Դարի ամենասպասված իրադարձություններից մեկը. ավարտվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի պսակադրությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+25.09 oC

Դարի ամենասպասված իրադարձություններից մեկը. ավարտվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի պսակադրությունը

20:13 19.05.2018

Այսօր Միացյալ Թագավորությունում տեղի է ունեցել դարի, թերևս, ամենասպասված իրադարձություններից մեկը՝ արքայազն Հարրիի և ԱՄՆ դերասանուհի Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը: Բրիտանական թագավորական ընտանիքը 21-րդ դարում արդեն երկրորդ անգամ է աշխարհի ուշադրությունը սևեռել իր վրա: Արքայական զույգի հարսանեկան արարողությունը դիտելու համար Վինձորում ավելի քան 100 հազ մարդ է հավաքվել: Շատերը գիշերն անցկացրել են բաց երկնքի տակ, որպեսզի հարմար տեղեր գտնեն արարողությունը դիտելու համար:

Պսակադրությունը տեղի է ունեցել Վինձոր ամրոցի սուրբ Գեորգի ժամատանը: Վինձորի ամրոց է հրավիրվել ավելի քան 2500 հոգի, իսկ պսակադրության բուն արարողությանը ներկա է գտնվել 600 հոգի, այդ թվում՝ բրիտանական արքայական տոհմի անդամներ, պաշտոնյաներ, համաշխարհային աստղեր, ընկերներ: Հարսանեկան արարողությունն առցանց դիտել են միլիոնավոր մարիկ աշխարհի տարբեր ծայրերից:

 

Հարսանիքին հրավիրված հյուրերը սկսել են սուրբ Գեորգի ժամատուն գալ պսակադրությունից ժամեր առաջ: Անվանի հյուրերի շարքում են եղել հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին կնոջ՝ Ամալ Քլունիի հետ, Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմները, Reddit սոցիալական հարթակի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը կնոջ՝ հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ, ռեժիսոր Գայ Ռիչչին կնոջ հետ, ինչպես նաև հայտնի հաղորդվարուհի Օփրա Վինֆրին, երգիչ սըր Էլթոն Ջոնը:

Հարսանեկան հյուրերի թվում են եղել նաև Մեգան Մարքլի գործընկերները «Ֆորս մաժոր» հեռուստասերիալից: Արքայազն Հարրին հարսանիքին է հրավիրել նաև իր նախկին ընկերուհիներին: Չնայած Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն արարողությանը հրավիրված չի եղել, սակայն, նա շտապել է թվիթերյան իր էջում շնորհավորել արքայական զույգին ՝ հարսանիքն անվանելով ազգային տոնակատարություն:  

Մինչ Մեգան Մարքլը մոր ուղեկցությամբ ուղևորվում էր ժամատուն, նրան այնտեղ արդեն սպասում էր արքայազն Հարրին, ով եկել էր եղբոր՝ արքայազն Վիլյամի ուղեկցությամբ: Երկու եղբայրներն էլ զինվորական համազգեստ էին կրում:

Մեգանին դեպի խորան է ուղեկցել արքայազն Հարրիի հայրը՝ Ուելսի արքայազն Չարլզը: Մեգանի հայրը առողջական խնդիրների պատճառով չի կարողացել գալ Մեծ Բրիտանիա:

Փոխադարձ խոստումներից և մատանիների փոխանակումից հետո արքայազն Հարրին և Մեգան Մարքլն արդեն պաշտոնապես ամուսնացած են: Եղիսաբեթ 2-րդ թագուհու հրահանգով արքայական զույգն այսուհետ կկրի Սասեքսի դքսի և դքսուհու տիտղոսը:  

Պսակադրությունից հետո ամուսիններն արքայական կառքով անցել են ժամեր շարունակ այս պահին սպասող հազարավոր մարդկանց միջով:

Պսակադրության արարողությանը ներկա 600 հյուրերն այնուհետև մասնակցել են Վինձորի ամրոցի Գեորգիևյան սրահում կազմակերպված հանդիսավոր ճաշկերույթին: Իսկ երեկոյան նորապսակները 200 ամենամտերիմ ընկերների հետ ընդունելություն են կազմակերպել թագավորական ընտանիքին պատկանող Ֆրոգմոր Հաուս առանձնատանը:

Հարսանեկան ծախսերը թագավորական ընտանիքը հոգացել է սեփական բյուջեից: Պետական գանձարանից վճարվել է միայն ընտանիքի անդամների ու հյուրերի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ գումարը: Բրիտանական ԶԼՄ-ների գնահատականներով՝ հարսանիքը արժեցել է շուրջ 43 մլն ԱՄՆ դոլար, որոնցից 40 միլիոնն ուղղվել է անվտանգության ապահովմանը:

Հարրին և Մեգանն իրենց հարսանիքի միջոցով մի քանի կարծրատիպեր են կոտրել: Նշենք, որ Մեգանը թագավորական ընտանիքում առաջին դերասանուհին է, առաջին ամերիկուհին, որը նաև աֆրոամերիկյան արմատներ ունի: Նա 3 տարով մեծ է իր ընտրյալից և նախկինում արդեն ամուսնացած եղել է: Բացի դերասանական կարիերայից, Մեգանը նաև այլ գործունեություն է ծավալում: Նա ավարտել է Նորթվեսթերնի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Մեգանը «Վորլդ Վիժն Կանադա» և ՄԱԿ-կանայք բարեգործական կազմակերպությունների դեսպանն է, ակտիվ գործունեություն է ծավալում սեռերի հավասարության, կանանց և երկռասա մարդկանց իրավունքների պաշտպանության ոլորտում:

Արքայական ընտանիքի անդամ դառնալով՝ Մեգանը հրաժեշտ կտա իր դերասանական կարիերային, սակայն, ամենայն հավանականությամբ, կշարունակի հասարակական գործունեություն ծավալել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը

16:11 23.04.2024

Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 23-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանայի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ Իտալիայի միջեւ հաստատված հարաբերությունները` նշելով, որ երկու երկրներին միավորում են ընդհանուր մշակութային, հոգեւոր եւ ժողովրդավարական արժեքները: Հանգամանալից քննարկվել են Հայաստանի եւ Իտալիայի միջեւ խորհրդարանական փոխգործակցության […] ...

Ալիևը հայտնել է ԵԱՏՄ-ին միանալու Ադրբեջանի պլանների բացակայության մասին

15:19 23.04.2024

Ալիևը հայտնել է ԵԱՏՄ-ին միանալու Ադրբեջանի պլանների բացակայության մասին

Բաքուն չի պատրաստվում միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ «Մենք նման ծրագրեր չունենք, բայց չենք կարող ասել, որ դա չի կարող ապագայում քննարկման առարկա լինել, ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ լրացուցիչ տնտեսական օգուտներ կարող ենք ունենալ միացումից։ Եթե տեսնենք նման հնարավորություն, որոշում կկայացնենք, եթե ոչ, ուրեմն […] ...

Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին

14:35 23.04.2024

Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին

2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինայի զինված ուժերի ընդհանուր կորուստները կազմել են գրեթե կես միլիոն զինվորական։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Ուկրաինայի զինված ուժերի ձախողումը կանխելու համար Վաշինգտոնը մտադիր է Կիևի ռեժիմին հատկացնել գրեթե 61 միլիարդ դոլար։ Ամերիկյան իշխանությունները հայտարարում են, որ իրենց շահերի համար Ռուսաստանի դեմ պայքարում պետք է մեռնեն ուկրինացիները։ […] ...

Դուբայի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը՝ տեղումների պատճառով խափանումներից հետո

13:59 23.04.2024

Դուբայի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը՝ տեղումների պատճառով խափանումներից հետո

Դուբայի միջազգային օդանավակայանը ապրիլի 22-ից ամբողջությամբ վերականգնել է բնականոն աշխատանքը, որը խաթարվել էր ԱՄԷ-ի համար ռեկորդային հորդառատ անձրևների պատճառով: Այս մասին հայտնում է Dubai Airports-ը, որը կառավարում է էմիրության օդանավակայանները։ «ԱՄԷ-ում վերջին 75 տարվա ամենահորդառատ տեղումներից հետո Dubai Airports-ը զգալի առաջընթաց է գրանցել Դուբայի միջազգային օդանավակայանի աշխատանքի վերականգնման և նորմալացման գործում», – ասվում է ընկերության […] ...

Էրդողանը Գազայի հատվածի կարգավորումն անվանել է իսլամական աշխարհի համար ամենակարեւոր խնդիրը

13:10 23.04.2024

Էրդողանը Գազայի հատվածի կարգավորումն անվանել է իսլամական աշխարհի համար ամենակարեւոր խնդիրը

Գազայի հատվածի ճգնաժամի լուծումը կրիտիկական խնդիր է իսլամական աշխարհի համար և պահանջում է մոբիլիզացիա։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում՝ վերադառնալով Իրաքից, ուր նա այցելել էր ապրիլի 22-ին։ Նրա հայտարարությունները մեջբերում է Anadolu գործակալությունը։ «Գազայի հարցը այժմ իսլամական աշխարհի ամենակարևոր խնդիրն է, որտեղ իսլամական աշխարհը պետք է միավորվի, լուծում […] ...

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

12:59 23.04.2024

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում 3․1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է երկրի Սեյսմոլոգիական ծառայությունը։ Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Գորանբոյ շրջանում։ Երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 04:27-ին, օջախը գտնվել է 13 կմ խորության վրա։ Նշվում է, որ ցնցումները չեն զգացվել։ ...

BACK_TO_TOP