Վրացական ճգնաժամի արմատները. Սաակաշվիլին և ադրբեջանական հետքերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+11.09 oC

Վրացական ճգնաժամի արմատները. Սաակաշվիլին և ադրբեջանական հետքերը

10:33 24.06.2019

Հունիսի 20-ից Վրաստանում սկսված անկարգությունները հասցրին երկու օրվա ընթացքում վերաճել քաղաքական ճգնաժամի:

Հակաիշխանական բողոքի ակցիաներին հունիսի 21-ին միացան Քութայիսի բնակիչները՝ կոչ անելով, որ իրենց հետ փողոց դուրս գան նաև Բաթումի և մյուս շրջանների քաղաքացիները: Ընդդիմությունն արդեն գնահատական է տալիս այս ակցիաներին՝ դրանք անվանելով պայքար արժանապատվության համար, մինչդեռ Ուկրաինայից ընդդիմությանը ոգևորող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել փողոցային պայքարի հիմքում դնել օլիգարխների չեզոքացումն ու Ռուսաստանին մերժելը:

«Վրաստանի իշխող կուսակցության ղեկավար Իվանիշվիլին իր ձեռքում է կենտրոնացրել ամբողջ տնտեսությունը: Նա նաև տիրապետում է ռուսական Գազպրոմի ակցիաների մի մասին, իսկ վրացական ընտրությունների ժամանակ անձամբ Վլադիմիր Պուտինը 2 մլրդ դոլար ծախսեց: Այն, որ հիմա մարդիկ ոտքի են կանգնել, կանգնել են Իվանիշվիլիի և Ռուսաստանի դեմ»,-ասել է Սաակաշվիլին գերմանական Deutsche Welle հեռուստաընկերության ռուսական ծառայությանը: Փորձագետների կարծիքով՝ ոչ պատահական: Այդկերպ փորձ է արվում ազդել վրացական ընդդիմության վրա՝ ավելի բորբոքելով կրքերը:

Իրականում վրացական ճգնաժամի արմատներն ավելի խորն են, քան 2 օր առաջ տեղի ունեցած խորհրդարանական բախումները: Նախ 2018-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունից հետո ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն փողոց հանեց տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք դժգոհ էին 2012-ից կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունից: Դժգոհության հիմքում սոցիալական դժվարություններն էին, սակայն նախորդ տարի ևս սոցիալականը դարձավ քաղաքական պահանջ: Այն ժամանակ էլ դրսից ակտիվ հայտարարություններ էր անում Միխեիլ Սաակաշվիլին՝ կոչ անելով իշխանությունից հեռացնել Իվանիշվիլիին ու նրա նշանակած պաշտոնյաներին: Իշխանության արձագանքն էր՝ Սաակաշվիլին մեղադրվում է մի շարք քրեական հանցանքների մեջ և փորձում է խուսափել պատասխանատվությունից՝ Վրաստանում անկայունություն հրահրելով: Նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին կարողացավ հանդարտեցնել բորբոքված կրքերը՝ խոստանալով կադրային փոփոխություններ անել:

Փորձագիտական դաշտը չի շրջանցում նաև Ադրբեջանի հետքերի հնարավորությունը: Վերջին ամիսներին տնտեսական մի շարք խնդիրներ են առաջացել Վրաստանի և Ադրբեջանի միջև: Վրացական իշխանությունը Ադրբեջանին զրկեց գազի մատակարարման մենաշնորհից, իսկ վերջին ամիսներին համառ պայքար է գնում սահմանային Դավիթ Գարեջի վանական համալիրի համար: 6-րդ դարում կառուցված քրիստոնեական համալիրը Ադրբեջանը համարում է իր պատմական ժառանգություն և գրավել է այն: Վրացական կառավարությունը և խորհրդարանը վերջին օրերին կտրուկ հայտարարություններով հանդես եկան Ադրբեջանի դեմ:

Որ տարածաշրջանային այլ ուժերին դուր չի գալիս Վրաստանի և Ռուսաստանի իշխանությունների երկխոսությունը, չեն թաքցնում անգամ նույն այդ ուժերը: Վրացական կառավարությունը գերադասեց գազի մատակարարման բանակցություն վարել Ռուսաստանի հետ՝ որպես այլընտրանք ադրբեջանական մենաշնորհին, նույնկերպ ակտիվացել է ռուս-վրացական առևտրաշրջանառությունը, ինչը Սաակաշվիլիի աջակցությունը վայելող ընդդիմադիր քաղաքական ուժերի համոզմամբ՝ վտանգավոր է Վրաստանի համար: Հունիսի 20-ին Վրաստանի խորհրդարանում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը նախագահող ռուս պատգամավորին առաջարկվել է նստել խորհրդարանի խոսնակի աթոռին՝ նիստը վարելու համար: Դա ընդդիմադիր որոշ վրաց պատգամավորներ համարեցին վիրավորանք իրենց ազգային արժանապատվությանը:

Վրացական ընդդիմության այդ հատվածը պահանջեց, որ ռուս պատգամավորները հեռանան իրենց երկրից` հարևան երկրին մեղադրելով ագրեսիայի մեջ: Հետո բողոքի ակցիաները վերաճեցին անկարգությունների, որոնց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար Ռուսաստանն իր պատվիրակությանը շտապ կարգով տարհանեց Վրաստանից: Բախումներին ակնատես էր նաև հայկական խորհրդարանական պատվիրակությունը: Հայ պատգամավորներն անգամ ուղիղ կապով հայկական լսարանին ցույց էին տալիս իրադարձությունների զարգացումը:

Այդ ընթացքում Վրաստանում լարվածությունը շարունակում էր աճել: Իշխող կուսակցությունը ստիպված եղավ պաշտոնանկ անել խորհրդարանի խոսնակին, մինչդեռ ցուցարարները պահանջում են այլ բարձրաստիճան պաշտոնանկություններ ևս, նաև վաղաժամ խորհրդարանական ընտրություն: Հունիսի 21-ի գիշերը և օրվա ընթացքում փողոցային բախումները նոր թափ ստացան: Ոստիկանությունը ստիպված եղավ կիրառել արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ, որոնցից տուժեցին բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ լրագրողներ:

Վրացական ճգնաժամի մասին են խոսում միջազգային առաջատար լրատվամիջոցներն ու վերլուծաբանները՝ հանգուցալուծման բազմաթիվ տարբերակներով, իսկ բախումների առիթ դարձած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը հայտարարվել է ձախողված:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս

19:14 28.03.2024

ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս

Հայաստանի Հանրապետության կողմից Գազայի բնակչությանն ուղղված ավելի քան 30 տոննա կշռող մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը մարտի 28-ին վայրէջք է կատարել Եգիպտոսի ալ-Արիշ քաղաքի ռազմական օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունից: Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը օդանավակայանում դիմավորել է ուղեբեռը և օդանավի անձնակազմի հետ միասին այն հանձնել Եգիպտոսի Կարմիր մահիկ ընկերությանը, որի համակարգմամբ մեկ-երկու […] ...

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

18:43 28.03.2024

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Եվրոպական խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամներն ապրիլի 8-9-ը աշխատանքային այցով կլինեն Հայաստանում։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ նախատեսվում են հանդիպումներ Երևանում և ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակում։ Այցի նպատակն է պատկերացում կազմել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Պատվիրակությունը կայցելի նաև Վրաստան և Ադրբեջան։ Եվրոպական խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեն բաղկացած […] ...

Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի մթերք և դեղեր կտրամադրվի. գործադիրի որոշումները

18:37 28.03.2024

Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի մթերք և դեղեր կտրամադրվի. գործադիրի որոշումները

Կերկարաձգվի Արցախից տեղահանված մեր հայրենակիցների՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը, կընդլայնվի նաև շահառուների շրջանակը: Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի կտրամադրի մթերք և դեղեր: Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը: Որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը

17:30 28.03.2024

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Հայփոստ» ազգային օպերատորի զարգացման ռազմավարության նախագիծը: «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների ու զարգացման տեսլականի մասին: Նշվել է, որ ռազմավարությունը մշակվել է միջազգային փորձի ուսումնասիրության և աշխարհում փոստային ոլորտի փոփոխությունների հիման վրա: Ընդգծվել է, որ […] ...

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

16:06 28.03.2024

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Խոսելով երկկողմ կապերից` ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են: Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ վերջին տարիներին վերելք է ապրում միջխորհրդարանական համագործակցությունը, որին նպաստում է բարեկամական խմբերի […] ...

Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ Փաշինյան

14:33 28.03.2024

Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար: «Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին: Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար պարզ լինի՝ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն և այդ կառավարությունը […] ...

BACK_TO_TOP