Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Ֆրանկոֆոն պետությունների գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+23.09 oC

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Ֆրանկոֆոն պետությունների գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները

14:23 21.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից: 

Նիկոլ Փաշինյանը կարևորել է գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը: Այն իր ծավալով աննախադեպ միջոցառում է երրորդ հանրապետության պատմության մեջ  ու, վարչապետի համոզմամբ, պետք է անել ամեն ինչ, որպեսզի այդ իրադարձությունը լինի պատմական ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համար:

Պատասխանատուները զեկուցել են, որ գագաթնաժողովին կմասնակցեն մոտ հինգ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Նախատեսվում է նաև Ֆրանկոֆոնիայի գործընկեր կառույցների պատվիրակությունների մասնակցությունը։ Ակնկալվում է հարյուրից ավելի պատվիրակությունների ժամանում: Ընդհանուր հյուրերի քանակը կազմելու է մինչև 5000 մարդ: Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը:

Միջոցառման շրջանակում կազմակերպվելու է տնտեսական գործարար ֆորում՝ ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածությամբ: Ձևավորվելու է ֆրանկոֆոն ավան, տեղի է ունենալու գալա համերգ, պաշտոնական պատվիրակությունների պատվին տրվելու է պետական ընթրիք: Արդեն իսկ հաստատվել են գագաթնաժողովի լոգոն, կարգախոսը՝ «Ապրել միասին», մշակվելու է հատուկ վեբ-կայք: 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գագաթնաժողովի կազմակերպման հետ կապված խորհրդակցությունները կրելու են պարբերական բնույթ՝ հնարավոր բոլոր խնդիրներին ժամանակին արձագանքելու և արագ լուծումներ գտնելու նպատակով: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:43 24.04.2024

Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը ծաղկեպսակ են զետեղել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: ...

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

16:27 24.04.2024

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան դիմել է հայ ժողովրդին՝ նշելով, որ Աբխազիայում, ինչպես ամբողջ աշխարհում, հարգում են 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։ «Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Մեր երկրում, ինչպես ամբողջ աշխարհում, հարգում են 20-րդ դարասկզբի ողբերգության զոհերի հիշատակը: Աբխազիայի դիրքորոշումը եղել է և […] ...

Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ

16:01 24.04.2024

Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախասրահում ապրիլի 23-ին կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ուրուգվայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը ներկա են գտնվել երկրի նախագահ Լուիս Լակաժե Պոուն, արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինին, Ուրուգվայի արտաքին գործերի փոխքարտուղար Նիկոլաս Ալբերտոնին, մի շարք այլ նախարարներ և խորհրդարանականներ, քաղաքական-հասարակական գործիչներ, դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար […] ...

Մենք մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ սուբյեկտիվ հայտարարությունները․ Թուրքիայի ԱԳՆ

15:50 24.04.2024

Մենք մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ սուբյեկտիվ հայտարարությունները․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել աջակցել Հայաստանի հետ համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու և Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու առաջարկին։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Մենք մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ սուբյեկտիվ հայտարարությունները, որոնք արվում են որոշ արմատական ​​շրջանակների շահերից ելնելով: Նման հայտարարությունները, որոնք խեղաթյուրում են պատմական փաստերը, հակասում են նաև […] ...

Շիրակի մարզպետն այցելել է Ջարդի՝ Հերհերի ձոր, հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին

15:41 24.04.2024

Շիրակի մարզպետն այցելել է Ջարդի՝ Հերհերի ձոր, հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, ԱԺ պատգամավորներ Էմմա Պալյանը, Կարեն Սարուխանյանը, մարզի համայնքների, ուժային կառույցների ղեկավարները, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչները, զինվորականները, մտավորականներն ու հյուրերը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել են Ջարդի՝ Հերհերի ձոր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրվել հուշակոթողին։ «Մարդկության դեմ ուղղված այսօրինակ […] ...

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների  ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

15:20 24.04.2024

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Այդ առիթով հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ […] ...

BACK_TO_TOP