Վազգեն Մանուկյանը նոր կառավարությանը հաջողություն է մաղթել՝ ներկայացնելով իր նկատառումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2024
  • $
    395.24
  • RUBLE
    4.20
  • 419.98
WEATHER
+15.09 oC

Վազգեն Մանուկյանը նոր կառավարությանը հաջողություն է մաղթել՝ ներկայացնելով իր նկատառումները

15:07 21.05.2018

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մայիսի 18-ին նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտնելով, որ մայիսի 16-ի ՀԽ նիստում որոշում է կայացվել վարչապետի ուշադրությունը հրավիրել այն առաջարկությունների վրա, որոնք Հանրային խորհուրդն այս տասը տարիների ընթացքում ներկայացրել է ՀՀ կառավարությանը, և որոնց մի մասն ամբողջությամբ կամ մասամբ ընդունվել է ու կյանքի կոչվել, մի մասը մնացել է չիրագործված:

Մանուկյանը նշել է, որ բոլոր այդ առաջարկները գտնվում են ՀՀ կառավարությունում և կարելի է դրանք ներառել առաջիկայում ՀՀ Ազգային ժողով ներկայացվելիք նոր կառավարության ծրագրում:

ՀԽ նախագահը կառավարության ղեկավարին է ուղարկել նաև սեղմ առաջարկներ Հանրային խորհրդի որոշ հանձնաժողովների կողմից, որոնք նպատակահարմար են գտել դրանք ներկայացնել վարչապետին քննարկման նպատակով:

Այս ամենից բացի, Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել իր անձնական նկատառումները, Հայաստանում այսօր, իր կարծիքով, ամենախնդրահարույց վիճակում գտնվող 3 ոլորտների՝ կրթության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության վերաբերյալ:

Այդ նկատառումները հետևյալն են.

Կրթություն

1) Պետք է անջատել դպրոցը բուհից և գիտությունից՝ համապատասխան երկու առանձին նախարարությունների ձևավորմամբ:

2) Դպրոցները պետք է լինեն «ֆեդերալ»՝ կառավարվելով մեկ գերատեսչությունից և տեղական իշխանությունների հետ ունենալով չնչին առնչություն:

3) Պետք է լինեն միասնական չափորոշիչներ՝ միաժամանակ ապահովելով մասնավոր դպրոցների և միջազգային տարբեր կրթական համակարգերին միացած դպրոցների («Այբ», «Քվանտ», «Շիրակացի», «Դիլիջան» և այլն) գործունեությունը և դա տեղավորելով մեր կրթական չափորոշիչների համատեքստում:

4) Պետք է վերանայել դպրոցական ծրագրերն ու դասագրքերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով բնական գիտությունների դասավանդմանը: Բացի այդ, դպրոցական կրթությունը պետք է մեր երիտասարդության մեջ սերմանի հպարտություն մեր ազգային պատկանելության նկատմամբ: Այդ նպատակով պետք է վերանայվեն համաշխարհային և հայոց պատմության դասագրքերը: Հայոց պատմության դասագրքերում մեր պետության պատմության հետ միասին պետք է խորացված ձևով ներկայացվի հայկական գաղթօջախների պատմությունը, որոնք մեծ ազդեցություն են թողել համաշխարհային այժմյան քաղաքակրթության զարգացման վրա:

5) Բուհերում առկա բազմաթիվ խնդիրները լուծելուն զուգահեռ, պետք է խնդիր դրվի ընտրել հայաստանյան 2-3 բուհ և դրանք բարձրացնել այնպիսի մակարդակի, որպեսզի ներառվեն միջազգային լավագույն 400 բուհերի ցանկում:

Հանքարդյունաբերություն

1) Հանքարդյունաբերության ոլորտում նախ և առաջ պետք է մշակել նոր օրենք, որում, մնացած հարցերի հետ միասին, հստակ կսահմավի էկոլոգիայի և տնտեսական զարգացման ոսկե միջինը: Առաջնահերությունն ամբողջությամբ տալով էկոլոգիական կողմին՝ կխոչընդոտենք տնտեսական զարգացումը, իսկ եթե մտածենք միայն տնտեսական զարգացման մասին, լրջորեն կտուժի էկոլոգիան: Այստեղ ամենակարևորը ճշգրիտ եզրը գտնելն է:

2) Բազմաթիվ հանքերի դեպքում, որոնք չնչին գնով տրվել են տարբեր ընկերությունների, բայց այս տարիների ընթացքում չեն շահագործվում, պետք է քննարկել դրանց մի մասի «պետականացման» (լիցենզիայից զրկելու) հարցը՝ փոխհատուցելով սեփականատերերի կատարած ծախսերը:

3) Օգտագործվող հանքերի դեպքում «պետականացումը» կարող է որոշակի խնդիրներ առաջացնել: Դրանց գործունեությունը պետք է կարգավորվի նոր օրենքով:

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ, ըստ Վազգեն Մանուկյանի, ամենակարևոր հարցը հողերի խոշորացումն է, որովհետև փոքր ֆերմերային տնտեսությունները հիմնականում լինում են ոչ արդյունավետ (բացառությամբ լեռնային շրջաններում որոշակի բույսերի և արտադրությունների): «Աշխարհում կա խոշորացման 2 ճանապարհ: Առաջինը՝ երբ ինչ որ մեկը գնում է հսկայական քանակությամբ հողեր և իբրև խոշոր ֆերմեր՝ սկսում օգտագործել դրանք: Առանց բացառելու այդ ճանապարհը, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Հայաստանի համար առավել արդյունավետ է մյուս ճանապարհը, որն ընդունված է եվրոպական շատ երկրներում: Դա կոոպերացիան է, և մեր գյուղատնտեսության հիմքում պետք է դնել կոոպերացիայի զարգացումը: Կոոպերացիան նախ նպաստավոր է հողերի օգտագործման տեսանկյունից, բացի այդ, կարող է խթանել փոքր արտադրությունները, որոնք իրենց հերթին կստեղծեն իրենց շուկաները և այլն: Փաստորեն, կոոպերացիան մի կողմից լուծում է հողերի խոշորացման հարցը՝ դարձնելով գյուղատնտեսությունն արդյունավետ, մյուս կողմից՝ պահպանում է գյուղերը, ինչը մեզ համար շատ կարևոր է»,- նշված է նամակում:

Ինչ վերաբերում է սահմանամերձ գյուղերին, ապա Մանուկյանը կարևորել է, որպեսզի պաշտպանության նախարարությանն անհրաժեշտ գնումների մի զգալի մասը հնարավոր լինի ապահովել սահմանամերձ գյուղերում` հիմնելով համապատասխան արտադրություններ: «Պետք է հատուկ ուշադրություն դարձնել նաև այն ոլորտներին, որոնք 2014 թվականին ՀՀ կառավարության կողմից սահմանվել են իբրև գերակա ուղղություններ: Դրանցից մեկը, օրինակ, գինեգործությունն է: Հայկական գինին այսօր իր որակով չի զիջում աշխարհի լավագույն գինիներին: Պետք է նշել, որ կոնյակի և գինու հսկայական շուկա ունենք Չինաստանում, որը չի օգտագործվում՝ ի տարբերություն Վրաստանի, որն ակտիվորեն ներգրավված է այդ շուկայում և մեծ քանակությամբ գինի է արտահանում Չինաստան»,- գրված է նամակում: Ընդհանրապես, ըստ Վազգեն Մանուկյանի, Հայաստանը լիարժեք չի օգտագործում այն հսկայական հնարավորություններն ու շուկան, որն ընձեռում է Չինաստանը: Նա կարծիք է հայտնել, որ վարչապետի առաջիկա արտերկրյա այցերից մեկը պետք է լինի Չինաստան: «Ընդ որում, այդ այցին պետք է չափազանց լուրջ պատրաստվել՝ հաշվի առնելով չինական քաղաքակրթության յուրահատկությունները»,- նշել է Մանուկյանը:

Քանի որ ՀՀ Հանրային խորհուրդը սերտ հարաբերերություններ ունի Չինաստանի նույնանման կառույցի հետ, ՀԽ ղեկավարը հարկ է համարել վարչապետին ուղարկել նաև 2016 թվականին Հանրային խորհրդի պատվիրակության՝ Չինաստան կատարած այցի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, որը ժամանակին ներկայացվել է Հանրապետության նախագահին: «Կարծում եմ՝ Ձեզ համար այդ տեղեկատվությունն օգտակար կլինի»,- նշել է նա:

Այս ամենից բացի, Վազգեն Մանուկյանը կարևոր է համարել համաշխարհային հայկական կառույցի ձևավորման նախաձեռնումը, որի բոլոր նախադրյալներն այս պահին կան:

Հանրային խորհրդի նախագահը նոր կառավարությանը մաղթել է հաջողություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ ասելիքով է Հայաստանը ներկայանում Հաագայի դատարանում

22:37 16.04.2024

Ի՞նչ ասելիքով է Հայաստանը ներկայանում Հաագայի դատարանում

Այս օրերին ՄԱԿ-ի արդարադատության դատարանում ընթացքի մեջ են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները: Միջպետական գանգատը ներկայացված է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակում: Սա  տեղի է ունենում քաղաքական գործընթացներին զուգահեռ: Այս ամենի համատեքստին անդրադարձել է միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյությում: ...

Կոնսերվատորիան կփակվի արդյոք. ի՞նչ հարցեր են քննարկվել Երևանի ավագանու այսօրվա նիստին

18:20 16.04.2024

Կոնսերվատորիան կփակվի արդյոք. ի՞նչ հարցեր են քննարկվել Երևանի ավագանու այսօրվա նիստին

Երևանի քաղաքապետարանում այսօր անցկացվել է ավագանու հերթական նիստը: Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար է ընտրվել Գրիգորի Երիցյանը: Լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատները տրվել են «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուներ Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին: Երևանի քաղաքապետարանը «Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամից որպես նվիրատվություն կընդունի սեփականության իրավունքով իրեն պատկանող Անտառային փողոցի 1, 1Ա, 13, 139, […] ...

2023 թվականի  եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայատարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը. ՊԵԿ

17:49 16.04.2024

2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայատարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարատուներին տեղեկացնում է, որ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի 6-րդ մասը և հաշվի առնելով, որ 2023 թվականի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնող անձանց մի մասը դեռ չի կարողացել անցնել անձի խիստ նույնականացում՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնակականցման քարտի միջոցով, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանում նույնականացման քարտ ստանալու համար առկա […] ...

Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը

17:43 16.04.2024

Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախարարությունում խուզարկության մասին տեղեկացել է մամուլից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում: «Ես ինքս տեղյակ չեմ: Գտնվում էի կառավարությունում, նիստի էի: Շատ բան չգիտեմ, ինքս ծանոթացել եմ լրատվությունից»,–ասել է Ավանեսյանը՝ հորդորելով մանրամասների համար դիմել Քննչական կոմիտե: Անդրադառնալով հարցին, թե ինքը հարցաքննվել է՝ նախարարը պատասխանել է, որ […] ...

Քննարկվել են զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում կրթության զարգացման հեռանկարները

17:38 16.04.2024

Քննարկվել են զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում կրթության զարգացման հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է շվեյցարական «Glion/Les Roches» բարձրագույն կրթության ինստիտուտի գործադիր տնօրեն Յուլիա Տոկարևային՝ քննարկելու զբոսաշրջության և հյուրընկալության ուսուցման ուղղությամբ երկկողմ համագործակցության հնարավորությունները: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանը բարձրագույն կրթության […] ...

Դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի թագավորին

17:31 16.04.2024

Դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի թագավորին

ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանն ապրիլի 12-ին իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի թագավոր Ֆրեդերիկ X-ին։ «Թագավորական պալատում տեղի ունեցած արարողությանը հաջորդեց Դանիայի թագավորի և Հայաստանի դեսպանի առանձնազրույցը։ Դանիայի Թագավորություն կատարած այցի ընթացքում դեսպան Աղաջանյանը բովանդակալից քննարկումներ ունեցավ նաև արտաքին գործերի նախարարությունում, վարչապետի գրասենյակում, որոնց շրջանակներում անդրադարձ կատարվեց երկու բարեկամ երկրների միջև կապերի հետագա ամրապնդմանն ու երկկողմ […] ...

BACK_TO_TOP