Ղազախստանում անկարգությունների պատճառով մոտ 10 հազար մարդ է ձերբակալվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Ղազախստանում անկարգությունների պատճառով մոտ 10 հազար մարդ է ձերբակալվել

08:49 11.01.2022

Ղազախստանում անկարգությունների ֆոնին 9900 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ-ն, փոխանցում է RIA Novosti-ն։ Ավելի վաղ հաղորդվել էր 7900 մարդու ձերբակալության մասին։

Հանրապետության ՆԳՆ-ն հայտնում է, որ 17 ղազախ ուժային է զոհվել, ավելի քան 1300-ը՝ տուժել։ Նշվում է, որ Ալմաթիի կենտրոնական պետական թանգարանի աշխատակիցները զանգվածային անկարգությունների օրն իրենց նկուղում զայրացած ամբոխից պատսպարել են ոստիկանության մոտ 15 վիրավոր աշխատակցի և զինվորականի։

Այսօր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խորհրդարանում հանդես կգա ելույթով և վարչապետի պաշտոնում թեկնածու կառաջադրի։

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել էին հունվարի 2-ին։ Երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ էին արտահայտվել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը, այնուհետև բողոքի ակցիաները տարածվել էին այլ քաղաքներում։ Ալմաթիում հունվարի 4-ին և 5-ին բախումներ էին տեղի ունեցել ուժայինների հետ, ոստիկանությունը կիրառել էր գազ և խլացուցիչ նռնակներ։ Ողջ Ղազախստանում ինտերնետն անջատվել էր, մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը՝ ժամանակավորապես դադարեցվել։ Մինչև հունվարի 19-ը Ղազախստանում արտակարգ դրություն է մտցվել։ Հունվարի 5-ի առավոտյան երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը արձակել էր կառավարությունը և գլխավորել հանրապետության Անվտանգության խորհուրդը։ Ղազախստանի նախագահը երկրում կատարվողն անվանել էր արտաքին ագրեսիա և դիմել ՀԱՊԿ-ի գործընկերներին։ ՀԱՊԿ-ը խաղաղապահ ուժեր է ուղարկել Ղազախստան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են

10:40 20.07.2025

Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են

Այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի ոստիկանության բաժնի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատների մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների մի քանի ուժեր […] ...

Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին

10:12 20.07.2025

Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին

Հուլիսի 19-ին` ժամը 19։14-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» կոչվող արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

10:00 20.07.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […] ...

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր

23:59 19.07.2025

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

23:43 19.07.2025

Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

Ավարտվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ • Ոսկե ծիրան Ֆիումե կամ մա՛հ, ռեժ․ Իգոր Բեզինովիչ • Արծաթե ծիրան Սուրբ էլեկտրականություն, ռեժ․ Տատո Կոթեթիշվիլի • Հատուկ հիշատակում Դանդաղ այրվող հողի երգեր, ռեժ․ Օլհա Ժուրբա Ծիրանի կորիզ • Ոսկե ծիրան Մայրենիքը, ռեժ․ Գոռ Առուշանյան • Արծաթե ծիրան Օձի ապուրը, […] ...

Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

23:19 19.07.2025

Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

Մեծ Բրիտանիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինյան գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Նշվում է, որ 65 մարդ ձերբակալվել է Լոնդոնում, 18-ը՝ Մանչեսթերում, 17-ը՝ Բրիստոլում, 8-ը՝ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլի կոմսության Տրուրո քաղաքում։ ...

BACK_TO_TOP