«Ռուսական կեղտոտ փողերը սպառնում են Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությանը». օրենսդիրներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+7.09 oC

«Ռուսական կեղտոտ փողերը սպառնում են Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությանը». օրենսդիրներ

09:29 21.05.2018

Միացյալ Թագավորության Համայնքների պալատի արտերկրի գործերով հանձնաժողովը երկրի կառավարությանը կոչ է արել խստացնել պատժամիջոցները ռուս պաշտոնյաների և այն օլիգարխների նկատմամբ, ովքեր Վլադիմիր Պուտինի մտերիմ շրջապատից են: Այս մասին հայտնել է Guardian պարբերականը՝ հղում կատարելով հանձնաժողովի զեկույցին, որը վերնագրված է «Մոսկվայի ոսկին. ռուսական կոռուպցիան Մեծ Բրիտանիայում»:

«Չնայած Սերգեյ Սկրիպալի վրա հարձակումից հետո ուժեղ հռետորաբանությանը, նախագահ Պուտինը և նրա համախոհները սովորականի պես շարունակում են իրենց գործը՝ թաքցնելով և լվանալով իրենց կոռումպացված ակտիվները Լոնդոնում», – նշված է զեկույցում:

Հանձնաժողովը նաև նշել է, որ կառավարությունը վտանգում է ազգային անվտանգությունը՝ թույլ տալով, որ քլեպտոկրատները և մարդու իրավունքները խախտողները, պատժամիջոցները շրջանցելով, Լոնդոնն օգտագործեն անազնիվ ճանապարհով ստացված իրենց փողերը Լոնդոնում լվանալու համար:

Օրենսդիրները կառավարությունից պահանջում են պատժամիջոցներ սահմանել Կրեմլին մոտ կանգնած անձանց և ընկերությունների նկատամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով Մեծ Բրիտանիայում էլիտար անշարժ գույքի սեփականատերերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի զորավարժություններն ուղղված չեն այլ երկրների դեմ․ Չինաստանի ՊՆ

21:18 28.03.2024

Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի զորավարժություններն ուղղված չեն այլ երկրների դեմ․ Չինաստանի ՊՆ

Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ ռազմածովային զորավարժությունները, որոնք տեղի են ունեցել Օմանի ծոցում, ուղղված չեն եղել որևէ այլ երկրի դեմ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը։ «Այդ զորավարժություններն ուղղված չեն որևէ կոնկրետ երկրի և որևէ կապ չունեն տարածաշրջանային իրավիճակի հետ»,- ասել է Ու Ցյանը։ Նա նշել է, […] ...

Ֆինլանդիան խոստովանել է, որ ԱՄՆ-ի հետ պաշտպանական պայմանագիրը կսահմանափակի իր ինքնիշխանությունը

20:29 28.03.2024

Ֆինլանդիան խոստովանել է, որ ԱՄՆ-ի հետ պաշտպանական պայմանագիրը կսահմանափակի իր ինքնիշխանությունը

Ֆինլանդիայում աշխատանքային խումբը եզրակացրել է, որ ԱՄՆ-ի հետ պաշտպանության համաձայնագիրը (DCA) կսահմանափակի երկրի ինքնիշխանությունը, հայտարարել է Ֆինլանդիայի ԱԳՆ-ն, որը գլխավորում է խումբը։ «Հետևաբար, որպեսզի խորհրդարանը համաձայնագրի հաստատման որոշում կայացնի, կպահանջվի երկու երրորդի մեծամասնությունը», – ավելացրել է գերատեսչությունը: Ֆինլանդիան, որը միացել է ՆԱՏՕ-ին, դեկտեմբերին համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ, որը նախատեսում է իր տարածքում զորքեր տեղակայել։ […] ...

Ղրղզստանը պետության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեւորությունների համար ինքնաթիռ է գնել

20:18 28.03.2024

Ղրղզստանը պետության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեւորությունների համար ինքնաթիռ է գնել

Ղրղզստանի իշխանությունները ձեռք են բերել A-320 ինքնաթիռ՝ պետության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեւորությունների համար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով կառավարության մամուլի ծառայությանը։ «Airbus A320 օդանավը ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հայտնի է, որ գնված A-320 ինքնաթիռը արտադրվել է 2002 թվականին։ Կառավարության ղեկավարը նշել է, որ բյուջեի հաշվին ձեռք են բերվել հատուկ և […] ...

ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս

19:14 28.03.2024

ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս

Հայաստանի Հանրապետության կողմից Գազայի բնակչությանն ուղղված ավելի քան 30 տոննա կշռող մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը մարտի 28-ին վայրէջք է կատարել Եգիպտոսի ալ-Արիշ քաղաքի ռազմական օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունից: Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը օդանավակայանում դիմավորել է ուղեբեռը և օդանավի անձնակազմի հետ միասին այն հանձնել Եգիպտոսի Կարմիր մահիկ ընկերությանը, որի համակարգմամբ մեկ-երկու […] ...

Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

19:09 28.03.2024

Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը BBC-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Գազայի հատվածում ստեղծված հումանիտար ճգնաժամը, որը վերածվում է մարդու կողմից առաջացած սովի, հիմնականում Իսրայելի մեղքով է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տյուրկը BBC-ին հայտնել է, որ կա հավանականություն, որ Իսրայելը Գազայի հատվածում սովն օգտագործում է որպես պատերազմի զենք։ «Եթե այդ մտադրությունը հաստատվի, ապա դա կարող […] ...

Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի մթերք և դեղեր կտրամադրվի. գործադիրի որոշումները

18:37 28.03.2024

Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի մթերք և դեղեր կտրամադրվի. գործադիրի որոշումները

Կերկարաձգվի Արցախից տեղահանված մեր հայրենակիցների՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը, կընդլայնվի նաև շահառուների շրջանակը: Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի կտրամադրի մթերք և դեղեր: Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը: Որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP