Թուրք ազգայնամոլները քարեր են նետել ու փորձել հարձակվել հայ հավատացյալների վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    393.28
  • RUBLE
    4.26
  • 424.11
WEATHER
+14.09 oC

Թուրք ազգայնամոլները քարեր են նետել ու փորձել հարձակվել հայ հավատացյալների վրա

13:36 18.09.2017

Թուրք ազգայնականները քարերով հարձակվել են Ստամբուլի Սբ. Հովհաննես եկեղեցուց դուրս եկող հայերի վրա:  Այս մասին artigrcek.com-ին հայտնել է պոլսահայ գործիչ Երվանդ Օզուզունը: Նա պատմել է, որ եկեղեցուց դուրս գալու ժամանակ հավատացյալների վրա մի խումբ անձինք քարեր են նետել եւ բղավել՝ “Մահ ձեզ”:  “Սա ատելության եւ թշնամանքի դրսեւորում է, այն կետը, որին հասել է Թուրքիան,-ասել է Երվանդ Օզուզունը: Երվանդ Օզուզունը մտահոգություն է հայտնել, որ իրենք սեփական անվտանգությունը պապհպանելու խնդիր ունեն մի երկրում, որի քաղաքացին են:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Խաչատուրյանը

19:24 29.03.2024

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Խաչատուրյանը

Դատավորների ընդհանուր ժողովը մարտի 29-ին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Դատական իշխանություն» տելեգրամյան ալիքը։ «Դատական իշխանության անունից շնորհավորում ենք պարոն Խաչատուրյանին և մաղթում հաջողություն Ազգային ժողովի ընտրության փուլում»,- նշված է հաղորդագրության մեջ։ ...

Քննարկվել են պետական միջոցներով իրականացվող քաղաքաշինական ծրագրերի մրցութային ընթացակարգերի բարելավմանն առնչվող հարցեր

19:18 29.03.2024

Քննարկվել են պետական միջոցներով իրականացվող քաղաքաշինական ծրագրերի մրցութային ընթացակարգերի բարելավմանն առնչվող հարցեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի նախաձեռնությամբ կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի և գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի հետ։ Քննարկվել են պետական միջոցներով իրականացվող քաղաքաշինական ծրագրերի մրցութային ընթացակարգերի բարելավմանն առնչվող հարցեր։ Շնորհակալություն հայտնելով գործընկերներին հրավերին արագ արձագանքելու համար՝ Եղիազար Վարդանյանը կարևորել է համատեղ ուժերով այնպիսի մեխանիզմների մշակումը, որոնք թույլ կտան […] ...

Դիլիջանում բացվել է «Դուկո» երիտասարդական կենտրոնը

19:05 29.03.2024

Դիլիջանում բացվել է «Դուկո» երիտասարդական կենտրոնը

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում այսօր բացվել է «Դուկո» երիտասարդական կենտրոնը, որը նախատեսված էր ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամներ, մարզի երիտասարդական կառույցների, ինչպես նաև այլ համայնքների, միջազգային և […] ...

Ղազախստանի գործարար առաքելության հետ քննարկվել են կրթական տեխնոլոգիաների և թվայնացման բնագավառում համագործակցության հեռանկարները

18:52 29.03.2024

Ղազախստանի գործարար առաքելության հետ քննարկվել են կրթական տեխնոլոգիաների և թվայնացման բնագավառում համագործակցության հեռանկարները

Մարտի 26-29-ը գործարար առաքելությամբ Ղազախստանից Հայաստան են ժամանել տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարության, զբոսաշրջության և լոգիստիկայի ոլորտները ներկայացնող ավելի քան 20 ընկերությունների ներկայացուցիչներ։ Ղազախստանի Հանրապետության գործարար առաքելության ներկայացուցիչներն այսօր հյուրընկալվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, Ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ […] ...

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին

18:45 29.03.2024

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանին: Վարչապետը շնորհավորել է պարոն Պողոսյանին համալսարանի նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ամերիկյան համալսարանի դերը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում: Բրյուս Պողոսյանն անդրադարձել է Ամերիկյան համալսարանում նախատեսվող ծրագրերին և առաջիկա նախաձեռնություններին: Մտքեր են փոխանակվել նաև բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ կառավարության […] ...

Թալինում իրականացվել է արտույտի ապօրինի որս. ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

18:41 29.03.2024

Թալինում իրականացվել է արտույտի ապօրինի որս. ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում իրականացվող շուրջօրյա վերահսկողության ընթացքում Արագածոտնի մարզում արձանագրել են որսագողության 2 դեպք: Թալին համայնքի տարածքում որսաշրջանի արգելքի, տափաստանային արտույտի միգրացիայի ընթացքում քաղաքացիներ Տ.Հ.-ն ու Ա.Բ.-ն «MP 155» և «ԻԺ-17» տեսակի որսորդական հրացաններով իրականացրել են 26 արտույտի ապօրինի որս: Դեպքի առթիվ հարուցված վարչական վարույթի շրջանակներում ապօրինի […] ...

BACK_TO_TOP