Հետախուզվողներ են հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

Հետախուզվողներ են հայտնաբերվել

12:00 03.01.2022

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Գյումրիի օդանավակայանի սպասասրահից բերման է ենթարկել Գեղամ Խ․-ն, որը 2020թ. հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու փորձը) հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Դեկտեմբերի 31-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, ժամանման սրահից բաժին բերման են ենթարկվել Ռոբերտ Խ․-ին, որը 1998թ. հունիսի 9-ից հետախուզվում էր Թուրքմենստանի Հանրապետության իրավապահների կողմից՝ այդ երկրի քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ի մասի (կալանավայրում, կամ ժամանակավոր պահման վայրում ձերբակալվածի նկատմամբ բռնություն կիրառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ռոբերտ Խ․-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն:

Դեկտեմբերի 31-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների և պարեկների ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում, Ուլնեցու և Սևակի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Օլեսյա Զ․-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 130.1 (Բուժաշխատողների մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը) հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոոցառումների արդյունքում, դեկտեմբերի 30-ին, ժամը 10.25-ին, Բեռնակիրների փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Անահիտ Բ․-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը ստորագրություն:

Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 30-ին, ժամը 10.15-ին, Արցախի փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Վարդուշ Բ․-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:

Դեկտեմբերի 31-ին, ժամը 03.05-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն իրացնելով օպերատիվ տվյալները, Բուռնազյան փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Ռուստամ Մ․-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները, դեկտեմբերի 30-ին, ժամը 18.40-ին, Արշակունյաց պողոտայում հայտնաբերել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Արգիշտի Հ․-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

21:16 20.07.2025

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

Հուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

20:49 20.07.2025

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

20:18 20.07.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Հուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼ

19:38 20.07.2025

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին

19:10 20.07.2025

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին

Հուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...

ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

18:39 20.07.2025

ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Հուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...

BACK_TO_TOP