Սերգեյ Մերգելյանն այսօր էլ մնում է հայկական մաթեմատիկական դպրոցի լավագույն այցեքարտը. Արմեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+21.09 oC

Սերգեյ Մերգելյանն այսօր էլ մնում է հայկական մաթեմատիկական դպրոցի լավագույն այցեքարտը. Արմեն Սարգսյան

14:03 21.05.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին:

Նախագահի ուղերձում ասվում է. 

«Ուրախալի է, որ մեկ միջավայրում են հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ինչը վկայում է, որ անկախ ամեն ինչից, գիտությունը մեզանում ոչ թե տեղապտույտի, այլ զարգացման ընթացքի մեջ է:

Ավանդաբար գիտության ասպարեզ են մտնում այն մարդիկ, ովքեր գիտակցում են իրենց կոչումն ու առաքելությունը, ովքեր հավատում են, որ գիտության արժեքը երբեք չի նսեմանում, ովքեր նաև էնտուզիաստներ են: Սերգեյ Մերգելյանը, անշուշտ, հենց այն անհատն ու գիտնականն էր, ով ոչ միայն գիտեր այդ արժեքը, այլև իր ողջ կյանքով ու գործունեությամբ զարգացրեց գիտությունը` բարձրացնելով ու բարձության վրա պահելով հայ գիտական միտքը: Նա բացառիկ ավանդ ներդրեց ոչ միայն Հայաստանի գիտության, այլև տնտեսության մեջ:

Սերգեյ Մերգելյանի աստեղային ժամը սկսվեց շատ վաղ, երբ ընդամենը երկու տասնամյակը բոլորած երիտասարդ մաթեմատիկոսը միանգամից դարձավ գիտության դոկտոր` դրանով իսկ աշխարհին բեկումնային քայլերի նախապատրաստելով մաթեմատիկայի ոլորտում: Այսօրվա գիտաժողովի մասնակիցների լայն աշխարհագրությունը խոսուն վկայություն է, որ Մերգելյանի անունը լայնորեն հայտնի է համաշխարհային գիտական հասարակությանը: Իր գիտական բեղուն և հիմնարար գործունեությամբ Սերգեյ Մերգելյանն այսօր էլ մնում է հայկական մաթեմատիկական դպրոցի լավագույն այցեքարտը: Պատահական չէ, որ հենց նա դարձավ համամիութենական խոշոր գիտական կենտրոններից մեկի` Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր տնօրենը: Պատահական չէ, որ մինչև այսօր էլ մայրաքաղաքի այդ կառույցը կոչում ենք Մերգելյան ինստիտուտ:

Սերգեյ Մերգելյանն այն շտեմարանն էր, որ մշտապես լեցուն էր մտքի արգասիքով, որից այսօր էլ օգտվում են տարբեր սերունդների գիտնականները: Նրա օրինակը ամենավառ ապացույցն է, որ մեր ամենաարժեքավոր հարստությունն ու բնական պաշարը մարդկային միտքն է: Մանավանդ՝ գիտության զարգացումը կարևորագույն գործոն է պետության առաջընթացի համար: Ուրեմն միասին, համատեղ ամեն ինչ պիտի անենք, որ այդ ասպարեզում երբեք ներկայության պակաս չլինի: Դա նաև մեր ամենամեծ ու մնայուն հարգանքի տուրքը կլինի մեծանուն գիտնական Սերգեյ Մերգելյանի թե՛ վաստակին, թե՛ նրա հիշատակին:

Մաղթում եմ բոլորիդ հաջողություններ, իսկ գիտաժողովին՝ արգասաբեր աշխատանք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Հունաստանի ազգային պաշտպանության նախարար

19:16 24.04.2024

Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Հունաստանի ազգային պաշտպանության նախարար

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին, նշել է, որ պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար։ «Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա: Our thoughts today are with the Armenians in Greece […] ...

Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը

19:09 24.04.2024

Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը

Ապրիլի 24-ին կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն (1995-2006 թթ.), հայ ժամանակակից արաբագիտական պատմագիտական դպրոցի հիմնադիր, պ.գ.դ., պրոֆ. Նիկոլայ Հովհաննեսի Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը։ Նիկոլայ Հովհաննիսյանը ծնվել է 1930 թ. հունիսի 10-ին՝ Լենինականում (ներկայիս Գյումրի): 1953 թ. ավարտել է Երևանի պետական […] ...

Հայոց ցեղասպանությունն ինչպե՞ս ազդեց ազգային ինքնության ձևավորման վրա

19:00 24.04.2024

Հայոց ցեղասպանությունն ինչպե՞ս ազդեց ազգային ինքնության ձևավորման վրա

Հայոց ցեղասպանությունը առանցքային  նշանակություն ունեցավ հայկական ինքնության ձևավորման վրա: Այս մասին խոսել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Հարություն Մարությանը:  Այսքան տարի հետո Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներն ու հայաթափումը դարձյալ ակտուալ դարձրին այդ ինքնության պահպանման հարցը: Այս ու այլ թեմաների մասին Հարություն Մարությանը խոսել է «Հեռանկար»-ի տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

18:54 24.04.2024

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին Թուրքիայում քրդամետ քաղաքական կուսակցություններն ու կազմակերպությունները կրկին կոչ են անում ճանաչել անցյալի վայրագությունները և ապագայում հավասար վերաբերմունք ցուցաբերել բոլոր քաղաքացիների նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Medyanews-ը՝ մեջբերելով հայտարարությունը, որում կազմակերպություններն ու կուսակցությունները Թուրքիային կոչ են անում առերեսվել սեփական պատմության հետ։ Հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական պետությունը մինչ օրս […] ...

Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթությունն ու իրազեկումը առաջնահերթություն են. ամփոփում է Էդիտա Գզոյանը

18:45 24.04.2024

Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթությունն ու իրազեկումը առաջնահերթություն են. ամփոփում է Էդիտա Գզոյանը

Հայոց ցեղասպանության վկայությունները, փաստաթղթերը ուշադրության կենտրոնում են ոչ միայն այսօր: Դրանք նաև բազմաթիվ մասնագետների ուսումնասիրման առարկան են: Համալրվող փաստաթղթերը ցեղասպանության թանգարան-ինստիտուտում են: Այս հարցերի մասին խոսել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Կամո գյուղում հրդեհ է բռնկվել

18:35 24.04.2024

Կամո գյուղում հրդեհ է բռնկվել

Ապրիլի 24-ին՝ ժամը 15:05-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղում այրվում են տուն և անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կամո գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիքում […] ...

BACK_TO_TOP