Արոնյանն այսօր կմրցի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+26.09 oC

Արոնյանն այսօր կմրցի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ

12:19 19.09.2017

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կմեկնարկի կիսաեզրափակիչ փուլը: Տեղի կունենան առաջին դասական պարտիաները, իսկ մեկնարկը կլինի Երևանի ժամանակով 15:00-ին: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Առաջին պարտիայում սպիտակներով կխաղա հայ գրոսմայստերը: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ամերիկացի Ուեսլի Սոն և չինացի Դին Լիրենը: Վաղը կանցկացվի երկրորդ դասական պարտիան: Հավասարության դեպքում, կնշանակվի թայ-բրեյք, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին:

Մրցաշարն անցկացվում էնոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1.600.00 ԱՄՆ դոլար: Բացի եզրափակչից, բոլոր փուլերի մրցախաղերը բաղկացած են 2 պարտիայից ւ անցնում են հետևյալ ժամակարգով՝ 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 30 րոպե հավելում, առաջին քայլից սկսած յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով: Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության՝ Աշխարհի Գավաթում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները կստանան նաև 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մբապեի դուբլը. ՊՍԺ-ն ավելի է մոտենում չեմպիոնությանը

18:12 25.04.2024

Մբապեի դուբլը. ՊՍԺ-ն ավելի է մոտենում չեմպիոնությանը

Ֆրանսիական Լիգա 1-ի 29-րդ տուրից հետաձգված խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է «Լորյանին»։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմում դուբլի հեղինակ են դարձել ֆրանսիացի հարձակվողներ Ուսման Դեմբելեն ու Կիլիան Մբապեն։ 25-ամյա Մբապեն 26 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը: «Պարի Սեն-Ժերմենը» վաստակեց 69 միավոր և առաջնության ավարտից 4 տուր առաջ շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ ...

Անուշ Գրիգորյանը կստանա բրոնզե մեդալ. բռնցքամարտի ԵԱ

17:46 25.04.2024

Անուշ Գրիգորյանը կստանա բրոնզե մեդալ. բռնցքամարտի ԵԱ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը կարժանանա բրոնզե մեդալի: Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում համառ պայքարում զիջել է իռլանդացի Շենոն Սվինիին: Քառորդ եզրափակչում Անուշը մենամարտել էր Ռումինիայի ներկայացուցիչ Միհայելա Բադեսկուի հետ և հաղթել 5:2 հաշվով։ ...

Լա լիգայի հանդիպումները կարող են անցկացվել նաև այլ երկրներում. Խավիեր Տեբաս

17:22 25.04.2024

Լա լիգայի հանդիպումները կարող են անցկացվել նաև այլ երկրներում. Խավիեր Տեբաս

Իսպանական Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտնել է, որ մոտ ապագայում նախատեսվում է առաջնության հանդիպումներ անցկացնել այլ երկրներում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում։ «Չեմ կարող հստակ ասել, թե երբ դա տեղի կունենա։ Կարծում եմ` դա հնարավոր կլինի 2025/26 մրցաշրջանում։ ԱՄՆ-ում պաշտոնական հանդիպում անցկացնելն էականորեն կամրապնդի մեր դիրքերը հյուսիսամերիկյան շուկայում, որը միշտ առաջնահերթություն է եղել Իսպանիայի համար։ Արտերկրում հանդիպումներ […] ...

Իտալիայի գավաթի եզրափակչում կհանդիպեն «Ատալանտան» և «Յուվենտուսը»

16:38 25.04.2024

Իտալիայի գավաթի եզրափակչում կհանդիպեն «Ատալանտան» և «Յուվենտուսը»

Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում կհանդիպեն Բերգամոյի «Ատալանտան» և Թուրինի «Յուվենտուսը»։ «Ատալանտան» կիսաեզրափակչի պատասխան խաղում տանը 4-1 հաշվով հաղթել է 10 հոգով մնացած «Ֆիորենտինային»։ Առաջին խաղում Ֆլորենցիան ներկայացնող ակումբը հաղթել էր 1-0 հաշվով։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ մյուս դիմակայությունում «Յուվենտուսը» պայքարից դուրս էր թողել Հռոմի «Լացիոյին»։ Իտալիայի գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 15-ին՝ Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում: ...

Էլինա Ավանեսյանը պարտվել է մեկնարկային խաղում. Մադրիդի մրցաշար

16:16 25.04.2024

Էլինա Ավանեսյանը պարտվել է մեկնարկային խաղում. Մադրիդի մրցաշար

Ռուսաստանը ներկայացնող 21-ամյա հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն անհաջող է մեկնարկել Մադրիդում ընթացող WTA 1000 շարքի մրցաշարում։ Առաջին շրջանում աշխարհի 65-րդ ռակետը 2-6, 2-6 հաշվով պարտվել է 19-ամյա ամերիկուհի Ռոբին Մոնթգոմերիին։ Մրցախաղը տևել է 1 ժամ 9 րոպե։ Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։ ...

Էդգար Սևիկյանը  հաղթական գոլ է խփել գավաթային խաղում

15:57 25.04.2024

Էդգար Սևիկյանը հաղթական գոլ է խփել գավաթային խաղում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի գոլը «Ֆերենցվարոշին» օգնել է դուրս գալ Հունգարիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ «Նիրեդհազայի» դեմ կիսաեզրափակչի խաղում 22-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 74-րդ րոպեին, իսկ 15 րոպե անց խփել է հյուրերի հաղթական գոլը։ Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը հաղթել է 2-1 հաշվով։ Մինչև 85-րդ րոպեն Հունգարիայի նորընծա չեմպիոնը պարտվելիս է եղել 0-1 հաշվով։ […] ...

BACK_TO_TOP