Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ պայմանավորվել Հայաստան տանող ճանապարհային միջանցքների շուրջ. Աբաշիձե – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+27.09 oC

Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ պայմանավորվել Հայաստան տանող ճանապարհային միջանցքների շուրջ. Աբաշիձե

15:12 21.05.2018

Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստակամություն է հայտնել կյանքի կոչել Ռուսաստանի հետ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարանցմամբ առևտրային միջանցքների համաձայնագիրը:

«2018թ. մայիսի 24-ին՝ Պրահայում ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հետ հանդիպմանը մենք կձևավորենք հատուկ աշխատանքային խումբ՝ կյանքի կոչելու «Մաքսային վարչարարության մեխանիզմների և առևտրի մոնիթորինգի» շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը»,- հայտարարել է վրացի դիվանագետը «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում:

Աբաշիձեն նշել է, որ նախատեսված ծրագրի իրականացման համար հնարավորություն է ստեղծվել այն բանից հետո, երբ Ռուսաստանն ու Վրաստանը շվեյցարական SGS ընկերության հետ Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող բեռների մոնիթորինգի շուրջ երկկողմ պայմանագիր են ստորագրել:

Վրաստանի և Ռուսաստանի միջև 2011թ. ստորագրված երկկողմ համաձայնագիրը  ենթադրում է Ռուսաստանից Հայաստան արևտրային միջանցքների գործարկում`Աբխազիայի, Հարավային Օսիայի և Վրաստանի տարանցմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն

16:55 25.04.2024

Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն

Ադրբեջանի նախագահի ակնարկած «լուրջ քայլերը» ոչ այլ ինչ են, քան ուղղակի սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականության և սուվերենության նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի՝ օրեր առաջ հնչեցրած հայտարարությանը: «Ապրիլի 23-ին Իլհամ Ալիևը Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում «COP29-ը և Ադրբեջանի կանաչ տեսլականը» համաժողովի շրջանակներում ելույթի ժամանակ հայտարարել է, թե Ֆրանսիան, […] ...

Ալիևը կարծում է, որ Հայաստանը կարող է դառնալ ադրբեջանական գազ ստացող

16:11 25.04.2024

Ալիևը կարծում է, որ Հայաստանը կարող է դառնալ ադրբեջանական գազ ստացող

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառում, որ Հայաստանը կարող է դառնալ ադրբեջանական գազ ստացող։ «Հնարավոր է, որ Հայաստանը նույնպես կարող է լինել ադրբեջանական գազ ստացող։ Մոտիկության և ենթակառուցվածքների տեսակետից բնական կլիներ, որ նման համագործակցություն լիներ»,-ասել է Ալիևը՝ պատասխանելով Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում «COP29-ը և Ադրբեջանի կանաչ տեսլականը» համաժողովի մասնակիցների հարցերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ադրբեջանի նախագահի խոսքով՝ […] ...

Հարավային Կովկասի երկրները պետք է շահագրգռված լինեն Ռուսաստանի հետ լավ հարաբերություններով․ Ալիև

13:53 25.04.2024

Հարավային Կովկասի երկրները պետք է շահագրգռված լինեն Ռուսաստանի հետ լավ հարաբերություններով․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հարավային Կովկասի բոլոր երկրները պետք է շահագրգռված լինեն Ռուսաստանի հետ լավ հարաբերություններով։ Նա նման կարծիք է հայտնել ապրիլի 23-ին կայացած «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» միջազգային ֆորումի մասնակիցների հարցերին պատասխանելիս։ «Ռուսաստանը երբեք չի լքի այս տարածաշրջանը (Հարավային Կովկասը), քանի որ գտնվում է այս տարածաշրջանում: Կարծում եմ, որ […] ...

Ինչպե՞ս պետք է հարաբերվել Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով վերջինիս գերիշխող դերը տարածաշրջանում ու Հայաստանի բարդ վիճակը. զրույց պատմաբան Արտակ Խաչատրյանի հետ

13:34 25.04.2024

Ինչպե՞ս պետք է հարաբերվել Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով վերջինիս գերիշխող դերը տարածաշրջանում ու Հայաստանի բարդ վիճակը. զրույց պատմաբան Արտակ Խաչատրյանի հետ

Արդյո՞ք մեր անվտանգային խնդիրները պարտադրում են մեզ փոխել ռազմավարությունն ու մոտեցումները՝  Թուրքիայի կողմից Հայոց  ցեղասպանության ճանաչման հարցում, դառնալ  ավելի մեղմ, ավելի հանդուրժող ու քիչ պահանջատեր: Առհասարակ, ինչպե՞ս պետք է հարաբերվել Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով մեր բարդ վիճակը, արտաքին մարտահրավերներն ու Թուրքիայի ավելի ու ավելի գերիշխող դարձող դերը տարածաշրջանում: Այս հարցերի շուրջ «Հեռանկարի» տաղավարում   զրուցել ենք […] ...

Ալիևն ասել է, որ Ադրբեջանը զենք չի մատակարարի Ուկրաինային

12:29 25.04.2024

Ալիևն ասել է, որ Ադրբեջանը զենք չի մատակարարի Ուկրաինային

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն զենք չի մատակարարի Ուկրաինային, թեև նման խնդրանքներ եղել են։ «Մենք Ուկրաինային զենք չենք մատակարարում, թեև նրանք մեզ խնդրում են, բայց մենք չենք կարող, մենք դա ասում ենք բացահայտ և հրապարակայնորեն, և մենք չենք տրամադրի հումանիտար օգնություն», – ասել է Ալիևը։ Ադրբեջանի ղեկավարի խոսքը հրապարակվել է հինգշաբթի օրը […] ...

Թուրքիայում որոշել են լրտեսության դեմ պայքարում օգտագործել արհեստական ​​ինտելեկտը

10:07 25.04.2024

Թուրքիայում որոշել են լրտեսության դեմ պայքարում օգտագործել արհեստական ​​ինտելեկտը

Թուրք գիտնականները նախագիծ են մշակում, որը հնարավորություն կտա օգտագործել արհեստական ​​ինտելեկտը (AI)՝ երկրում լրտեսական գործունեությունը հայտնաբերելու համար, հայտնում է Anadolu պետական ​​գործակալությունը։ «Թուրքիայի վրայով թռչող օբյեկտները, ներառյալ տիեզերանավերը և արբանյակները, կարող են հետագծվել «արհեստական ​​ինտելեկտի» օգնությամբ, ինչը թույլ կտա բացահայտել լրտեսական գործունեությունը»,- գրում է գործակալությունը։ Թուրքական ավիացիոն ասոցիացիայի (THK) համալսարանի պրոռեկտոր Թահսին Չաղրի Շիշմանը գործակալությանը […] ...

BACK_TO_TOP