Թուրքիայի նախագահի թեկնածուն խոստացել է երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+15.09 oC

Թուրքիայի նախագահի թեկնածուն խոստացել է երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից

14:37 21.05.2018

Թուրքիայի նախագահի անկախ թեկնածու, Vatan («Հայրենիք») կուսակցության ղեկավար Դոկու Փերինչեքը հայտարարել է, որ եթե ինքը հաղթի նախագահական ընտրություններում, երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից: Այս մասին քաղաքական գործիչը ասել է РИА Новости-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքերով՝ դաշինքը Անկարայի մեջ թշնամի է տեսնում, չնայած նրան, որ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի մաս է կազմում 1953-ից: 

«ԱՄՆ-ն օգնում է քրդական ահաբեկչական խմբավորումներին, զինում է նրանց, այդ պատճառով էլ Թուրքիան ու ԱՄՆ-ն հիմա արդեն ոչ բարեկամական հարաբերություններ ունեն»,- գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը: 

Փերինչեքը պարզաբանել է, որ իր հաղթանակի դեպքում «ամերիկյան ինքնաթիռները «Ինջիրլիք» ավիաբազայից տուն կթռչեն, իսկ բազան ամբողջությամբ կանցնի թուրքերի հսկողության տակ»: 

Քաղաքական գործիչն ավելացրել է, որ մարտին Իսրայելը, Հունաստանը, Կիպրոսն ու ԱՄՆ-ն Արևելյան Միջերկրածովյան զորավարժություններ են իրականացրել՝ ուղղված Թուրքիայի դեմ:

75-ամյա Փերինչեքը հանդես է գալիս Պեկինի և Մոսկվայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացման օգտին, ինչպես նաև կոչ է անում դադարեցնել համագործակցությունը Բրյուսելի հետ: Բանտարկվել է 2007թ-ին՝ պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով:

Նա ակտիվորեն հանդես է գալիս նաև Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Գտնվելով Շվեյցարիայում, նա Հայոց ցեղասպանությունը անվանել է «մեծ միջազգային սուտ»: Տեղական դատարանը նրան մեղավոր է ճանաչել ռասսայական խտրականության համար, դատապարտելով 90 օրյա կալանքի, և տուգանք նշանակելով 3000 շվեյցարական ֆրանկի չափով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, սակայն, շվեյցարական իշխանությունների որոշումը անօրինական է ճանաչել՝ նշելով, որ նրանք խախտել են Փերինչեքի ազատ արտահայտման իրավունքը:   

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան ԵՄ մյուս երկրները

23:41 18.04.2024

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան ԵՄ մյուս երկրները

Ֆրանսիան ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան ԵՄ մյուս երկրները։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Այսօր ռուսական գազն ու նավթամթերքը գնվում են աշխարհի երրորդ երկրների միջոցով։ Սակայն Ֆրանսիան, շնորհիվ ատոմային էներգիայի օգտագործման իր մոդելի և այլընտրանքային աղբյուրների, ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան մյուս պետությունները»,-ասել է […] ...

ԱՄՆ-ը կողմ չէ, որ Պաղեստինը դառնա ՄԱԿ-ի լիիրավ անդամ

23:33 18.04.2024

ԱՄՆ-ը կողմ չէ, որ Պաղեստինը դառնա ՄԱԿ-ի լիիրավ անդամ

Միացյալ Նահանգները մտադիր չէ կողմ քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական ​​անդամ ընդունելու բանաձևի օգտին, ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Միացյալ Նահանգները դեմ է քվեարկելու Անվտանգության խորհրդի առաջարկած բանաձեւին»,- ճեպազրույցում ասել է Պատելը։ Պաղեստինն այժմ դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ում, մինչդեռ Իսրայելը կազմակերպության լիիրավ անդամ է 1948 թվականից։ Այսօր նախատեսված է ՄԱԿ-ի […] ...

Իրանի պատասխան գործողություններն ավարտվել են․ Աբդոլահիան

23:11 18.04.2024

Իրանի պատասխան գործողություններն ավարտվել են․ Աբդոլահիան

Իրանի պատասխան գործողություններն ավարտվել են, և այժմ պետք է քայլեր ձեռնարկվեն Իսրայելին հետագա էսկալացիայից հետ պահելու համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ «Այժմ ավարտվել են Իրանի օրինական պաշտպանության, նրա փոխադարձ ու համաչափ գործողությունները, այս առումով անհրաժեշտ է զսպել Իսրայելի ռեժիմը Իրանի շահերի դեմ ուղղված հետագա արկածախնդրությունից»,- ասել է […] ...

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

20:40 18.04.2024

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Ֆինլանդիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, ըստ որի՝ պետական ​​բյուջեն խնայելու նպատակով ժամանակավորապես կկրճատվեն փախստականների նպաստները, հինգշաբթի հայտնել է երկրի ՆԳՆ-ը։ «Կառավարության ծրագրին համապատասխան՝ նպաստի չափը կնվազեցվի Սահմանադրությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։ Հստակեցվում է, որ ուժի մեջ մտնելուց հետո օրենքը գործելու է մինչև 2025 թվականի ավարտը։ Նպաստների կրճատումն անհրաժեշտ է պետական ​​բյուջեն խնայելու համար, որը համաձայնեցվել […] ...

Մակրոնն ասել է, որ դեռ մտադիր է այցելել Կիև

20:30 18.04.2024

Մակրոնն ասել է, որ դեռ մտադիր է այցելել Կիև

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ դեռ մտադիր է այցելել Կիև, սակայն այցի ժամկետ առայժմ չկա։ «Այո, դա դեռ պլանների մեջ է, բայց ես դեռ ժամկետ չունեմ ձեզ ասելու»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Մակրոնը՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Մարտին Մակրոնը նույնպես հայտարարել էր, որ անպայման գնալու է Ուկրաինա։ Ֆրանսիական Tribune թերթը […] ...

Արգենտինան հույս է հայտնել մասնակցել ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժություններին

20:10 18.04.2024

Արգենտինան հույս է հայտնել մասնակցել ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժություններին

Արգենտինան, որը մտադիր է դառնալ ՆԱՏՕ-ի գլոբալ գործընկերը, ակնկալում է մասնակցել համատեղ զորավարժություններին, ասել է նախագահի խոսնակ Մանուել Ադորնին։ «Դա թույլ կտա երկրին բարելավել իր զինված ուժերի պատրաստվածության մակարդակը միջազգային զորավարժությունների և առաջադեմ տեխնոլոգիաների միջոցով, ինչպես նաև հնարավորություն կտա մասնակցել քննարկումներին և ռազմավարական որոշումներին»,-ասել է նա լրագրողներին: Ավելի վաղ՝ պաշտպանության նախարար Լուիս Պետրին հայտարարել էր, […] ...

BACK_TO_TOP