12:09 21.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,
Ընդունեք խնդրեմ իմ անկեղծ և ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ։
Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարի պատասխանատու առաքելության մեջ իմ և հայ ժողովրդի անունից մաղթում եմ Ձեզ աննկուն կամք, ուժ և անսասան հավատ՝ ֆրանսիացի ժողովրդին դեպի հաղթական նոր հորիզոններ առաջնորդելու համար։
Վստահեցնում եմ, որ այդ բարձր առաքելության գործում Հայաստանը կանգնած է Ձեր և բարեկամ Ֆրանսիայի կողքին՝ պատրաստ պաշտպանել մեզ միավորող համատեղ արժեքները, համընդհանուր իրավունքները և քաղաքակրթական ժառանգությունը։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև շնորհավորել Սուրբ ծննդյան և Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում։
Թույլ տվեք հույս հայտնել, որ գալիք տարին մեր բարեկամ ժողովուրդներին կպարգևի նոր նվաճումներ՝ ի շահ Հայաստանի ու Ֆրանսիայի համատեղ բոլոր ծրագրերի հաջողության։
Խնդրում եմ ընդունել, պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը։
Եղբայրաբար՝ Նիկոլ Փաշինյան»:
23:41 22.07.2025
Եթե վարձակալությամբ եք հանձնել Ձեր անշարժ գույքն, ապա հաջորդող 5 օրվա ընթացքում այդ մասին հայտարարություն պետք է ներկայացնեք հարկային մարմին. ՊԵԿՊԵԿ-ից հայտնել են, որ եթե վարձակալությամբ եք հանձնել Ձեր անշարժ գույքն, ապա հաջորդող 5 օրվա ընթացքում այդ մասին հայտարարություն պետք է ներկայացնեք հարկային մարմին։ 2024 թվականի հաշվետու տարվա համար վարձակալությունից եկամտային հարկ վճարելու նպատակով մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում պետք է ներկայացնեք եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր։ Հիշեք, վարձակալության դեպքում եկամտային […] ...
23:30 22.07.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Արմավիրի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 24-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10:00-16:00 Արարատի մարզի Արարատ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-16:00 Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...
23:24 22.07.2025
Կիպրոսի հույների փորձով արցախահայերը կարող են հատուցում պահանջել Ադրբեջանից կորսված գույքի դիմացԿիպրոսում այս օրերին նշում են Թուրքիայի կողմից կղզու հյուսիսային հատվածի գրավման տարելիցը: Հատկանշական է, որ հենց այս օրերին Հյուսիսային Կիպրոսում հույների մասնակցությամբ տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել, որը Արտյոմ Երկանյանին ուշագրավ է թվացել: Ի՞նչ դեպքի մասին է խոսքը, ինչպե՞ս են սովորաբեր Հյուսիսայիյ Կիպրոսի իշխանությունները վերաբերվում հյուների կողմից իրենց գույքային իրավունքը վերականգնելու փորձերին և արդյո՞ք այդ […] ...
23:15 22.07.2025
46-ամյա տղամարդու մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հուլիսի 18-ին Վանաձոր քաղաքի Բանակի փողոցում ձերբակալել և բաժին են տարել 46-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 30 հոգեմետ դեղահաբ, ներարկիչ, սրվակ՝ լուծույթով: Վանաձորի 46-ամյա բնակիչը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
23:09 22.07.2025
Եղվարդում բախվել են «Iran Khodro»-ն և «Mazda»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ բախվելով հողաթմբերին ու ծառերինՀուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում, «Երևան սիթի» սուպերմարկետի դիմաց, բախվել են 48-ամյա Վահան Սևիյանի վարած «Iran Khodro» մակնիշի և 55-ամյա Սամվել Հարությունյանի վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ բախվելով հողաթմբերին ու ծառերին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, […] ...
23:00 22.07.2025
Ինչի՞ մասին են վկայում Ռուսաստանի շուրջ իրադարձությունները. զրույց Գոռ Պետրոսյանի հետՌուս – ադրբեջանական հարաբերություններում պահպանվում է լարվածությունը: Կրեմլի խոսնակը նախօրեին հայտարարեց, որ դրանք բարդ շրջան են ապրում, բայց իրենց միջև ամուր հիմք կա: Ռուսաստանի համար բարդությունները ակնհայտ են նաև Արևմուտքի հետ հարաբերություններում: Ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ հիասթափված է Ռուսաստանից և 50 օր էր տվել Ուկրաինայում պատերազմը ավարտելու համար: Ռուսաստանի […] ...