղեր: Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը: Որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը

16:46 28.03.2024

Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը կարծում է, որ Ֆրանսիան անելիք ունի Հայաստանի պաշտպանունակությունը և ինքնիշխանությունն ամրապնդելու հարցում։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան դարձել է Հայաստանի առանցքային գործընկերը պաշտպանության ոլորտում, ինչը երկրին թույլ է տալիս Հայաստանին հավասարակշռել հարաբերությունները իր ագրեսիվ հարևանի՝ Ադրբեջանի հետ։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Անն-Լորանս Պետելը խոսել է ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ […] ...

Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին

15:48 28.03.2024

Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո շատ քիչ ժամանակ է անցել կատարվածի հիմնավորված վարկածների առաջ քաշման համար, հետաքննություն է ընթանում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այստեղ պարզապես պետք է ելնել նրանից, որ շատ քիչ ժամանակ է անցել, ժամանակ է պետք, որպեսզի հիմնավորված վարկածներ ի հայտ գան»,- լրագրողներին ասել է նա։   ...

BACK_TO_TOP