Լավրովը չի մասնակցի «քսանյակի» նիստին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2024
  • $
    395.76
  • RUBLE
    4.23
  • 421.76
WEATHER
+17.09 oC

Լավրովը չի մասնակցի «քսանյակի» նիստին

19:57 19.05.2018

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չեղարկել է այցելությունները Արգենտինա ու Կուբա։ Գերատեսչությունը տեղեկացրել էր, որ ուղևորությունների գրաֆիկում փոփոխությունները պայմանավորված են «ձևավորված կառավարության միջոցառումներով»։

Արգենտինայի մայրաքաղաքում կայանալիք «քսանյակի» նիստին Ռուսաստանը կներկայացնի ԱԳ փոխնախարարը։ Այս հանդիպումը ծրագրված է մայիսի 20-21-ին։

Մինչ այս՝ մայիսի 18-ին Կուբայում, Հավանայի օդանավակայանի մոտ կործանվել է Boeing-737 օդանավը, որում 113 մարդ էր գտնվում։ Այն ներքին չվերթ էր իրականացնում Հավանայից Օլգին քաղաք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առեղծվածային հանգամանքներում անհետացել է «Միսիս Բուրյաթիա 2024» մրցույթի մասնակիցը

11:52 16.04.2024

Առեղծվածային հանգամանքներում անհետացել է «Միսիս Բուրյաթիա 2024» մրցույթի մասնակիցը

Բուրյաթիայի մայրաքաղաք Ուլան-Ուդե քաղաքում իրավապահներն ու կամավորները փնտրում են տեղի 30-ամյա բնակիչ Սեսեգ Բուինովային։ Նա անհետացել է առեղծվածային հանգամանքներում ապրիլի 11-ին, հայտնում է ՌԴ Բուրյաթիայի քննչական վարչությունը։ Ըստ քննիչների՝ կինը տնից դուրս է եկել Mitsubishi Outlander-ով։ Բաբուշկինա փողոցում գտնվող խանութի դիմաց նա հանդիպել է իր ընկերոջը՝ 26-ամյա Ստանիսլավ Նորբոևին։ Նստել է նրա մեքենան, և նրանք […] ...

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

11:41 16.04.2024

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ապրիլի 16-19-ը մեկնել է Լիտվայի Հանրապետություն: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի, ԼՀ վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեյի, ԼՀ Սեյմի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենի, ԼՀ ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի եւ Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի հետ: ...

Իսրայելը խնդրել է ավելի քան 30 երկրների՝ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ

11:30 16.04.2024

Իսրայելը խնդրել է ավելի քան 30 երկրների՝ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ

Իսրայելի ԱԳՆ-ն ավելի քան 30 երկրներին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Իրանի հրթիռային ծրագրի դեմ և իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչել ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին սոցցանցում գրել է գերատեսչության ղեկավար Իսրայել Կացը: ...

Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել

11:18 16.04.2024

Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել

Ապրիլի 15-17-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Զորավարժություններն ընթացել են Թուրքիայում, փոխանցում է «Էրմենիհաբերը»։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվել են F-16 կործանիչներ, որոնք պատկանում են ԱՄՆ զինված ուժերին: Հայտարարության մեջ նշվել է, որ զորավարժություններն առնչություն չունեն վերջին օրերին տարածաշրջանում ստեղծված լարվածության հետ։ ...

ԱՄՆ պետդեպի փոխխոսնակն այցելել է Թուրքիա

11:03 16.04.2024

ԱՄՆ պետդեպի փոխխոսնակն այցելել է Թուրքիա

Թուրքիայի արտգործնախարարությունը X-ի (Twitter) սոցիալական հաշվում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանն Անկարայում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության վարչական և քաղաքական հարցերով փոխքարտուղար Ջոն Բասսին, փոխանցում է «Էրմենիհաբերը» : Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Բացի դրանից, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային […] ...

Գազայում 10 մարդու դի են դուրս բերել «Ալ-Շիֆա» հիվանդանոցի մոտ գտնվող զանգվածային գերեզմանից. Al Jazeera

10:11 16.04.2024

Գազայում 10 մարդու դի են դուրս բերել «Ալ-Շիֆա» հիվանդանոցի մոտ գտնվող զանգվածային գերեզմանից. Al Jazeera

Պաղեստինի իշխանությունները Գազայի հատվածի հյուսիսում գտնվող «Ալ-Շիֆա» բժշկական համալիրի տարածքում զանգվածային գերեզման են հայտնաբերել։ Al Jazeera-ն հայտնել է, որ առնվազն 10 զոհի մարմին է հայտնաբերվել։ Հուղարկավորությունը հայտնաբերվել է բժշկական համալիրի գլխավոր մուտքի մոտ՝ վիրաբուժական բաժանմունքի մոտ։ Նախնական վարկածով՝ գերեզմանում կան հիվանդանոցային հիվանդներ։ Թաղման վայրում աշխատանքները շարունակվում են։ Անցյալ շաբաթ Al Jazeera-ն հայտնել էր, որ իսրայելական […] ...

BACK_TO_TOP