Չոր փաստեր Արամ Աթեշյանի արդարացումների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+11.09 oC

Չոր փաստեր Արամ Աթեշյանի արդարացումների վերաբերյալ

19:00 25.10.2017

Պոլսո Հայոց պատրիարքի երբեմնի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը բաց նամակ է հղել հայ ժողովրդին՝ իր ցավն ու դժգոհությունը հայտնելով այն քննադատությունների ու հալածանքների առնչությամբ, որ վերջին 8-9 տարիներին կատարվել են իր հանդեպ:

63-ամյա հոգևորականն արդարացիորեն նեղսրտում է, որ վիրավորական է, երբ մարդն իր մասին լսում է քննադատություն և մեղադրանք այն դեպքում, երբ ինքը հակառակ արդյունքն է փորձել ստանալ: Աթեշյանը բերում է օրինակներ, թե ինչպես է տարիներ շարունակ պայքարել Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին նորոգելու և վրան խաչ տեղադրելու, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին վերաբացելու, նաև հայկական պատմամշակութային ժառանգության բազմաթիվ արժեքավոր գործեր փրկելու համար:

Մեծարգո հոգևորականը, սակայն, միտումնավոր, թե պատահմամբ աչքաթող է արել մի քանի իրողություն:

Նախ, Հովհաննես Այվազովսկու եղբոր՝ Գաբրիել Այվազյանի դիմանկարը, որը 1971-ից Հայաստանում է, ավելի քան 2 տարի Արամ Աթեշյանը փորձում էր գնել և տանել Ստամբուլ: Նա 2016-ին նույնիսկ մի քանի անգամ եկել է Հայաստան, հանդիպել նկարի օրինական տիրոջ հետ և առաջարկել վաճառել, սակայն լսելով 1 մլն դոլարի պահանջը, դիմել է իրավապահներին՝ պնդելով, թե դա գողացել են Պոլսո պատրիարքարանից:

Ամիսներ շարունակ կտավը բռնագրավված էր Աթեշյանի պահանջով, և 2017թ. հունվարի 12-ին միայն ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց գործը կարճելու մասին՝ շեշտելով, որ Արամ Աթեշյանի մեղադրանքները անհիմն են:

«Ապացույցներ են ձեռք բերվել, որ նշված նկարը սեփականատերը ձեռք է բերել 1971 թվականին Ղրիմի Թեոդոսիա քաղաքում, և նման պայմաններում բացակայում է խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու փորձ կատարելու հանցագործության դեպքը»,- մասնավորապես նշված էր ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Նույն օրերին թուրքական մամուլում լուրեր տարածվեցին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Այվազովսկու գործերի սիրահար է՝ իր նստավայրը զարդարելով հայ մեծանուն ծովանկարչի կտավներով: Sputnik Turkish-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահական շենքում Այվազովսկու 10 նկար կա, մոտ 21-ը՝ սուլթանների նստավայրերում, ևս 10-ը՝ տարբեր ծովային ու ռազմական թանգարաններում, 10-ն էլ՝ մասնավոր հավաքածուներում: Թուրք լրագրողները նաև չթաքցրին, որ Էրդողանը մեծ պատվի է արժանացնում այն գործիչներին, որոնք իրեն Այվազովսկու կտավնե են նվիրում:

Համայն հայությանն ուղղված խրատական նամակում Արամ արք. Աթեշյանը բազմաթիվ օրինակներ է բերում, թե ինչպես են իրեն մեղադրում շքեղ տներ, ամառանոցներ, 500.000 դոլար արժողությամբ բնակարաններ ձեռք բերելու համար: Այս մեղադրանքներին հակադարձելը Աթեշյանի նամակի առանցքն է:

Հայ հոգևորականը կարևոր տեղ է հատկացնում թվարկելուն, թե ինչ մեծ գործեր է արել ինքը փոխանորդ եղած մոտ 9 տարվա ընթացքում՝ նշելով Աղթամարի Սբ Խաչ եկեղեցին վերաբացելու, ստամբուլաբնակ հայաստանցի երեխաներին գրանցում և կրթություն տալու, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին նորոգելու և վերաբացելու, մոտ 20 եկեղեցապատկան հողեր թուրքական կառավարությունից հետ վերցնելու, Թուրքիայի հայկական եկեղեցիների մասին ֆիլմեր պատրաստելու ձեռքբերումները:

Այնուամենայնիվ, Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին հանդիսավոր կերպով  բացվել է 2007 թվականին, երբ Պոլսո հայոց պատրիարքը դեռևս Մեսրոպ Մութաֆյանն էր: Նա մեկ տարի անց միայն հիվանդացավ և դարձավ անգործունակ: Արամ Աթեշյանն այդ ընթացքում պատրիարքարանի ծառայող էր:

2011-ի հոկտեմբերին Դիարբեքիրում նորոգված Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերաբացման արարողության ժամանակ հայտարարվեց, թե ովքեր և ինչ ներդրումներ են արել: 1 մլն թուրքական լիրա հատկացրել էր Թուրքիայի հայ համայնքը՝ գործարարներ, բարերարներ, հանգանակություն, ևս 1 մլն լիրա այն ժամանակվա քաղաքապետ Օսման Բայդեմիրի նախաձեռնությամբ տվել էր Դիարբեքիրի քաղաքապետարանը:

Սուրբ Կիրակոսի օծման և բացման արարողության օրերին՝ 2011-ի հոկտեմբերին, ես Թուրքիայում էի և մասնակցել եմ այդ միջոցառումներին: Արամ Աթեշյանը Դիարբեքիր ժամանել է միայն օծման օրը՝ հպանցիկ ծանոթանալով կատարված աշխատանքներին և չթաքցնելով, որ սա անիմաստ ծախս է, քանի որ այստեղ մուսուլմանները չեն կարող աղոթել, իսկ քրիստոնյա հայեր ապրում են միայն Ստամբուլում:

Կրկին իմ ներկայությամբ 2012-ի սեպտեմբերի 5-ին Արամ Աթեշյանը Վանի Աղթամար կղզում նախ՝ հայտարարեց, թե անհիմն են հայերի պնդումները Արևմտյան Հայաստանում ավերված հազարավոր եկեղեցիների ու վանքերի մասին, հետո «անմիտ» անվանեց այն հայերին, որոնք հույս ունեն երբևէ վերադարձնել Անատոլիայի (Արևմտյան Հայաստանի) երբեմնի հայկական հողերը:

Բարձրաստիճան հոգևորականն այդ օրը ինձ դիմեց հանդիմանանքով՝ մեղադրելով չմտածված գործունեության համար: Աթեշյանը գիտեր, որ տարիներ շարունակ Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում փնտրում եմ ծպտյալ հայերի, նկարահանում նրանց կենցաղն ու ցույց տալիս աշխարհասփյուռ հայությանը: 2011-2012-ին նրանք մարդիկ էին, որոնք արդեն բացահայտել էին իրենց ազգային ինքնությունը և չէին վախենում խոսել այդ մասին: Աթեշյանը ինձ մեղադրում էր «հիմարների համար աշխատելու» մեջ:

«Եթե անգամ նրանք հայեր են արյունով, ապա, միևնույն է, նրանք չեն կարող հայ լինել, քանի որ 100 տարի ապրել են թուրքի ու քրդի կյանքով»,- կրկնում էր Աթեշյանը մեր զրույցի ժամանակ՝ պահանջելով հրաժարվել «Վերադարձի ժամանակը» ֆիլմաշարը նկարահանելու աշխատանքից և մոռանալ, իր իսկ խոսքերով, «քրդացած հայերի գոյության մասին»:

Հայաստանի Հանրապետությունում հաճախ են տեղի ունենում Արևմտյան Հայաստանից եկած իսլամացած հայերի մկրտության արարողություններ՝ նրանց վերադարձնելով քրիստոնեական հավատքի: Այդ մարդիկ չեն թաքցնում, որ ամիսներ շարունակ դիմել են Պոլսո պատրիարքարանին՝ մկրտվելու համար, սակայն այն ժամանակ գրեթե միշտ մերժում են ստացել պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանից:

Պատճառաբանությունը մեկն է եղել՝ չունեք քրիստոնեական դաստիարակություն, հետևաբար չեք կարող մկրտվել: 2015-ին էլ հայկական լրատվամիջոցներին Աթեշյանը հրապարակավ հայտարարել էր, թե «Հայ լինելու չափանիշը քրիստոնությունն է», հետևաբար այդ մարդիկ երբևէ չեն կարողանալու վերադառնալ ազգային կրոնին: Նույն իսլամացած հայերը միշտ են շեշտել, որ իրենք հնարավորություն ունեցել են 700-2000 ամերիկյան դոլարի դիմաց մկրտվել հենց Պոլսո պատրիարքարանին ենթական եկեղեցիներում՝ Արամ Աթեշյանի ձեռամբ:

2015-ի մարտին այդ մասին բարձրաձայնեց նաև Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: Հիմնականում Ադիյամանի, Դերսիմի և Դիարբեքիրի իսլամացած հայերն էին այն ժամանակ դժգոհում, որ Պոլսո պատրիարքարանը իրենց չի մկրտում հայկական եկեղեցում, իսկ մկրտելու դիմաց պահանջում է 4850 թուրքական լիրա:

Ինչպե՞ս կպատասխանի այս փաստերին Արամ արք. Աթեշյանը: Արդյո՞ք քրիստոնեության վերադարձը արժի 4850 լիրա, թե՞ հարյուրավոր իսլամացած հայերի բողոքն ու դժգոհությունը ևս հերյուրանք է:

Չմոռանանք, որ Արամ Աթեշյանը, ծնված և մեծացած լինելով Դիարբեքիրում՝ ծպտյալ հայերի ընտանիքում, պատրիարքի փոխանորդ և Ռեջեփ Էրդողանի մտերիմ եղած ժամանակ մերժում էր ծպտյալ հայերի գոյությունը:
Այս հարցադրումներն են, որոնց մասին պիտի խորհի հարգարժան հոգևորականը և փորձի հանգստացնել իրեն՝ առանց վիրավորվելու:

Նաիրի Հոխիկյան

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցների մասին օրինագիծ

21:55 23.04.2024

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցների մասին օրինագիծ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի խումբ անդամներ պատրաստվում եմ եկող շաբաթ քննարկման ներկայացնել օրինագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի որոշ պաշտոնյաների նկատմամբ:  Ինչի՞ համար են պատժամիջոցները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Օրենքի նախաձեռնողներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Պատճառը, ինչպես օրենքի նախագծում է ասվում, իրենց կողմից մարդու […] ...

Ադրբեջանցիները հիմնովին քանդել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին

22:09 19.04.2024

Ադրբեջանցիները հիմնովին քանդել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին

Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին այլևս չկա: Հիմնվելով իր հետազոտությունների վրա՝ ահազանգ է հնչեցրել Կոռնելի համալսարանի Caucasus Heritage Watch նախաձեռնությունը: Այդ մասին ահազանգը հրապարակված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում՝ կից արբանյակային լուսանկարներով: 4 տարի է՝ եկեղեցին իրենց ձեռքում էր: Ինչո՞ւ հենց հիմա դա արեցին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ, որ երեկ՝ ապրիլի 18-ին, ամբողջ […] ...

Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

22:38 18.04.2024

Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

Արցախում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը լուծարվելու է: Տեղեկությունն այդ մասին հաստատվել է պաշտոնապես: Ինչո՞ւ է այն ժամանակից շուտ լուծարվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մի քանի օր առաջ հաստատվեց լուրն այն մասին, որ ռուս խաղաղապահները ժամանակից շուտ լքելու են Արցախը, մարտին, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, կայացավ ադրբեջանառուսական բանակցությությունների վճռորոշ փուլը՝ ռուս խաղաղապահների […] ...

Ի՞նչ ասելիքով է Հայաստանը ներկայանում Հաագայի դատարանում

22:37 16.04.2024

Ի՞նչ ասելիքով է Հայաստանը ներկայանում Հաագայի դատարանում

Այս օրերին ՄԱԿ-ի արդարադատության դատարանում ընթացքի մեջ են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները: Միջպետական գանգատը ներկայացված է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակում: Սա  տեղի է ունենում քաղաքական գործընթացներին զուգահեռ: Այս ամենի համատեքստին անդրադարձել է միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյությում: ...

Արդյո՞ք այս գիշեր Իրանը կհարվածի Իսրայելին

22:38 12.04.2024

Արդյո՞ք այս գիշեր Իրանը կհարվածի Իսրայելին

Իրանի զինված հարձակումը Իսրայելի դեմ կարող է սկսվել հաշված ժամերի ընթացքում: Այդ մասին տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջացները: Որտեղի՞ց իրենց նման տեղեկություն, ո՞ր ուղությամբ կարող են հասցվել հարվածները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ ապրիլի 1-ին Իսրայելի ԶՈՒ-ն հարված էր հասցրել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա, որի հետևանքով զոհվել էին այդ շենքում գտնվող մի քանի […] ...

Ադրբեջանը սկսում է իրավական հիմքեր նախապատրաստել Արցախը լքած հայերի անշարժ գույքը բռնագանձելու համար

22:43 09.04.2024

Ադրբեջանը սկսում է իրավական հիմքեր նախապատրաստել Արցախը լքած հայերի անշարժ գույքը բռնագանձելու համար

Իլհամ Ալիևը հրամանագրով նշանակել է Ստեփանակերտի քաղաքային դատարանի անդամներին ու դատարանի նախագահին: Իրավապաշտպանները կարծում են, որ այդպիսով Ադրբեջանի իշխանությունները հիմքեր են նախապատրաստում  արցախցիներին պատկանող անշարժ գույքի սեփականության իրավունքը վերանայելու համար: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում Արտյոմ Երկանյանը մանրամասներ է հայտնել: «Նախ բնական հարց է առանում՝ ինչո՞վ է զբաղվելու դատարանը մի քաղաքում, որը քաղաքացիական բնակչություն չունի. այնտեղ […] ...

BACK_TO_TOP