Բողոքի ակցիա Վճռաբեկ դատարանի դիմաց. պահանջում են ազատել Սամվել Բաբայանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.71
  • RUBLE
    4.27
  • 427.55
WEATHER
+11.09 oC

Բողոքի ակցիա Վճռաբեկ դատարանի դիմաց. պահանջում են ազատել Սամվել Բաբայանին

14:21 21.05.2018

ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց այսօր՝ մայիսի 21-ին, բողոքի ակցիա էին իրականացնում ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմնակիցները:

Նրանք պահանջում էին, որ Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանի վերաբերյալ բողոքն ընդունի վարույթ, դրանից բացի՝ փոխի խափանման միջոց կալանքը՝ գրավով կամ ստորագրությամբ ազատ արձակմամբ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը գրավոր երաշխավորել էին, որ Բաբայանին ազատ արձակելու դեպքում նա չի խոչընդոտի դատաքննությանը. այս մասին բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Սամվել Բաբայանի աջակից, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը:

Պատգամավորների երաշխավորությունը նա ներկայացրեց  Վճռաբեկ դատարան:

Լրագրողների դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը կոչ է արել դադարեցնել բողոքի ակցիաները, Թևանյանը պատասխանեց.

«Այս գործողություններն աջակցություն են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, մեր պահանջը Վճռաբեկ դատարանից է, որը, մեր կարծիքով, ձգձգում է գործընթացը»:

Սամվել Բաբայանը, հիշեցնենք, որ 6 տարվա ազատազրկման է դատապարտվել ապօրինի կերպով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, փոխադրելու և պահելու, նաև ապօրինի գույքը օրինականացնելու համար: 

Հիշեցնենք, որ  խոսքն օրինական շրջանառությունից հանված, հատուկ ծածկույթով ծածկված 5000 եվրո թղթադրամների մասին էր, որը, ըստ մեղադրանքի, Բաբայանը փորձել է մաքրել և շրջանառության մեջ դնել:  

Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի դատավճիռը: Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը դիմել է Վճռաբեկ դատարան: Ցուցարարները պահանջում էին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը և կոչ էին անում ազատել քաղբանտարկյալներին: «Քաղբանտարկյալ» ասելով, նրանք նկատի ունեին Ժիրայր Սեֆիլյանին, Շանթ Հարությունյանին, Գևորգ Սաֆարյանին և Սամվել Բաբայանին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

12:54 28.03.2024

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը կառավարության նիստին ներկայացրեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նրա խոսքով՝ մարդասիրական օգնության շրջանակներում տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից կտրամադրվեն մթերք և դեղորայք՝ ապահովելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները։ «Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ներքին […] ...

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ սպասվող հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում․ Զախարովա

12:27 28.03.2024

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ սպասվող հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում․ Զախարովա

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում, քանի որ Բրյուսելն ու Վաշինգտոնն ուղղակիորեն խոսում են նման իրադարձությունների հակառուսական բնույթի մասին, իր Telegram ալիքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Երևանում հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը […] ...

Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

12:16 28.03.2024

Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանի ուղեկցությամբ մարտի 28-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ...

Հանքարդյունահանող 7 ընկերությունների կողմից բյուջե մուտքագրված գումարը բաշխվել է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 33 բնակավայրերի միջև

11:56 28.03.2024

Հանքարդյունահանող 7 ընկերությունների կողմից բյուջե մուտքագրված գումարը բաշխվել է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 33 բնակավայրերի միջև

ՀՀ կառավարության հերթական որոշման համաձայն՝ 2021թ. մետաղական հանքարդյունահանող թվով 7 ընկերությունների կողմից ՀՀ պետական բյուջե մուտքագրված ընդհանուր 52,560,677,2 հազ. դրամ ռոյալթի, որից ազդակիր բնակավայրերին ու ազդակիր բնակավայրեր ներառող համայնքային մասհանումների բաշխաման ենթակա 1,051,213.5 հազ. դրամը (պետական բյուջե մուտքագրված ընդհանուր ռոյալթիի 2 տոկոսը) բաշխվել է ՀՀ Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքների 33 բնակավայրերի […] ...

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղարկել. կազմակերպության գլխավոր քարտուղար

11:51 28.03.2024

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղարկել. կազմակերպության գլխավոր քարտուղար

Հայաստանը վերջերս չի մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության աշխատանքներին, սակայն քարտուղարությունը Երեւանից պաշտոնական հայտարարություն չի ստացել անդամակցության կասեցման մասին, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։ «Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում, սակայն կազմակերպության […] ...

40 սփյուռքահայ կամավոր մասնագետներ ներգրավվել են Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին

11:32 28.03.2024

40 սփյուռքահայ կամավոր մասնագետներ ներգրավվել են Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին

Առաջին անգամ իրականացվող «ԴիասՊրո» կամավորական մասնագիտական առցանց ծրագիրն ընթացքի մեջ է: Հարցազրույցների փուլի ավարտից հետո 40 սփյուռքահայ կամավոր մասնագետներ ներգրավվել են Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին՝ 9 մարզերում և Երևանում: Մասնագետներն ընդգրկված են 5 թիրախային ոլորտներում՝ առողջապահություն, մարդու իրավունքների պաշտպանություն, սոցիալական հարցեր, էկոնոմիկա և զբոսաշրջություն։ Հիշեցնենք, որ ծրագրի առաջին շրջափուլին մասնակցության հայտ էր ներկայացրել 142 […] ...

BACK_TO_TOP