Մանե Թանդիլյանն առաջարկում է 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան նպաստը դարձնել 150 000 դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    392.60
  • RUBLE
    4.21
  • 418.04
WEATHER
+14.09 oC

Մանե Թանդիլյանն առաջարկում է 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան նպաստը դարձնել 150 000 դրամ

12:47 21.05.2018

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարությանն առաջարկում է 2018թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50 հազար դրամի փոխարեն սահմանելով 150 հազար դրամ: Այս մասին նախարար Մանե Թանդիլյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: 

«Ժողովրդագրական խնդիրները և աղքատության բարձր մակարդակը կառավարության սոցիալական ոլորտի գլխավոր առաջնահերթություններից են, որտեղ առկա են բազմաթիվ խնդիրներ: Հասկանալով, որ բոլոր խնդիրները միանգամից և արագ լուծել հնարավոր չէ, միևնույն ժամանակ, նախարարությունը յուրաքանչյուր օր առկա ռեսուրսների շրջանակներում անելու է առավելագույնը՝ արձանագրելու թեկուզ փոքր ձեռքբերումներ: Այդ կապակցությամբ, կառավարության քննարկման եմ պատրաստվում ներկայացնել փոփոխության առաջարկ «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման մեջ»,- գրել է նախարարը:

Ըստ Մանե Թանդիլյանի՝ առկա նպաստների չափերը հեռու են բավարար լինելուց, սակայն 2017թ. հաստատված պետական բյուջեի շրջանակներում այս փուլում հնարավոր է կատարել այս փոփոխությունը: 

Նշված փոփոխությունը պետական բյուջեից երեխայի ծննդյան նպաստների հատկացումների բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա: Առաջիկայում նշված հարցին կտրվի ավելի համապարփակ և արդյունավետ լուծում՝ վերանայելով նաև ընտանեկան դրամագլխի տնօրինման կարգը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որոշ առումով Ադրբեջանն արդեն զիջումների գնացել է, ճնշումը Ադրբեջանի վրա շարունակվում է. զրույց Ռոբերտ Ղևոնդյանի հետ

21:19 19.04.2024

Որոշ առումով Ադրբեջանն արդեն զիջումների գնացել է, ճնշումը Ադրբեջանի վրա շարունակվում է. զրույց Ռոբերտ Ղևոնդյանի հետ

«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղից դուրս գալու գործընթացին, Բրյուսելյան հանդիպմանը, դրան հետևած ռուսական և ադրբեջանական կողմերի արձագանքներին, Տավուշի սահմանային 4 գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակին, Հռոմի ստատուտի վավերացման արդյունքներին: Նախորդ հարցազրույցներից մեկի ժամանակ Ռոբերտ Ղևոնդյանը նշել էր, որ Ադրբեջանը երկար չի […] ...

Նիկոլ Փաշինյանը Զառ բնակավայրի միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

21:14 19.04.2024

Նիկոլ Փաշինյանը Զառ բնակավայրի միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Զառ բնակավայրի միջնակարգ դպրոց և ներկա գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը: Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները վարչապետի էլեկտրոնային հասցեին նամակ են ուղարկել և հրավիրել իրենց բեմադրած ներկայացմանը, ինչը սիրով ընդունվել է: Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի […] ...

Արարատ Միրզոյանը ողջունել է G7 խմբի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ

19:30 19.04.2024

Արարատ Միրզոյանը ողջունել է G7 խմբի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է G7-ի արտգործնախարարների՝ Իտալիայում հանդիպման ավարտին տարածած հայտարարությանը, որում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը: «Հանձնառու լինելով առանցքային սկզբունքների և համաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991թ.Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա մեր տարածաշրջանում կայուն խաղաղության խթանմանը՝ ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը, որը տեղ է գտել […] ...

Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան

19:26 19.04.2024

Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս կապակցությամբ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն կունենա սահմանազատված պետական սահման: «Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանը միտված վճռորոշ և լեգիտիմ գործոն: […] ...

Օձուն համայնքում վերացվել է 2 մանկապարտեզի խոհանոցների արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

19:22 19.04.2024

Օձուն համայնքում վերացվել է 2 մանկապարտեզի խոհանոցների արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել «ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի երկու հասցեներում գործող մանկապարտեզների ճաշարաններում: Պարզվել է, որ նախկինում խոհանոցներում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները շտկվել են։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի երկու հասցեներում գործող մանկապարտեզների […] ...

Վկայի կողմից գործի քննությանը առերևույթ միջամտելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. պարզաբանում ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպի առթիվ

19:18 19.04.2024

Վկայի կողմից գործի քննությանը առերևույթ միջամտելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. պարզաբանում ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպի առթիվ

Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի վարչական շենքից պատգարակով շտապօգնության մեքենային մոտեցնելու տեսարաններով տեսանյութ՝ կից գրառմամբ այն մասին, թե տվյալ անձը քննչական նշված ստորաբաժանումում ենթարկվել է խոշտանգման, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Գրառման մեջ տրված որակումը իրականության խեղաթյուրման և […] ...

BACK_TO_TOP