Բրեդլի Քուփերը կնկարահանվի Քլինթ Իսթվուդի նոր ֆիլմում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    392.60
  • RUBLE
    4.21
  • 418.04
WEATHER
+24.09 oC

Բրեդլի Քուփերը կնկարահանվի Քլինթ Իսթվուդի նոր ֆիլմում

16:30 21.05.2018

Ամերիկացի դերասան Բրեդլի Քուփերը կնկարահանվի Քլինթ Իսթվուդի ֆիլմում: Սա կդառնա դերասանի և ռեժիսորի՝ թվով երկրորդ համագործակցությունը, հայտնում է Variety-ն:

Հայտնի է, որ միչև այս Քուփերը նկարահանվել է Քլինթ Իսթվուդի «Դիպուկահարը» ֆիլմում և առաջադրվել «Օսկար»-ի:

Նոր ֆիլմում Բրեդլի Քուփերը կմարմնավորի թմրամիջոցների հսկողության գործակալին, որը խնդիրներ ունի թմրամիջոցներ տեղափոխող 90-ամյա Լեո Շարպի հետ: Շարպին կմարմնավորի հենց Քլինթ Իսթվուդը:

Ֆիլմը իրական փաստերի հիման վրա է և պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Լեո Շարպի մասին, որը պատերազմից հետո ցանկանում է ԱՄՆ տեղափոխել 3 մլն դոլար արժողությամբ 200 ֆունտ կոկաին, սակայն սահմանին իրավապահները նրան ձերբակալում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետական աջակցությամբ հրատարակվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրքը

16:23 19.04.2024

Պետական աջակցությամբ հրատարակվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրքը

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով հրատարակված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմի շնորհանդեսը։ Հրատարակությունը ներառում է Լեռնային Ղարաբաղի որոշ շրջանների, մասնավորապես՝ Քաշաթաղի և Սյունիքի մի շարք գավառների պատմամշակութային հուշարձանները։ Գիրքը հեղինակել են լրագրող Զոհրաբ Ըռքոյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը։ Հիշեցնենք, […] ...

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով

13:04 19.04.2024

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի Հայաստանի պաշտոնական տաղավարն ապրիլի 18-ին պաշտոնապես բացվել է լայն հանրության համար։ Այն ներկայացված է ֆրանսահայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով Վենետիկի «Մագազինո դել սալե» հարթակում: Հայաստանի տաղավարի բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, Վենետիկում ՀՀ պատվո […] ...

Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները

10:59 19.04.2024

Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների ցանկերում Հայաստանի տարբեր համայնքների, գիտական և մշակութային կազմակերպությունների ներկայացրած առաջարկները: Խորհրդի անդամները հանդես են […] ...

Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար

09:29 19.04.2024

Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար

Կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Անդրանիկ Բերբերյանը «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է մրցանակի «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում։ Նա մրցանակը ստացել է Օսկարի առաջադրված «Ամերիկացի» (2022, ռեժիսոր՝ Մայքլ Գյուրջյան) ֆիլմի երաժշտության համար։ Նույն անվանակարգում առաջադրված էր նաև կոմպոզիտորի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» (2023, ռեժիսոր Էդգար Բաղդասարյան) ֆիլմի երաժշտությունը։ Վերջին ֆիլմն արժանացել է Լավագույն հնչյունային ձևավորում մրցանակին, հնչյունային […] ...

Հուշարձանների հանդեպ վերաբերմունքը և ճանաչողությունը պետք է դառնան կրթության բաղադրիչ. Ժաննա Անդրեասյան

18:55 18.04.2024

Հուշարձանների հանդեպ վերաբերմունքը և ճանաչողությունը պետք է դառնան կրթության բաղադրիչ. Ժաննա Անդրեասյան

Այսօր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։ Ի նշանավորումն օրվա՝ Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը պատվոգրեր են հանձնել «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի մասնակիցներին: Այցին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը […] ...

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

11:35 18.04.2024

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի Հայաստանի պաշտոնական տաղավարը, որը գտնվում է «Մագազինո դել սալե» հարթակում, պատրաստվում է ընդունել այցելուներին։ Տաղավարի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Վենետիկում են գտնվում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, որը նաև Հայաստանի պաշտոնական տաղավարի համակարգողն է: Ապրիլի 17-ին նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շրջել է […] ...

BACK_TO_TOP