ԱՄՆ-ն Իրանին 12 պահանջ է ներկայացրել և աննախադեպ պատժամիջոցներ խոստացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+23.09 oC

ԱՄՆ-ն Իրանին 12 պահանջ է ներկայացրել և աննախադեպ պատժամիջոցներ խոստացել

18:36 21.05.2018

ԱՄՆ-ն աննախադեպ խիստ պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Պոմպեոյի խոսքերով՝ Վաշինգտոնն այնպիսի ֆինանսական ճնշում կգործադրի Իրանի վրա, որ Թեհրանը ստիպված կլինի պայքարել իր տնտեսությունը պահպանելու համար: Պոմպեոն նշել է, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցները կմեղմացնի միայն Իրանի որդեգրած քաղաքականության մեջ տեսանելի փոփոխությունների դեպքում, և 12 պահանջ է ներկայցրել Իրանին: Ի թիվս այլ պահանջների, Վաշինգտոնը Իրանից պահանջում է Սիրիայից դուրս բերել բոլոր ուժերը, Աֆղանստանում դադարեցնել աջակցությունը «Թալիբան» շարժմանը, դադարեցնել ուրանի հարստացումը և առհասարակ հրաժարվել պլուտոնիում մշակելուց:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր 2015թ. Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին: Համաձայնագիրը ստորագրած մյուս երկրները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը և Չինաստանը փորձում են անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի պահպանեն գործարքը՝ առանց Վաշինգտոնի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել

17:14 24.04.2024

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ պատարագ է մատուցվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին: Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կատարվել է նաև Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ, որին ներկա էին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան պատասխանատուներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Հավատավոր ժողովրդին ուղղված իր խոսքում Ռուսաստանի և […] ...

Վլադիմիր Պուտինի հաղթանակը ոչ միայն կփոխի աշխարհի քարտեզը, այլև Եվրամիության պատմության ընթացքը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

16:54 24.04.2024

Վլադիմիր Պուտինի հաղթանակը ոչ միայն կփոխի աշխարհի քարտեզը, այլև Եվրամիության պատմության ընթացքը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը կփոխի եվրոպական պատմության ընթացքը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակը ոչ միայն կփոխի աշխարհի քարտեզը, այլև կփոխի Եվրամիության պատմության ընթացքը։ Մեր միությունն այլեւս երբեք նույնը չի կարող լինել»,-ասել է նա։ ...

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

16:27 24.04.2024

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան դիմել է հայ ժողովրդին՝ նշելով, որ Աբխազիայում, ինչպես ամբողջ աշխարհում, հարգում են 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։ «Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Մեր երկրում, ինչպես ամբողջ աշխարհում, հարգում են 20-րդ դարասկզբի ողբերգության զոհերի հիշատակը: Աբխազիայի դիրքորոշումը եղել է և […] ...

Շոլցն ասել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային, սակայն պատերազմական վիճակում չէ Ռուսաստանի հետ

16:20 24.04.2024

Շոլցն ասել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային, սակայն պատերազմական վիճակում չէ Ռուսաստանի հետ

ՆԱՏՕ-ի երկրներն աջակցում են Ուկրաինային, կարևոր է, որ դաշինքը պատերազմի մեջ չլինի Ռուսաստանի հետ։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ մամուլի ասուլիսում։ «Գերմանիան և Մեծ Բրիտանիան միասին Ուկրաինայի կողքին են աջակցություն ցուցաբերելիս, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանել իրեն։ Կարևոր է նաև, որ մենք՝ ՆԱՏՕ-ի երկրները, պատերազմի մեջ չենք […] ...

Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ

16:01 24.04.2024

Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախասրահում ապրիլի 23-ին կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ուրուգվայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը ներկա են գտնվել երկրի նախագահ Լուիս Լակաժե Պոուն, արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինին, Ուրուգվայի արտաքին գործերի փոխքարտուղար Նիկոլաս Ալբերտոնին, մի շարք այլ նախարարներ և խորհրդարանականներ, քաղաքական-հասարակական գործիչներ, դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար […] ...

Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ․ Bloomberg

15:36 24.04.2024

Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ․ Bloomberg

Ֆրանսիան առաջարկել է Եվրամիությանը նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր ձեռքի տակ գտնվող փաստաթղթին։ Ըստ լրատվամիջոցի՝ Փարիզն անհրաժեշտ է համարում նոր սահմանափակող միջոցներ կիրառել ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց Ֆրանսիայի իշխանությունները կասկածում են ԵՄ երկրների դեմ «ապատեղեկատվական գործողություններ» կազմակերպելու և ընտրություններին միջամտելու մեջ։ Նման անձանց թվում Ֆրանսիան […] ...

BACK_TO_TOP