Տնտեսությունն ունի դրական սպասումներ. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.71
  • RUBLE
    4.27
  • 427.55
WEATHER
+11.09 oC

Տնտեսությունն ունի դրական սպասումներ. Նիկոլ Փաշինյան

21:44 21.05.2018

Վարչապետի խոսքերով տնտեսությունը ունի դրական միտումներ և դրական սպասումներ:  Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը կասկած չունի, որ կառավարությունը իր առջև դրված խնդիրները կլուծի:   Տնտեսության զարգացման ամենակարևոր երաշխիքն, ըստ Նիկոլ Փաշինյանի, դա օրինականությունն է, անկախ դատական համակարգը և մրցակցային դաշտը: «Քաղաքական առումով այսօր դա կա, մնում է գոյությունը ամրապնդվի և դառնա վստահություն մարդկանց մոտ»,- նշել է վարչապետը:  Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև կառավարության վերջին նիստին արված հայտարարությանը՝ արագաչափերի և տեսախցիկներ վերաբերյալ: Այն ժամանակ վարչապետը նշել էր, որ պետք է դիտարկվի արագաչափերի և տեսախցիկների կիրառման ժամանակավոր կասեցման հնարավորությունը:  Այսօր կառավարության ղեկավարը պարզաբանել է, որ կստուգվի երթևեկության կարգապահության մեկ շաբաթվա վիճակագրությունը: Եթե միտումը լինի բացասական, ապա դրանից հետևություն կարվի: Հետևություն կարվի նաև դրական միտումի դեպքում: Այն ժամանակ էլ պարզ կլինեն հետագա քայլերը, իսկ ինչ վերաբերում է  տուգանքների համաներմանը, ապա ըստ վարչապետի դա կլինի պարտադիր: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

12:54 28.03.2024

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը կառավարության նիստին ներկայացրեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նրա խոսքով՝ մարդասիրական օգնության շրջանակներում տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից կտրամադրվեն մթերք և դեղորայք՝ ապահովելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները։ «Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ներքին […] ...

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ սպասվող հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում․ Զախարովա

12:27 28.03.2024

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ սպասվող հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում․ Զախարովա

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում, քանի որ Բրյուսելն ու Վաշինգտոնն ուղղակիորեն խոսում են նման իրադարձությունների հակառուսական բնույթի մասին, իր Telegram ալիքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Երևանում հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը […] ...

Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

12:16 28.03.2024

Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանի ուղեկցությամբ մարտի 28-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ...

Հանքարդյունահանող 7 ընկերությունների կողմից բյուջե մուտքագրված գումարը բաշխվել է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 33 բնակավայրերի միջև

11:56 28.03.2024

Հանքարդյունահանող 7 ընկերությունների կողմից բյուջե մուտքագրված գումարը բաշխվել է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 33 բնակավայրերի միջև

ՀՀ կառավարության հերթական որոշման համաձայն՝ 2021թ. մետաղական հանքարդյունահանող թվով 7 ընկերությունների կողմից ՀՀ պետական բյուջե մուտքագրված ընդհանուր 52,560,677,2 հազ. դրամ ռոյալթի, որից ազդակիր բնակավայրերին ու ազդակիր բնակավայրեր ներառող համայնքային մասհանումների բաշխաման ենթակա 1,051,213.5 հազ. դրամը (պետական բյուջե մուտքագրված ընդհանուր ռոյալթիի 2 տոկոսը) բաշխվել է ՀՀ Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքների 33 բնակավայրերի […] ...

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղարկել. կազմակերպության գլխավոր քարտուղար

11:51 28.03.2024

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղարկել. կազմակերպության գլխավոր քարտուղար

Հայաստանը վերջերս չի մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության աշխատանքներին, սակայն քարտուղարությունը Երեւանից պաշտոնական հայտարարություն չի ստացել անդամակցության կասեցման մասին, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։ «Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում, սակայն կազմակերպության […] ...

40 սփյուռքահայ կամավոր մասնագետներ ներգրավվել են Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին

11:32 28.03.2024

40 սփյուռքահայ կամավոր մասնագետներ ներգրավվել են Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին

Առաջին անգամ իրականացվող «ԴիասՊրո» կամավորական մասնագիտական առցանց ծրագիրն ընթացքի մեջ է: Հարցազրույցների փուլի ավարտից հետո 40 սփյուռքահայ կամավոր մասնագետներ ներգրավվել են Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին՝ 9 մարզերում և Երևանում: Մասնագետներն ընդգրկված են 5 թիրախային ոլորտներում՝ առողջապահություն, մարդու իրավունքների պաշտպանություն, սոցիալական հարցեր, էկոնոմիկա և զբոսաշրջություն։ Հիշեցնենք, որ ծրագրի առաջին շրջափուլին մասնակցության հայտ էր ներկայացրել 142 […] ...

BACK_TO_TOP