14:48 16.05.2022
Մայիսի 16-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին ներկայացվել է 2021 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը:
Ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
Մինչ բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելը՝ ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը անդրադարձել է սոցիալ-տնտեսական ցուցանիշներին:
Նա նշել է, որ գրեթե բոլոր ուղղություններով անկում է արձանագրվել, որի պատճառը 2020 թվականի պատերազմն էր: 2021 թվականին համախառն ներքին արդյունքը անվանական արտահայտությամբ կազմել է 249.4 մլրդ ՀՀ դրամ, այն նախորդ տարվա համեմատ նվազել է 12.7 տոկոսով:
Նյութական արտադրության հիմնական ոլորտներում արձանագրվել են հետևյալ ցուցանիշները.
-արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 87.5 մլրդ ՀՀ դրամ, 2020 թվականի համեմատ այն նվազել է 33,6 տոկոսով,
-գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 30.3 մլրդ ՀՀ դրամ,ինչը նախորդ տարվա համեմատ 57.1 տոկոսով պակաս է,
-շինարարության ծավալը կազմել է 74.6 մլրդ ՀՀ դրամ, աճը 48.3 տոկոս է:
Ապրանքների ներմուծման ծավալը նվազել է 8 տոկոսով, արտահանման ծավալը՝ 28.1 տոկոսով: Գնաճը կազմել է 5.9 տոկոս: Միջին աշխատավարձը աճել է 8.7 տոկոսով՝ կազմելով 205.455 դրամ:
Սեփական եկամուտների պլանավորված 28 մլրդ 894.4 մլն ՀՀ դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 46 մլրդ 746 մլն ՀՀ դրամ, նախանշվածը գերակատարվել է 62 տոկոսով:
2021 թվականը բնորոշվում է հարկային արտոնություններով: Հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 34 մլրդ 257 մլն ՀՀ դրամ նախատեսված 24 մլրդ 231 մլն դրամի դիմաց, այդպիսով պլանավորվածը գերակատարվել է 41.4 տոկոսով: Հարկային եկամուտների 77.8 տոկոսը ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:
ՀՀ-ից ստացված բյուջետային վարկը կազմել է 128 մլրդ 752.3 մլն դրամ, բյուջեի 48 մլրդ 610.2 մլն դրամ պակասուրդը լրացվել է փոխառու միջոցների հաշվին:
2021 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 224 մլրդ 158.5 մլն դրամ, ինչը պլանավորված ցուցանիշի 91.4 տոկոսն է: Նախորդ տարվա համեմատ ծախսերն աճել են 1.8 անգամ:
Հատկացված միջոցներն ուղղվել են պատերազմից տուժած տնտեսության ճյուղերի ու ենթակառուցվածքների վերականգնմանը, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Սոցիալական ծրագրերին է ուղղորդվել պետական բյուջեի 44.9 տոկոսը: Ամբողջ ծավալով ֆինանսավորվել են աշխատավարձերը, թոշակները, նպաստները, ինչպես նաև պատերազմի հետևանքով ծագած հրատապ ծրագրերը:
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը անդրադարձել է նաև տարբեր ոլորտների բյուջեների կատարողականներին, որից հետո պատասխանել է պատգամավորների հարցադրումներին:
22:41 22.07.2025
2025 թվականի հունիսին Հայաստան է այցելել 215.253 զբոսաշրջիկԶբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի հունիսին դեպի Հայաստան այցելությունների թիվը։ 2025 թ. հունիսին Հայաստան այցելել է՝ 215,253 զբոսաշրջիկ։ Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024 թ․ հունիսին՝ 180,718։ 2025 թ․ հունվար-հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36.9%), Վրաստանից (14.4%) և Իրանից (8.5%): Ներկայացված է նաև 2025 թ․ հունվար-հունիսին […] ...
22:32 22.07.2025
Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. կա վիրավորՀուլիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական և Ագարակի փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Մինչ […] ...
22:24 22.07.2025
ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են կուսակցական հարցերՀուլիսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ կուսակցության գրասենյակից: Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։ ...
22:17 22.07.2025
Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մենք շարունակում ենք երևանցիների համար ստեղծել բարեկարգ ու հարմարավետ բակեր: Դավթաշեն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար։ Կարևոր է, որ յուրաքանչյուր փոփոխություն ծառայի մարդկանց՝ դարձնելով նրանց առօրյա միջավայրը բարեկարգ ու հաճելի»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:08 22.07.2025
Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվելՀուլիսի 22-ին, ժամը 14:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16։05-ին, մարվել՝ 18։26-ին։ Այրվել […] ...